Պատշաճ պատվաստման հավաստագիր ունեցող քաղաքացիները ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Պատշաճ պատվաստման հավաստագիր ունեցող քաղաքացիները ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա

16:00 06.05.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նախքան օրակարգային հարցի քննարկումը վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է 2021 թվականի ապրիլ ամսվա հարկային եկամուտների ցուցանիշներին, ինչպես նաև հարկային բարեփոխումների ընթացիկ արդյունքներին:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման միջոցառումների արդյունավետ իրականացնելու նպատակով: Ըստ այդմ, առաջարկվում է հստակեցնել ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև նրանց՝ ՀՀ քաղաքացի չհանդիսացող ընտանիքի անդամների կողմից սահմանված միջոցառումների կիրառումից հրաժարվելու դեպքում հոսպիտալացման կամ մեկուսացման կիրառման դրույթը: Նախատեսվում է նաև ՀՀ մուտք գործող անձի կողմից ներկայացնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված լինելու փաստը հավաստող փաստաթուղթ՝ պատվաստման սերտիֆիկատ: Որոշումը կնպաստի նաև տուրիզմի զարգացմանը, տնտեսության որոշ ոլորտների ակտիվացմանը:

Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, այն քաղաքացիները, որոնք կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը՝ «կանաչ անձնագիրը», այսուհետև Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստի հանձնման կարիք չեն ունենա: «ՊՇՌ թեստի բացասական արդյունքը և պատվաստման «կանաչ անձնագիրը» հավասարապես կգործեն որպես սահմանի հատման պահանջ: Պետք է ուշադրություն դարձնել, որ սա մեր երկիր մուտք գործելու պահանջն է, այլ երկրների քաղաքականությունը ևս փոփոխվում է ժամանակի ընթացքում: Պետք է ուշադիր լինել և երկրից մեկնելու համար պետք է նայել, թե տվյալ երկիրն ինչ պահանջ է ներկայացնում»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ հավելելով, որ դիտարկում են և փորձում ժամանակից հետ չմնալ ու քաղաքացիներին զերծ պահել ավելորդ կատարվող հետազոտություններից և ֆինանսական միջոցներ ծախսելուց:

Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է նաև այլ փոփոխության մասին, որի համաձայն՝ մինչև 1 տարեկան երեխաների երկիր մուտք գործելուց ՊՇՌ թեստավորման պահանջը հանվել է: «Ուսումնասիրություններ անելուց հետո հանգեցինք, որ մինչև 1 տարեկան երեխաներին զերծ պահենք: Եթե ընտանիքի անդամների մոտ բացասական է արդյունքը, ուրեմն շատ մեծ է հավանականությունը, որ մինչև 1 տարեկան երեխան այլոց հետ չի շփվում ու նրա թեստի արդյունքն էլ բացասական կլինի»,- նշել է նախարարի պաշտոնակատարը:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս որոշումը 2 կողմ ունի. «Առաջինը՝ ՀՀ-ից մեկնող մեր քաղաքացիների մասին է: Երբ նրանք պատվաստվում են և դրանից հետո են մեկնում, վերադառնալիս արդեն հավելյալ գործողություն անելու անհրաժեշտություն չեն ունենում: Սա կարևոր է: Այսինքն՝ շատ լավ կլինի, եթե մեր քաղաքացիները մեկնելուց առաջ պատվաստվեն, որպեսզի վերադառնալիս արդեն որևէ նախակորոնավիրուսային ռեժիմով մուտք գործեն մեր երկիր:

Երկրորդ կողմը վերաբերում է զբոսաշրջիկներին: Պետք է արձանագրել, որ մեր զբոսաշրջային ոլորտը վերականգնման շատ թույլ նախանշաններ է ցույց տալիս և այս առումով նույնպես կարևոր է, որ մենք հնարավորություն տանք զբոսաշրջիկներին, որոնք արդեն պատվաստվել են՝ առանց հավելյալ ստուգումների մուտք գործել երկիր: Այստեղ, իհարկե, պետք է այդ տեղեկատվությունը տարածել և ենթադրվում է, բոլոր երկրներում էլ արդեն կան այդ էլեկտրոնային «կանաչ անձնագրերը», և այս կարգավորումը պետք է վերաբերի նաև նրանց: Ուզում եմ արձանագրել նաև հետևյալը՝ Հայաստանում կորոնավիրուսի երրորդ ալիքը կայունացման որոշակի միտումներ է ցույց տալիս»:

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ ժամանակը և դինամիկան բերում են այն համոզմունքին, որ բավականին լավ են կառավարել և կառավարում կորոնավիրուսի համավարակը. «Ես հիշում եմ, որ 2020 թվականի մայիսին, հունիսին, օգոստոսին մեզ ի ցույց էին դնում մի շարք երկրների օրինակներ և, մեղմ ասած, փոթորիկներ էին ստեղծում մեր իրադրության շուրջ: Ես բոլոր այդ մարդկանց և մեր բոլոր հայրենակիցներին խորհուրդ եմ տալիս տեսնել, թե 2020 թվականից հետո ինչ է տեղի ունեցել մեզ ի ցույց տրվող երկրներում մինչև այսօր, նայել դինամիկան, բոլոր թվերը, առողջապահական համակարգի վիճակները ու տեսնել, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում:

Մենք նաև ամենաճգնաժամային շրջանում՝ հետպատերազմական շրջանում և այլն, հասկանալի պատճառներով ունեցել ենք օրը ընդհուպ 2000 դեպք, բայց իրավիճակն այդ առումով երբեք դուրս չի եկել վերահսկողությունից: Մենք այսօր ունենք 425 դեպք, որը փոքր թիվ չէ, բայց եթե նայում ենք վերջին 10 օրվա դինամիկայի մեջ, կարող ենք արձանագրել, որ վիճակը կայունանում է: Երեկ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ հիմա նորից հիվանդանոցները հետ են ծավալվում: Ըստ էության կարող եմ ասել, որ մենք այստեղ անհավատալի արագություններ ենք զարգացնում, թե ինչ արագությամբ ենք մենք հիվանդանոցները ծավալում և հետ ծավալում»:

Վարչապետի պաշտոնակատարը հետաքրքրվել է պատվաստվածների թվով, որին ի պատասխան Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ երեկվա դրությամբ ունենք 7100 պատվաստված: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պատվաստման գործընթացն ունի առաջին հերթին առողջապահական նշանակություն, հետո տնտեսական, քանի որ հատկապես զբոսաշրջության առումով հիմա հոսքերի վերաուղղորդում է տեղի ունենում. «Զբոսաշրջային հոսքերն ուղղվում են դեպի այն երկրներ, որտեղ բնակչության պատվաստման առավել բարձր մակարդակ կա: Ես ուրախ եմ արձանագրել, որ կառավարության անդամների մեծ մասն արդեն պատվաստվել է, ընդ որում՝ պատվաստվել են մեր ձեռքի տակ եղած բոլոր պատվաստանյութերով: Հայաստանը պետք է շատ արագ ձևով համալրի «կանաչ երկրների» ցանկը: Եթե մենք պատվաստումը հասցնենք պատշաճ մակարդակի՝ համոզված եմ, որ տնտեսական տեմպը ոչ միայն կպահպանվի, այլ կարագանա: Այս առումով ես հատկապես հույս ունեմ, որ մեր բիզնես հանրության ներկայացուցիչները կխրախուսեն աշխատողներին, որպեսզի կազմակերպված ձևով ընկերություններում տեղի ունենա պատվաստում: Հատկապես հիմա առողջապահության նախարարությունը շրջիկ խմբեր է կազմակերպում, և մեծ ձեռնարկություններ կարող են նախարարության հետ պայմանավորվել, գնան տեղում իրականացնեն պատվաստումը:

Մենք հիմա մտածում ենք նաև, որ պատվաստում իրականացրած սպասարկման ոլորտի՝ հյուրանոցների, ռեստորանների, պետական հատուկ տարբերանշաններ թողարկենք մուտքերի մոտ փակցնելու համար, որպեսզի զբոսաշրջիկները վստահ լինեն, որ աշխատակազմը պատվաստված է և կարող են հանգիստ այդ ռեստորանի կամ հյուրանոցի կամ որևէ այլ օբյեկտի ծառայությունից օգտվել՝ առանց մտավախություն ունենալու կորոնավիրուսով վարակվելու: Իհարկե, մենք այլ խթաններ նույնպես պետք է մտածենք, թե ինչպես շահագրգռենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք պատվաստվեն»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է պատշաճ իրազեկման կարևորությունը. «Սա պետք է լինի առաջիկայում մեր ամենօրյա աշխատանքը՝ նախարարություններում, գերատեսչություններում, ընկերություններում: Սա չափազանց կարևոր առողջապահական, տնտեսական խնդիր է մեր երկիրն աշխարհի քարտեզի վրա ճիշտ դիրքավորելու առումով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

23:39 03.05.2025

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

Պավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

23:26 03.05.2025

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

BACK_TO_TOP