Գյումրիում բացվել է ինքնատիպ գրքերի ցուցադրություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Գյումրիում բացվել է ինքնատիպ գրքերի ցուցադրություն

18:38 28.04.2021

Այսօր Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրիի մասնաճյուղում կազմակերպվել էր գրքերի յուրօրինակ ցուցադրություն, որտեղ, ձեռակերտ գրքերից բացի, ներկայացված էին տարբեր տեխնոլոգիաներով և մոտեցումներով պատրաստված, կրկնօրինակված գրքեր։

Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ու համացանցի ներխուժումը մեր իրականություն ինչ-որ չափով փոխեց վերաբերմունքը գրքի հանդեպ, ինչ-որ չափով ընթերցանությունը մղվեց երկրորդ պլան, անգամ գրախանութներում հայտնվեցին լազերային պատկերազարդումներով ժամանակակից գրքեր, բայց միևնույն է՝ գրքի թղթային տարբերակը մնաց անհամեմատելի կրթական արժեք։

«Մի պահ կար, որ մեր հասարակությունը հեռացել էր գիրք կարդալուց, անընդհատ մեզ համեմատում էին, որ սովետական ժամանակաշրջանում ավելի շատ էին հայերը գիրք կարդում, բայց ես հիմա տեսնում եմ, որ հիմիկվա երիտասարդությունը էլի գիրք է կարդում, գրադարաններում հաճախ կարելի է նրանց տեսնել»,- ասում է  ՀԳՊԱ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Վահագն Ղուկասյանը։

Արվեստագետներն ու նկարիչները գրքի նյութեղեն ու բովանդակային արժեքին մեկ այլ բնութագիր են ավելացրել։ Դեռ միջնադարում մանրանկարիչները անկրկնելի զարդանախշերով էին պատկերազարդում հայկական  մագաղաթե գրքերը, որոնք առ այսօր համարվում են ձեռակերտ գրքերի յուրօրինակ հուշարձաններ։ Այդ ժամանակներում  պատրաստում էին նաև փոքր չափսերի գրքեր, որոնց կրկնօրինակները ստեղծել էին երիտասարդները՝ կիրառելով նոր տեխնոլոգիաներ ու միջոցներ։

«Էջերը ես կոֆեի օգնությամբ եմ արել, այսինքն՝ այդպես եմ ներկել, օգտագործել եմ գրիչ։ Դժվարությունը փոքրիկ գրքի մեջ մանր տառերով  գրելն էր ու նկարազարդելը, կիրառել եմ փոքրիկ վրձին»,- իր գրքի պատրաստման  տեխնոլոգիան է ներկայացրել ՀԳՊԱ-ի Գյումրիի մասնաճյուղի ուսանողուհի Հայկուհի Մելքոնյանը։

Լուցկու տուփերից պատրաստված գրքի մանրակերտից բացի, նախասրահում ցուցադրվում էին նաև այլ տեխնոլոգիաներով ստեղծված գրքեր, որոնք առանձնանում էին իրենց արտաքին տեսքով, նաև բովանդակությամբ։

«Հեղինակը շոլկոգրաֆիայի տեխնոլոգիայով է պատկերել Աստվածաշնչից վերցված հատվածները, հնարավոր է տեքստը կարդալ միայն հայելու միջոցով, ոնց որ Լեոնարդո դա Վինչին էր գրել այնպես, որ կարդում էին մենակ հայելու միջոցով»,- ասում է ՀԳՊԱ-ի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Գոհար Սմոյանը։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին ռազմաճակատից գրված ու խնամքով պահված նամակները, ուսանողուհիներից մեկի մտահղացմամբ, դարձել էին գիրք։ Կամավոր ռազմաճակատ մեկնած ու չվերադարձած զինվորի նամակներն ու թերթերը ազգականների շնորհիվ պահպանվել ու հասել էին նրան։

«Ներկայացված են բոլոր այն նամակները, որոնք ինքը գրել է 1940-1942 թվականներին։ Նամակներից բացի, այստեղ ներկայացված են իր բանաստեղծությունները։ Շատ հետաքրքիր է, որ այն, ինչ իր հետ կատարվել է այդ ընթացքում, ներկայացրել է այս նամակների միջոցով»,- պատմում է ՀԳՊԱ-ի Գյումրիի մասնաճյուղի ուսանողուհի  Էմմա Հարությունյանը։

Հայերենով, ռուսերենով և գերմաներենով նամակներից բացի, գրքում է հավաքել արժեքավոր նամականիշներն ու հետաքրքիր փաստերը Հայրենական մեծ պատերազմի մասին։ Գրքերի ու ձեռքի աշխատանքների ցուցադրությունը կշրջի Հայաստանի այլ մարզերում։

 

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

21:25 06.08.2025

Օգոստոսի 1-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Ամիրյան փ. 13/1, 18/3 շենքեր, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 4, 6 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Թումանյան փ. 30, 32 […] ...

BACK_TO_TOP