15:27 27.04.2021
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի առթիվ Ermenihaber.am–ը զրուցել է թուրք բանաստեղծ, գրող և փաստաբան Աքիֆ Քուրթուլուշի հետ։ «Հարյուրամյա անամոթություն» կոչվող իր փոքրիկ հոդվածում, որը հայերեն թարգմանված նրա միակ ստեղծագործությունն է, Քուրթուլուշը գրում է․
«Որովհետև այստեղ պետությունն իր հիմնադիր կարգը կառուցել է հայերի բնաջնջման գաղափարախոսության վրա և դրանից հետո իր գործած բոլոր դաժանությունները փորձել է արդարացնել նաև մեր՝ նրան դաշնակից լինելու շնորհիվ։
Եվ դա նրան հաջողվել է։
Հարյուր տարի է՝ այդ դժոխային կրակից հեռու՝ «գոհ ու երջանիկ» կյանքով ենք ապրում»։
– Հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը ի՞նչ կտա թուրք հասարակությանը և ի՞նչ կարևոր նշանակություն կարող է ունենալ հետագայի համար։
– Կարծում եմ՝ այստեղ «թուրք հասարակություն» արտահայտությունը պետք է փոխարինենք «Թուրքիա» բառով։ Որովհետև բացի այն, որ Թուրքիայում միայն թուրքեր չեն ապրում, Հայոց ցեղասպանության ժամանակ նաև քրդերի և չերքեզների ձեռքերն են արյունոտվել։
Ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն ամենից առաջ հնարավոր է անցյալի հետ առերեսվելով։
1915թ․ ապրիլի 24-ին ստամբուլաբնակ հայ մտավորականների՝ դեպի Չանքըրը, Քալեջիք, Այաշ արտաքսումով սկսված գործընթացը ես «ցեղասապանություն» եմ կոչում։ Որպես իրավաբան՝ չեմ կարող այլ կարծիք արտահայտել՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված Լեմկինի փաստաթուղթը կարդալուց հետո։ Բայց սա պետք է ասի և ընդունի այն պետությունը, որը գործել է այդ ոճիրը։
Որովհետև Լեմկինի փաստաթուղթը պարտադիր ուժ ունի այն երկրների համար, որոնք այն ի վերջո ստորագրել են։ Թուրքիայի Հանրապետությունը չի կարող ասել․ «Այդ ջարդերն իրագործել է Օսմանյան կայսրությունը կամ իթթիհաթականները, ես դրա հետ կապ չունեմ»։ Քանի որ ինքը նրա ժառանգորդն է։
Թուրքիայի Հանրապետությունն իր գոյությունը կերտել է երկու մեծ ոճիրի վրա․ Հայոց ցեղասպանության և այդ ոճիրին հանցակից քրդերի մերժման։ Առանց քրդերի հետ հաշտվելու, առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դրա հետևանքների հետ առերեսվելու՝ Թուրքիան չի կարող ծայրը ծայրին հասցնել և մենք էլ՝ այս երկրի բնակիչներս, երբեք չենք կարող խաղաղ ապրել։
– Ըստ Ձեզ՝ Անկարայի ժխտողական քաղաքականությունը մինչև ե՞րբ ու մինչև ո՞ւր կարող է ձգվել։
– Չգիտեմ։ Այս հարցի վերաբերյալ իսկապես այնքան տեղեկացված չեմ, որ կարողանամ ինչ-որ բան ասել։ Բայց հասկանում եմ, որ Սփյուռքն ու Հայաստանը ապրիլի 24-ն օգտագործում են Թուրքիային միջազգային հարաբերություններում «նեղը գցելու» համար։ Բայց ինձ համար ապրիլի 24-ը ավելի «կենսական» հարց է, որը արժանի չէ դիվանագիտությանն և միջազգային շահերին զոհաբերվելուն։
Օրինակ՝ լուրեր եմ կարդացել, որ Բայդենը ճանաչելու է ցեղասպանությունը։ Ավելի վաղ Օբաման «Գենոցիդի» փոխարեն նախընտրել էր «Մեծ եղեռն» տերմինը։
Ինչևէ, եթե վերադառնամ Անկարային, այս իշխանական ռեժիմը կշարունակի հերքել այնքան ժամանակ, որքան դա նրան կհաջողվի։ Իսկ եթե ընդունի, մենք արդեն բոլորովին ուրիշ Թուրքիայում ապրելիս կլինենք։
– Թուրքիայում կա՞ն արդյոք քաղաքական ուժեր, որոնք եթե գան իշխանության, ապա հակված կլինեն ցեղասպանությունը ճանաչել, այլ ոչ թե ժխտել։
– Կա։ Ներկա քաղաքական դաշտում միայն «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP) կա։ Իմ կարծիքով՝ HDP-ն Թուրքիայի ապագայի համար շատ կարևոր քաղաքական ուժ է։ Հենց դրա համար էլ նրան այդքան հալածում են։
– Էրդողանի օրոք հայերի հանդեպ ատելությունը, ռասիստական քաղաքականությունը ինչ եք կարծում, կմեղմանա՞, թե՞ կխորանա։
– Ըստ Էրդողանի՝ 1915թ․ ապրիլի 24-ի իմաստը հանգում է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան հայերի կորստին։ Այսքանը։ Հետևաբար՝ ատելության խոսքի կամ ռասիստական քաղաքականության նվազում, ցավոք, չեմ կարող ակնկալել։
– Հայաստան-Թուրքիա, հայ ժողովուրդ-թուրք ժողովուրդ հարաբերություններում ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում։
– Ցավոք, մոտ ժամանակահատվածում առանձնապես հույսեր չունեմ։
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...