Լավրովն ասել է, որ ՌԴ-ն անպատասխան չի թողնի Արևմուտքի հարձակումներն իր քաղաքական գործիչների վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

Լավրովն ասել է, որ ՌԴ-ն անպատասխան չի թողնի Արևմուտքի հարձակումներն իր քաղաքական գործիչների վրա

15:55 06.05.2021

Ռուսաստանն անպատասխան չի թողնի Եվրամիության միակողմանի պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, ռուս քաղաքական գործիչների, խորհրդարանականների և ընկերությունների դեմ: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ բանակցություններին հաջորդած մամուլի ասուլիսում:

«Մենք անպատասխան չենք թողնի Ռուսաստանի, Ռուսաստանի ղեկավարության, Ռուսաստանի Դաշնության խորհրդարանականների, մեր ընկերությունների դեմ նման հարձակումները, որոնք, ըստ Եվրամիության, միայն մեղավոր են այնքանով, որ գրանցվել մի երկրում, որը Եվրամիությունը որոշել է առանց որևէ պատճառի և բացարձակ ոչ լեգիտիմ ձևով ագրեսոր հայտարարել»,- ասել է նախարարը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շրջանցող միակողմանի սահմանափակումների դիմելու եղանակը վարակիչ է դառնում: ԱՄՆ-ը ներմուծեց այս նորաձևությունը, և Եվրամիությունը, իմ կարծիքով, պատրաստակամորեն վերցրեց այն»,- ավելացրել է նա:

Լավրովը նշել է, որ ԵՄ-ն կարծում է, որ իրեն ամեն ինչ թույլատրված է, երբ խոսում է ՌԴ պատասխան պատժամիջոցների ոչ լեգիտիմության մասին:

«Ինչ վերաբերում է իրադարձությունների վերջին զարգացմանը, մենք հստակ ասացինք, որ Եվրամիության կառույցներում և ԵՄ անդամ մի շարք երկրներում գտնվող անձանց հայտարարեցինք persona non grata այն բանի համար, որ նրանք վճռական մասնակցություն ունեցան մեր պաշտոնական անձանց՝ ներառյալ խորհրդարանականների, նկատմամբ պատժամիջոցների հերթական ալիքին,- ասել է նա: – Այն փաստը, որ Եվրամիությունը հայտարարեց մեր գործողությունների անօրինականության և  միջազգային իրավական հիմնավորման բացակայության մասին, նշանակում է միայն մեկ բան. Եվրամիությունը կարծում է, որ իրեն ամեն ինչ թույլատրելի է»:

Դիվանագետը նաև նշել է, որ ԵՄ սպառնալիքները Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու մասին ցույց են տալիս նրանց գործողությունների անպատժելիության հանդեպ վստահությունը: «Երբ Եվրամիությունը սկսում է սպառնալ մեզ նոր պատժամիջոցներով, ես պարզապես սկսում եմ մտածել, որ բացի ամենաթողության և անսխալականության այս զգացողությունից, ԵՄ-ն սկսում է համակվել մեկ այլ մոլուցքով. նկատի ունեմ լիակատար անպատժելիությունը։ Կարծում եմ այս ուղին ամբողջովին փակուղային է»,- շարունակել է նախարարը:

Ըստ Ռուսաստանի նախարարի՝ ԵՄ մի շարք անդամներ կիսում են այդ դիրքորոշումը, բայց «Եվրամիության ագրեսիվ ռուսաֆոբական լոբբին իր գործն է անում», մինչդեռ նրանց հետ չհամաձայնողները չեն կարող դրան դիմակայել: «Սա ցավալի է, բայց մեր ընտրությունը չէ։ Ես նորից եմ շեշտում՝ եթե դուք պարզապես ծանոթանաք այն ամենի վիճակագրությունը, ինչ տեղի է ունեցել 2014-ի մարտից հետո, ակնթարթորեն կհամոզվեք, թե ով է սկսել պատժամիջոցների շարքը և ո՞րն է պատճառը, որ մենք չենք կարող չպատասխանել այս թշնամանքին»,- եզրափակել է Լավրովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

BACK_TO_TOP