Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի ցանքատարածքները կկրճատվեն․ տնտեսությունները բերքի իրացման և արտահանման դժվարություններ ունեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի ցանքատարածքները կկրճատվեն․ տնտեսությունները բերքի իրացման և արտահանման դժվարություններ ունեն

20:58 29.04.2021

Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի ցանքատարածքները կկրճատվեն։Ըստ գյուղացիական տնտեսությունների և ֆերմերների,պատճառը   նախորդ տարվա ստացված բերքի իրացման դժվարություններն են: Ներքին սպառման համար պահեստավորած կարտոֆիլը շատ է,իսկ արտահանման սակագինը շատ է նվազել  ինքնարժեքից: Նախորդ տարվա 25 հեկտարի փոխարեն գյուղատնտես Անդրանիկ Իկիլիկյանը այս տարի պատրաստվում է 15 հեկտարի վրա  կարտոֆիլ ցանել։

«Քչացրել եմ ցանքատարածքները, թանկացել է սերմացուն, եվրոյի ինքնարժեքը, պարարտանյութերը, թունաքիմիկատները, ամեն ինչ թանկացել է, նաև կմտածեմ, որ  իրացման համար շուկայում հնարավոր է դժվարություններ լինեն»,- ասում է գյուղատնտեսը։

Նախորդ տարվա ստացած բերքը դեռ ամբողջությամբ չեն հասցրել իրացնել:Պահեստում   մի մասը արդեն սկսել է ծլել: Հիմա  մաքրում են, առանձնացնում, որոշ մասը ցանելու, մնացածը՝ 350 տոննան, պահեստում կպահեն,մինչև գնորդ հայտնվի։Հողագործները կարտոֆիլը աշնանը վաճառել են ինքնարժեքից ցածր գնով, ինչի պատճառով ունեցել են ֆինանսական կորուստներ:

«Մեծածախ գները 110-120 դրամ է եղել, ստիպված վաճառեցին, որովհետև նախորդ տարիների փորձը ցույց տվեց, որ հանեցին գարուն, գները ավելի ընկավ, պահեցին, հետո թափեցին»,-նշում է Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։

Կարտոֆիլի ինքնարժեքի գնագոյացման վրա այս տարի բացասական ազդեցություն է ունեցել նաև եվրոյի և դոլարի փոխարժեքի բարձրացումը:Բարձրորակ սերմացու ներկրողներն ու տեղում սերմարտադրությամբ զբաղվող տնտեսվարողները նախկին 520 դրամի փոխարեն, մեկ կիլոգրամ սերմացուի համար վճարել են 630 դրամ, թանկացել է նաև մեկ պարկ պարարտանյութի արժեքը:

Համավարակի պատճառով, փակ սահմաններով պայմանավորված, արտագնա աշխատանքի չմեկնած գյուղացիները ստիպված էին անցած տարի ընդլայնել  ցանքատարածքները և զբաղվել հողագործությամբ։ Արտագնա աշխատանքով զբաղվողներն վաղուց գնացել են, կարտոֆիլի ցանքատարածքներում արդեն հացահատիկային մշակաբույսերի ցանք են կատարել։

Շիրակի մարզում, կարտոֆիլագործության առաջատար Ազատան գյուղում, նախորդ տարվա 750 հեկտարի փոխարեն ցանք կկատարվի մոտ 500 հեկտար տարածքում: Կարտոֆիլի ներքին  պահանջարկն,ըստ կանխատեսումների, էական փոփոխության չի ենթարկվի, իսկ եթե արտաքին շուկան աշխուժանա, գյուղատնտեսները, վստահեցնում են՝ արտահանման ծավալները կբավարարեն։

Այս օրերին հողագործներից  կարտոֆիլի սերմացուի հիմնական գնորդները  Կրասնոդարի երկրամասից են, բարձրորակ  տնկանյութի արտահանում  են կատարում։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP