14:41 30.04.2021
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է Ալավերդի քաղաքում ոսկե զարկերի խանութներում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ալավերդի քաղաքի երկու բնակիչներ, նույն քաղաքի Թումանյան փողոցում գտնվող խանութի ոսկե զարդերը ավազակության եղանակով հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով միմյանց հետ, 2020թ. օգոստոսի 1-ին` ժամը 08:00-ի սահմաններում, ավտոմեքենայով միասին գնացել են նշված խանութի տարածք, դարանակալել խանութի հարևանությամբ գտնվող աստիճանների տակ՝ սպասելով վաճառողուհու գալուն: Ժամը 09:00-ի սահմաններում, երբ վերջինս անջատել է խանութի ազդանշանային համակարգը, երիտասարդները ապօրինի մուտք են գործել ոսկե զարդերի խանութ, հարձակվել նրա վրա, կապել բերանն ու ձեռքերը, ապա դանակի և զենքի գործադրմամբ կյանքի համար վտանգավոր սպառնալիքներով նրանից պահանջել և վերցրել են չհրկիզվող պահարանի բանալիները: Չկարողանալով բացել նշված պահարանի բոլոր դռների փականները, երիտասարդներից մեկը կրակել է խանութի հատակին, որից հետո կրկին փորձել են բացել փականները և չկարողանալով հափշտակել այնտեղ գտնվող առանձնապես խոշոր չափերով` շուրջ 10.000.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության ոսկե զարդերը՝ դիմել են փախուստի:
Օրեր անց, վերոհիշյալ երիտասարդները, նույն եղանակով կատարել են ևս մեկ ավազակային հարձակում. 2020թ. օգոստոսի 10-ին՝ 11:40-ի սահմաններում, երկուսով ապօրինի մուտք են գործել մեկ այլ խանութ, որտեղ երիտասարդներից մեկը հարձակվել է խանութի սեփականատիրոջ վրա, ձեռքերով փակել նրա բերանն ու աչքերը, որից հետո ձեռքերով ամուր սեղմել է նրա պարանոցը՝ առաջացնելով շնչահեղձություն: Այդ ընթացքում մյուս երիտասարդը խանութի ցուցափեղկերից վերցրել է առանձնապես խոշոր չափերով` շուրջ 21.808.900 ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր տեսակի ոսկե զարդեր, և երկուսով դիմել են փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երկու երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
20:20 22.07.2025
Զելենսկին Հունգարիային համարում է թշնամի․ Սիարտո20:20 22.07.2025
Զելենսկին Հունգարիային համարում է թշնամի․ ՍիարտոՎլադիմիր Զելենսկին հունգարացիներին ընդունում է որպես թշնամիներ, սակայն Բուդապեշտը չի հանձնվի նրա սպառնալիքներին և դեռևս դեմ կլինի Կիևի՝ Եվրամիությանը միանալուն, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիարտոն։ «Նախագահ Զելենսկին ծայրահեղ թշնամաբար է տրամադրված Հունգարիայի, հունգարական ազգի, այդ թվում նկատմամբ։ Ես կցանկանայի հստակեցնել, որ որքան էլ նախագահ Զելենսկին սպառնա, Հունգարիան չի […] ...
20:10 22.07.2025
Երաժշտարվեստի ոլորտում ունեցած ավանդի համար Կարինե Հովհաննիսյանը և Վարդան Բադալյանը պարգևատրվել են ԿԳՄՍՆ մեդալովՀայկական երաժշտարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար, ինչպես նաև Հայաստանի պարի պետական անսամբլում ունեցած 35-ամյա գործունեության կապակցությամբ ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, երաժիշտ-քանոնահար Կարինե Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության մեդալով: Նվիրյալ աշխատանքի, հայկական ժողովրդական երգարվեստը բարձր կատարողականությամբ ներկայացնելու, պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու համար երգիչ Վարդան Բադալյանը նույնպես […] ...
19:57 22.07.2025
Երևանի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կանգառըՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին հայտնում է Երևանի քաաղաքապետարանը։ Մասնավորապես՝ Պարոնյան փողոցում՝ Պարոնյան-Ձորագյուղ փողոցների խաչմերուկից մինչև Պարոնյան-Լեոյի փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Աբովյան փողոցում՝ Աբովյան փողոց-Հյուսիսային պողոտա խաչմերուկից մինչև Հանրապետության հրապարակ՝ ուղղության աջ կողմում և Աբովյան և Բուզանդի փողոցների խաչմերուկից մինչև հանրապետության հրապարակ ուղղության ձախ կողմում կարգելվի […] ...
19:45 22.07.2025
Լսել եմ միայն, որ Զախարյանը շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել. «Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ«Ռեալ Սոսյեդադի» նորանշանակ գլխավոր մարզիչ Սերխիո Ֆրանսիսկոն անհամբերությամբ սպասում է Արսեն Զախարյանի ապաքինմանը, հայտնում է Mundo Deportivo-ն: «Ճիշտն ասած՝ նրա մասին ինձ միայն ասում են, որ շատ լավն է, բայց նրան շատ քիչ եմ տեսել: Երբ մենք ժամանեցինք, նա հիվանդ էր, հետո գերծանրաբեռնվածություն ուներ, իսկ հիմա վերականգնվում է: Ես անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը, […] ...
19:33 22.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 21-22-ըԲացահայտվել է 126 հանցագործություն, որոնցից 7-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 16 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 14 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 13 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 7-ական դեպք՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող […] ...
19:27 22.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետՀուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Չեռնոգորիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի եվրոպական գործերի նախարար Մայդա Գորչևիչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Չեռնոգորիայի՝ Եվրոպական միությանը անդամակցության գործընթացին առնչվող հարցեր՝ մասնավորապես, անդամակցության շուրջ բանակցությունների, ԵՄ օրենսդրության ներդաշնակեցման, ԵՄ ոլորտային չափանիշների համապատասխանեցման, այդ ճանապարհին առկա դժվարությունների և դրանց հաղթահարման ընթացակարգերի վերաբերյալ: ՀՀ […] ...