Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին

18:11 06.05.2021

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Հարգելի գործընկերներ,

ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և Հայաստանի կառավարությունում ձեզ ողջունելու հնարավորության համար:

Մեր երկրների միջև փոխհարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում և կառուցվում են ռազմավարական գործընկերության սկզբունքի և մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսներին մեր հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել՝ հերթական անգամ անցնելով ամրության փորձությունը:

Դժվար պահին Ռուսաստանի Դաշնությունը մեզ օգնության ձեռք մեկնեց և օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համավարակի և Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետևանքով: Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել պատերազմական գործողությունները և հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լարվածության էական նվազեցման: Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիք է հանդիսանում:

Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման հարցում, ինչպես նաև նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության համար պայմանների ստեղծման ուղղությամբ:

Այս առումով կցանկանայի վստահեցնել, որ Հայաստանն այսուհետ ևս կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղված այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Պատրաստ ենք նաև առավելագույն ջանքեր գործադրել կողմերի միջև, եռակողմ ձևաչափով, կառուցողական երկխոսություն ապահովելու համար:

Սակայն պետք է նշեմ, որ Ադրբեջանի գործողությունները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին: Բաքվի գործողությունները, որը մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է հայտնում և հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը, հակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լարմանը և պայմանավորվածությունների տապալմանը:

Այս համատեքստում կցանկանայի գոհունակությամբ նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները, որի վերջին հայտարարությունը, ըստ էության, արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը:

Համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը համահունչ է այսօր առկա հիմնական խնդիրների առնչությամբ մեր դիրքորոշմանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

Հարգելի Սերգեյ Վիկտորի,

ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր մենք կառուցողական և արդյունավետ բանակցություններ կունենանք»:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

շատ շնորհակալ եմ:

Հերթական անգամ Երևան այցի առաջին իսկ պահից մենք զգում ենք հայ ժողովրդի, մեր բարեկամների ջերմ վերաբերմունքը: Շնորհակալ ենք Ձեզ այն ուշադրության համար, որն անձամբ Դուք եք հատկացնում մեր պատվիրակությանը:

Այսօր ձեզ հետ շփումների շրջանակում ունեցանք շատ մանրամասն, առարկայական, վստահելի բանակցություններ՝ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի, տարածաշրջանային խնդիրների, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ և հերթական անգամ ընդգծեցինք մեր փոխգործակցության բոլոր ոլորտներում դաշնակցային կապերի, ռազմավարական գործընկերության առանձնահատուկ նշանակությունը:

Ձեր և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև քաղաքական երկխոսությունը, անգամ համավարակային այս տարում, բավական ինտենսիվ է: Դուք երկու անգամ մանրակրկիտ շփվել եք Մոսկվայում հանդիպումների ընթացքում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել, և Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Ձեզ ամենաջերմ բարեմաղթանքներն է փոխանցում՝ մաղթելով հաջողություններ ձեր երկրի զարգացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման ուղղությամբ Ձեր գործունեության մեջ:

Գալիք տարում մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության հիմնարար պայմանագրի 25-ամյակը: Այն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է մեր երկարաժամկետ հարաբերությունները, և որն արդեն հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, քաղաքական կապեր, կամ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն:

Մենք հավատարիմ ենք ապահովելու մեր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Այդ մասին խոսվել է և՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, և՛ այն շփումներում, որոնք պարբերական և ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջև: Այստեղ նույնպես որևէ կասկած լինել չի կարող:

Շատ ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները: Շնորհակալ ենք Ձեզ այն բանի համար, որ Դուք ընդգծում եք Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի դերն այն ջանքերում, որոնք թույլ տվեցին կանգնեցնել ռազմական գործողությունները և համաձայնեցնել բոլոր կողմերի հետագա գործողությունների կայուն շրջանակը:

Ամենաակտիվ կերպով աջակցում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, որոնք զբաղվում են գործնականում այս փուլում ամենանշանակալի հարցերով՝ տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը գործնականում թույլ կտա ոչ միայն քաղաքական մակարդակով, ինչպես դա արդեն արվել է, վերջ դնել Հայաստանի շրջափակմանը և ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի:

Անկասկած, մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ մենք շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից: Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար: Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևերով, ձևաչափերով՝ և՛ նախորդ տարվա նոյեմբերի և այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, և՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձևավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր կողմից ընդունելության այս հնարավորության համար: Համոզված եմ, որ և՛ Ձեզ հետ, և՛ ԱԳՆ-ում այսօր մեր ունեցած բանակցությունների արդյունքները թույլ կտան առաջ մղել մեր դաշնակցային հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Շնորհակալ եմ»:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ արտգործնախարարի նշած ուղղություններով քայլերի և անելիքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝և անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը և այսօր արվում է Ադրբեջանի կողմից:

ՌԴ արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի և երկխոսության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: Սերգեյ Լավրովը նաև արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները և կիսվել այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տպավորություններով՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես բարեկամ հայ ժողովրդի կողքին է:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

23:39 03.05.2025

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

Պավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

23:26 03.05.2025

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

BACK_TO_TOP