14:03 06.07.2018
Եթե կողմերը պատրաստ չեն փոխզիջումների գնալ, եթե նրանք պատրաստ չեն իրենց հակասությունները մի կողմ դնել պետությանը սեփական փորձաքննությունը իրականացնելու համար, ապա կարելի է վերադառնալ այն վարկածին, որ այստեղ խնդիր է դրվել պետությանը ներքաշել դատական գործընթացի մեջ ու հասնել այլ արդյունքների, գուցե նաև այն պատճառով, որ բնականոն ճանապարհներով հնարավոր չէ այդ արդյունքներին հասնել։ Այս մասին Ջերմուկում Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրների վերաբերյալ քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Խնդիրն այն է, որ պետական փորձաքննություն անցկացնելու համար անհրաժեշտ է ժամանակ։ Սակայն համայնքի բնակիչների ներկայացուցիչները պնդում են, որ այդ ժամանակի ընթացքում հանքի շահագործումը պետք է դադարեցվի, իսկ ընկերության ներկայացուցիչները համաձայն են ժամանակ տալ, բայց պատրաստ չեն դադարեցնել աշխատանքը։
«Հիմա մենք ասում ենք՝ պետք է փաստեր հավաքենք, որ այդ փաստերի հիման վրա կայացնենք որոշում, դուք պատրա՞ստ եք ժամանակ տալ։ Դուք կոնկրետ (ցույց է տալիս համայնքի ներկայացուցիչների կողմը- ShantNews.am) ասում եք՝ ոչ, «Լիդիանը» (հանքը շահագործող ընկերությունը – ShantNews.am) ասում է՝ ոչ։ Եթե դուք ասում եք «ոչ», մենք պետք է ձեզ ասենք «ցտեսություն», գնանք, հավաքենք մեր իրավապահ մարմիններին, մյուս մարմիններին, ասենք՝ մարդիկ չեն ուզում մեզ հետ համագործակցել, եկեք՝ տեսնենք, թե որ խնդիրը ոնց պետք է լուծենք»,- հայտարարեց Փաշինյանը։
https://www.youtube.com/watch?v=VK_MuOZkTJk
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...