ՀՀ ԱԺ փոխնախագահը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների վերադարձին, Արցախում մշակութային արժեքների պահպանությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC

ՀՀ ԱԺ փոխնախագահը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել է ռազմագերիների վերադարձին, Արցախում մշակութային արժեքների պահպանությանը

19:37 10.05.2021

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մայիսի 10-ին հանդիպել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներ Ժան-Շառլ Լուպերտոյի, Սոֆի Մետի, Աուրորա Մադաուլայի, Ջոշուա Օսիհի, Էմանուել Մորիի ու Ֆատմիր Լեչիի հետ: Հանդիպմանը մասնակցել է ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության այցը Հայաստան նախատեսված է եղել դեռևս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն պայմանավորված հայտնի իրադարձություններով` հետաձգվել է:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը նշել է, որ նոյեմբերից մինչ այսօր շատ իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում. «Հայաստանը ծանր ու դժվար պատերազմի միջով անցավ: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ադրբեջանը խախտեց ղարաբաղյան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պայմանավորվածությունը»:

Խորհրդարանի փոխնախագահն ընդգծել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն քաղաքական խնդիր է, որը դեռ լուծված չէ:

ԱԺ նախագահի տեղակալը նշել է նաև, որ Հայաստանը շրջափակված երկիր է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից:

Հանդիպմանը կարևորվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, որը յոթ ամիս անց դեռևս չի լուծվել:

Նա ընդգծել է, որ միջազգային կառույցների ճնշումն այս առումով ավելանում է նաև ֆրանսիացի գործընկերների միջոցով, ինչի համար փոխխոսնակը շնորհակալություն է հայտնել:

ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցել է իրենց անկեղծ, ջերմ ու համերաշխ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Նա խնդրել է ներկայացնել իրավիճակն արտացոլող փաստերի առաջնահերթությունը գործընկերներին փոխանցելու և համապատասխան բանաձև պատրաստելու համար:

Լենա Նազարյանը, ներկայացնելով գործողությունների առաջնահերթությունը, առանձնացրել է ռազմագերիների վերադարձին, Արցախում մշակութային արժեքների պահպանությանը և Արցախի ճակատագրին վերաբերող հարցերը: Այս համատեքստում փոխնախագահը կարևորել է բանակցությունների՝  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը:

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել օժանդակելու բարձրացված հարցերի լուծմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

12:16 06.07.2025

Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում

Հուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

11:50 06.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

11:31 06.07.2025

Այրվել է մոտ 3000 հակ անասնակեր

Հուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

11:12 06.07.2025

Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենա

Հուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ  0,3 խմ […] ...

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

10:45 06.07.2025

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ:  Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada»  մակնիշի ավտոմեքենան: ...

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

10:15 06.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հուլիսի 5-ին, ժամը 16:27-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Վայոց ձորի մարզերից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, սյուների, ինչպես նաև շինությունների տանիքների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Մասնավորապես՝ […] ...

BACK_TO_TOP