13:17 06.07.2018
Ջերմուկում Ամուլսարի խնդրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փաստահավաք աշխատանք ու փորձաքննություն իրականացնելու համար իրենց ժամանակ է անհրաժեշտ։ Համայնքի ներկայացուցիչները պնդում էին, որ այդ ընթացքում հանքի շահագործումը դադարեցվի, մինչդեռ շահագործող «Լիդիան» ընկերության ներկայացուցիչները պնդեցին, որ չեն կարող կանգնեցնել աշխատանքն այդ ընթացքում։ Համաձայնելով, որ փորձաքննության աշխատանքը կարող է երկար տևել ու ֆինանսապես վնասել ընկերությանը, Փաշինյանը հարցրեց՝ որքա՞ն ժամանակ է պատրաստ ընկերությունը տրամադրել։
Մի քանի րոպե քննարկումից հետո Նիկոլ Փաշինյանի առաջադրած հարցին պատասխանեց «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության նորանշանակ տնօրենը։ Նա նախ արձագանքեց Փաշինյանի այն խոսքերին, թե արդյո՞ք ինքը մասնագիտացված է պետություններին դատի տալու մեջ։ Տնօրենը կոչ արեց ստուգել իր կենսագրությունը, ապա վստահեցրեց, որ ինքը ինժեներ է և երբեք չի մասնակցել միջազգային արբիտրաժային գործընթացի։
Նա վստահեցրեց, որ իրենք ներդրումներ են անում բացառապես այն պարագաներում, երբ ունեն պատշաճ թույլտվություններ, ասաց, որ իրենք ունեն պատասխանատվության բարձր մակարդակ։ Ապա նա անցավ բուն հարցի պատասխանին, թե որքան ժամանակ են պատրաստ տրամադրել։
«Ամեն օր, երբ ճանապարհները փակ են, և թույլ չեն տալիս շարունակել շինարարությունը, ես պետք է շուկայից ամեն օրվա համար լրացուցիչ առնվազն 500 հազար դոլար ներգրավեմ։ Ընկերությունը հնարավորություն չունի աշխատելու արդեն 26 օր… սա նշանակում է, որ ֆինանսական տեսանկյունից 14 միլիոն դոլար պետք է ներգրավվի։ Եվ խնդիրն այն է, որ երբ ներդրողները նայում են այդ իրավիճակին, հարցնում են՝ արդյո՞ք պետք է շարունակել ներդրումները»,- հայտարարեց ընկերության տնօրենը։
Նա բացատրեց, որ առանց աշխատելու ամեն օրը ոչ միայն իրենց է վնաս, այլև պետությանն ու համայնքին՝ հարկերի վճարման տեսանկյունից, բացի դրանից, այս ամենին հետևում է նաև միջազգային հանրությունը։
Նիկոլ Փաշինյանը կրկնեց իր հարցը՝ որքան ժամանակ կարող է տրամադրել ընկերությունը, որպեսզի պետությունը ստուգի՝ արդյո՞ք Ամուլսարի հանքավայրի շահագործման ընթացակարգերը համապատասխանում են օրենքի պահանջին, միջազգային ստանդարտներին և այլն։
«Ստուգումները կարող են կատարվել զուգահեռ մեր աշխատանքին»,- ի վերջո հայտարարեց ընկերության տնօրենը՝ փաստացի հրաժարվելով դադարեցնել աշխատանքը փորձաքննություն իրականացնելու ընթացքում։
https://www.youtube.com/watch?v=VK_MuOZkTJk
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...