Կարևորագույն հարցն Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է․ Այվազյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC

Կարևորագույն հարցն Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է․ Այվազյան

12:01 06.05.2021

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը բացման խոսքով է հանդես եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը․

«Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Սիրելի բարեկամներ,

Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանում:

Ձեր այցը լավ առիթ է՝ շարունակելու հայ-ռուսական միջպետական ​​երկխոսության հարցերի լայն շրջանակի վերաբերյալ քննարկումները:

Հուսով եմ, որ մենք կքննարկենք երկկողմ օրակարգի առավել արդիական խնդիրները, որոնք ունեն ռազմավարական ուղղվածություն:

Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխգործակցության դաշնակցային բնույթը կանխորոշում է այն խնդիրների շրջանակը, որոնք մենք համատեղ հասցեագրում ենք` ի շահ մեր ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդման և անվտանգության, խաղաղության ու կայունության պայմաններում մեր երկրների զարգացման:

Ակտիվ քաղաքական երկխոսությունը և արտաքին քաղաքական լայն համակարգումը, ծանրակշիռ իրավապայմանագրային դաշտը, որը կարգավորում է մեր երկրների փոխգործակցությունը բոլոր ոլորտներում, ներառյալ՝ պաշտպանության ոլոտրում, ստեղծում են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ համատեղ ջանքերի հաջողության համար: Մենք շահագրգռված ենք խթանել երկկողմ հարաբերություններն այնպիսի մեխանիզմների հետևողական գործունեության միջոցով, ինչպիսիք են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովը, միջխորհրդարանական հանձնաժողովը, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովը:

Ձեր այցի շրջանակներում մենք սկսեցինք քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ և շարունակելու ենք քննարկումները օրվա ընթացքում: Այս համատեքստում կարևոր է միջնորդական մանդատով օժտված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` ի դեմս Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի, հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման համար պայմանների ստեղծումը:

Կարևորագույն հարցը Ադրբեջանի կողմից բոլոր ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց վերադարձի ապահովումն է: Եվ այս խնդիրը պետք է հնարավորինս արագ լուծվի, ինչի մասին են վկայում նաև շարունակվող միջազգային մարդասիրական իրավունքի զանգվածային խախտումների վերաբերյալ բազմաթիվ փաստերը: Ոչ պակաս հրատապ է նաև տեղահանված անձանց՝ իրենց բնակավայրերը վերադառնալու համար տարրական պայմանների ստեղծումը, բնակչությանը մարդասիրական օգնության տրամադրումը և Արցախի տնտեսության վերականգնումը: Չափազանց արդիական է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ անցած պատմական և մշակութային ժառանգության պահպանման խնդիրը:

Համոզված եմ, որ այսօր մենք կարծիքներ կփոխանակենք հետագա անելիքների վերաբերյալ, այդ թվում՝ հունվարի 11-ի հայտարարության դրույթների կատարման մասով կապված տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ:

Կանդրադառնանք տարածաշրջանային մակարդակով իրավիճակի զարգացման վերջին միտումներին, ներառյալ` շահերն առաջ մղելու և ընդհանուր սպառնալիքներին հակազդելու խնդրի համատեքստում:

Կարծիքներ կփոխանակենք նաև բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների ձևաչափով համագործակցության շուրջ: Լինելով միջպետական ​​համագործակցության կարևոր ոլորտ՝ այն նաև լրացուցիչ հնարավորություններ և առավելություններ է պարունակում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման համար:

Ինչպես տեսնում եք, թեմատիկան բավականին լայն է և առարկայական:

Այնպես որ, ևս մեկ անգամ բարի գալուստ»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

Այրվել է վագոն-տնակ

10:00 06.07.2025

Այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 01:42-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծամոր քաղաքի 5-րդ փողոցում այրվում է չշահագործվող վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:09-ին, մարվել՝ 04:01-ին: Այրվել է վագոն-տնակը (մոտ 20 քմ)՝ գույքով: ...

BACK_TO_TOP