19:40 30.04.2021
IDeA հիմնադրամն այսօր ներկայացրել է Գյումրիի «Բարեկամության» այգու վերականգնման վերջնական նախագիծը։ Մինչ այս նախորդ տարի հայտարարվել էր ինժեներական կումունիկացիաների ու ճարտարապետական լուծումների համար միջազգային մրցույթ, որին մասնակցության հայտ էին ներկայացրել աշխարհի 16 երկրների ճարտարապետներ։ 84 հայտերից ընտրվել է վերջնական տարբերակը, ըստ որի՝ կառուցվելու է հնի և նորի համադրությամբ ժամանակակից մոտեցումներով զբոսայգի:
«Այգու նախագծման աշխատանքները կատարելիս մենք նախ և առաջ ուսումնասիրել ենք տեղի բնակիչների կարծիքները, որի վրա հիմնվելով էլ մենք ստեղծեցինք վերջնական կոնցեպտը։ Այգում կլինեն առանձնացված ու միմյանցից տարբերվող գոտիներ՝ զբոսանքի համար նախատեսված հատված, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ։ Ի դեպ, մենք նախորդ տարի հանդիպեցինք նաև գյումրեցի երեխաների հետ, խնդրեցինք տարբեր նյութերից պատրաստել այն ամենը, ինչ կցանկանային տեսնել այգում։ Հենց երեխաների երևակայությամբ ու գույներով պատկերված հանգստի գոտիներն էլ մենք ներառել ենք այգու կոնցեպտում»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է նախագծի մշակման թիմի ղեկավար Մարգարիտա Ասիրյանը։
Այգում կանաչապատ լանդշաֆտներից ու ծառապատ հատվածներից բացի, մոտ 7,5 հեկտար տարածքում կկառուցվեն երեխաների համար առանձնացված խաղահրապարակներ, սպորտային կոմպլեքս համալիր, բուսաբանական այգի, ժամանցի վայրեր և արվեստագետների աշխատանքների ցուցադրության համար նախատեսված տաղավարներ։ Այգու շինարարության մեկնարկը կտրվի ամռանը, ծրագրի ավարտ պատասխանատուները նշում են 2022 թվականի աշունը։
«Մենք առաջին փուլով շինարարական աշխատանքների համար համագործակցում ենք պետության հետ, Համաշխարհային բանկի վարկավորման ծրագրով, համատեղ աշխատելով պետական գերատեսչությունների հետ, փորձում ենք անել այնպես, որ ամռանը շինարարությունը սկսվի, իսկ հաջորդ տարի ամռանը արդեն բնակիչները այցելեն այգի»,- Shantnews.am-ի հետ զրույցում նշել է IDeA հիմնադրամի Գյումրիի զարգացման ծրագրի ղեկավար Ելենա Մուրադյանը։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...