12:46 06.05.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է 2021 թվականի ապրիլ ամսվա հարկային եկամուտների ցուցանիշներին, ինչպես նաև հարկային բարեփոխումների ընթացիկ արդյունքներին: Ստորև ներկայացվում է Կառավարության նիստի նախաբանի սղագրությունը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք Կառավարության՝ 2021 թվականի մայիսի 6-ի հերթական նիստի աշխատանքները: Մինչ օրակարգին անցնելը, ես ուզում եմ մեկ-երկու շեշտադրում անել՝ կապված ապրիլ ամսվա հարկային եկամուտների հետ:
Խնդիրն այն է, որ ապրիլ ամսվա հարկային եկամուտները, ներառյալ դրոշմանիշային վճարումները, կազմել են շուրջ 180 մլրդ դրամ: Սա մեկ ամսվա ընթացքում հարկային եկամուտների պատմական ռեկորդ է Հայաստանի Հանրապետության համար: Ճիշտ է, այստեղ կա մի փոքր, կոպիտ ասած, խորամանկություն՝ այն առումով, որ, հիշում եք, անցյալ տարի, կապված կորոնավիրուսի համավարակի հետ, մենք հետաձգեցինք, ավելի ճիշտ՝ կարգավորումներով հնարավորություն տվեցինք շահութահարկի կանխավճարներ չվճարել: Այս որոշումը նույնպես որոշակի ազդեցություն ունեցել է հավաքագրումների վրա, ինչը ոչ թե վատ է իրականում, այլ լավ, որովհետև արդարացվել է նախկինում կայացված մեր որոշումը, և դժվար ժամանակներում մենք հնարավորություն ենք տվել, որպեսզի այն գումարները,
որոնք պետք է բիզնեսը վճարեր, այսինքն՝ իրենից օտարեր, մնան շրջանառության մեջ և օգնեն ճգնաժամի պայմաններում ավելի բարենպաստ վիճակում գտնվել:
Ուզում եմ հիշեցնել նաև, որ մենք բյուջեի եկամտային մասն առաջին եռամսյակում գերակատարեցինք շուրջ 22 մլրդ դրամով, և հույս ունեմ, որ այս տեմպը կկարողանանք ոչ միայն պահպանել, այլև ավելացնել: Հաջորդ շատ կարևոր ցուցանիշը հետևյալն է. դուք գիտեք, որ Հայաստանում պատմականորեն միշտ խնդրահարույց է եղել ավելացված արժեքի հարկի վերադարձի պրոցեսը, և հարյուր միլիարդավոր դրամի պարտքեր են եղել կուտակված, անհույս պարտքեր: Նաև ուզում եմ ասել, որ ապրիլի դրությամբ մենք, բիզնեսին հարկերի
վերադարձման գծով, ունենք պարտքերի պատմական մինիմում: Այսինքն՝ ապրիլ ամսվա արդյունքներով պարտքը կազմել է 67.4 մլրդ դրամ, ընդ որում՝ մենք գերազանցել ենք մեր իսկ ռեկորդը: 2020 թվականի օգոստոսին պարտքը եղել է էլի պատմական մինիմում՝ 69.4 մլրդ դրամ: Եվ սա նույնպես շատ կարևոր է: Ուզում եմ հիշեցնել նաև, որ մենք 2018 թվականի դրությամբ, պարոն Ջանջուղազյան, եթե հիշողությունս չի դավաճանում, մոտավորապես 200 մլրդ դրամի պարտք ունեինք բիզնեսին: Մոտավորապես այդ կարգի գումար: Ինչքա՞ն, պարոն Հովհաննիսյան:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – 276 մլրդ դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – 276 մլրդ դրամ: Այսինքն՝ պատկերացնում եք 3 տարվա ընթացքում մենք 200
մլրդ դրամի չափով գումար վերադարձրել ենք բիզնեսին: Ուզում եմ հիշեցնել, որ այս գործընթացի հանգրվանները
հետևյալն են. նախ, օրենսդրական կարգավորումներ իրականացրեցինք և ավելացված արժեքի հարկի ցիկլը 6 ամսից
դարձրեցինք 3 ամիս, և վերջերս էլ 3 ամսից դարձրեցինք 1 ամիս, ինչը 2018 թվականի մեր տված խոստումների
շրջանակում էր: Բայց կար պարտքի որոշակի դրամագլուխ՝ մոտավորապես 50 մլրդ դրամի չափով, որը, ըստ էության,
կարգավորված չէր, և 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասի գերակատարման արդյունքներով մենք
մոտավորապես 50 մլրդ դրամին մոտ գումար վերադարձրեցինք բիզնեսին: Սրանք այն գումարներն էին, որոնք
կուտակվել էին շատ երկար ժամանակներում, և որոնց վերադարձի հույս որևէ մեկը չուներ:
Հաջորդ ցուցանիշը, որի մասին ես ուզում եմ խոսել, 2021 թվականի ապրիլին տեղի ունեցած
դրամաշրջանառության ծավալներն են: Ապրիլ ամսվա ընթացքում կատարված գործարքները 8.8 մլն հատով կամ 24
տոկոսով ավելի են 2019 թվականի ապրիլից: Ուշադրություն դարձրեք՝ ոչ թե 2020 թվականի հետ ենք համեմատում
ապրիլը, երբ արդեն լոք-դաուն վիճակն էր, այլ 2019 թվականի հետ: Իսկ դրանով արձանագրված շրջանառության
ծավալները 130 մլրդ դրամով կամ 26.6 տոկոսով ավելի են 2019 թվականից: Իհարկե, այստեղ էլ ծավալի առումով
որոշակի ազդեցություն գնաճը կունենա, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ գործարքների թիվը 8.8 մլն
հատով ավելի է, և սա բավական լավ և էական ցուցանիշ է: Կարծում եմ՝ այս ցուցանիշները վկայում են, որ մեր
տնտեսական դինամիկան վերականգնման փուլում է: Կարևոր եմ համարում նաև, որ Կենտրոնական բանկը
հայտարարեց, որ տնտեսական գործերի ընթացքն ավելի լավ է, քան նախատեսվում էր նախկինում: Մենք պետք է
անպայման այս տեմպը ոչ միայն պահենք, այլև ավելացնենք հնարավոր ամենալայն ծավալով: Պարոն Հովհաննիսյան,
ասվածի հետ կապված ի՞նչ ունեք ավելացնելու:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան – Շնորհակալություն, պարոն վարչապետ: Հավելեմ միայն, որ ապրիլ ամսվա հավաքագրված եկամուտներով հանդերձ, հարկային 4 ամսվա եկամուտները, հարկային հավաքագումները կազմում են 516 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համադրելի ցուցանիշներից ավելի է 12.3 մլրդ դրամով, իսկ 2019 թվականի 4 ամսվանից ավելի է 46.5 մլրդ դրամով:
Համեմատություն ենք արել նաև 2021 թվականի 4 ամսվա և 2020, 2019 թվականների 4 ամսվա կատարված գործարքների և դրամաշրջանառության տվյալների, ցուցանիշների մասով. 4 ամսվա կտրվածքով 2021 թվականը 2019 թվականից գործարքների քանակով ավելի է 35.7 մլրդ հատով, իսկ դրամաշրջանառության մասով՝ 372 մլրդ դրամով:
Կուզեմ տեղեկացնել նաև, որ 4 ամսվա ընթացքում բիզնեսին վերադարձված փոխհատուցման ենթակա գումարները կազմել են 54 մլրդ դրամ: Նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել է 46.5 մլրդ դրամ, իսկ 2019 թվականին՝ 38.3 մլրդ դրամ: ՝ Շնորհակալություն:
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին23:45 03.05.2025
Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսքՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...
23:39 03.05.2025
Telegram-ում ավելացվել է նոր գործառույթՊավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...
23:26 03.05.2025
Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ինՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...
23:09 03.05.2025
Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթFinnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...
22:48 03.05.2025
Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք իր այցըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հետաձգել է այցը Ադրբեջան, որտեղ նա պետք է լիներ մայիսի 7-ից 11-ը։ Այս մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավարի գրասենյակը։ «Գազայում և Սիրիայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո, ինչպես նաև անվտանգության և դիվանագիտական խիտ օրակարգի հետ կապված՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշում է կայացրել Ադրբեջան կատարելիք այցը հետաձգել ավելի ուշ ժամկետների: […] ...
22:35 03.05.2025
Երևանում «Կամազ»-ը Սևքարեցի Սաքոյի փողոցում հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ճաքեցրել ասֆալտն ու կիսակողաշրջվելՄայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:45-ի սահմաններում «Կամազ» մակնիշի թույլատրելի քաշով բարձված բեռնատարը Սևքարեցի Սաքոյի փողոցում ընկել է խոտանված ասֆալտապատ հատվածի մեջ, ինչի հետևանքով ասֆալտը ճաքել է և «կամազ»-ը մասամբ կիսակողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն վնասված ասֆալտի տակով անցնում է, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների, խմելու ջրի […] ...