17:01 06.07.2018
Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին։ Կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությունն ընդլայնելու գործնական քայլերը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Բնապահպանության նախարարը ներկայացրել է ոլորտում իրականացվող քաղաքականության առաջնահերթությունները՝ բնապահպանական մոնիթորինգի համակարգի կատարելագործումը, անտառային ոլորտի բարեփոխումները, թույլտվությունների, լիցենզիաների ու համաձայնությունների տրամադրման միասնական էլեկտրոնային համակարգի ներդրման աշխատանքները, ինչպես նաև բնապահպանական տեսչական մարմնի կարողությունների հզորացումը։
Նախարար Գրիգորյանը կարևորել է նաև երկու երկրների բնության հատուկ պահպանվող տարածքների միջև ուղիղ կապի հաստատումը և հույս հայտնել, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և Միացյալ Թագավորության բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր։
Երկու երկրների միջև բնապահպանության ոլորտում փոխգործակցությունն ինտենսիվացնելու նպատակով կողմերը պայմանավորվել են հանդիպումներ կազմակերպել նաև աշխատանքային խմբերի մակարդակով։
12:56 05.08.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ2025թ. օգոստոսի 4-ին աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։ Հանդիպման մեկնարկին կողմերը փոխանակել են ողջույնի խոսքեր և ընդգծել երկու երկրների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերությունների և բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը, որ հիմնված է երկու […] ...
12:53 05.08.2025
Համացանցի միջոցով սինթետիկ թմրանյութ ձեռք բերած գյումրեցին ձերբակալվեցՀամայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրու 54-ամյա մի բնակիչ ապօրինի կերպով ձեռք է բերում և պահում թմրամիջոց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ օգոստոսի 2-ին, նա Գյումրու Սավոյան փողոցում ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգվածով փաթեթ՝ կպչուն ժապավենով։ Նա հայտնել է, որ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց […] ...
12:20 05.08.2025
Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունըՀնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան: «Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին: Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ […] ...
12:09 05.08.2025
Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումըՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...
11:51 05.08.2025
Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալըՖինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...