Պատերազմում վիրավորում ստացած զինվորների և զոհվածների ընտանիքների անդամների համար Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում կազմակերպվել են ծրագրավորման դասընթացներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Պատերազմում վիրավորում ստացած զինվորների և զոհվածների ընտանիքների անդամների համար Գյումրիի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում կազմակերպվել են ծրագրավորման դասընթացներ

18:42 12.05.2021

Արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած, ինչպես նաև վիրավորում ստացած զինվորների և զոհվածների ընտանիքների համար Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում կազմակերպվել են ծրագրավորման դասընթացներ:

Ծրագիրը ֆինանսավորում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և ամերիկահայ ճարտարագետների ու գիտնականների միությունը: Այս ծրագրով հնարավորություն է տրվում հայրենիքի պաշտպանության գործին մասնակցած զինվորականներին նոր մասնագիտություն ձեռք բերել և տեղեկատվական տեխնոլոգիաների  ոլորտում եղած աշխատանքի առաջարկներից օգտվել։

 

Դասընթացների մասնակիցները Շիրակի մարզի և Արցախի տարբեր բնակավայրերից են։ Նրանցից մի քանիսը 44-օրյա պատերազմին  կամավոր է մեկնել առաջնագիծ, մյուսները եղել են ժամկետային զինծառայողներ:

«Դասընթացի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու առաջատար տեխնոլոգիաների ոլորտի հետ: Ներկա պահին ուսումնասիրում ենք վեբ ծրագրավորում, փորձում ենք պատրաստել կայքեր։ Ասեմ, որ խմբի մասնակիցների մեծամասնությունը գրեթե ծանոթ չէ ոլորտին, բայց դասընթացների ընթացքում  պարզ դարձավ, որ բոլորն ունեն պոտենցիալ՝ ոլորտում հաջողությունների հասնելու համար»,- նշել է դասընթացավար Պատվական Ենգոյանը։

 

Առկա ուսուցումից բացի, դասընթացը հասանելի է նաև հեռավար։ Փորձել են ծրագրին մասնակից դարձնել նաև այն  տղաներին, որոնք վիրավորումների հետևանքով ունեն տեղաշարժման խնդիրներ։

«Դասընթացները նաև հիբրիդային տարբերակով են հասանելի, քանի որ ունենք մասնակիցներ, որոնք տեղաշարժման  խնդիրներ ունեն։ Այդպիսի մասնակիցներ էլ ունենք, որ էս ընթացքում արդեն վերականգնվել են և կարողացել են հաճախել դասընթացներին։ Նրանք նախընտրեցին  առկա ուսուցման տարբերակը, քանի որ միջավայրը շատ կարևոր է իրենց համար, այստեղ միմյանց հետ շփվում են ու աշխատում»,- նշել է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի ծրագրի ղեկավար Բելլա Հարությունյանը։

Մասնագիտական վերապրոֆիլավորումից բացի, ծրագրի կարևոր բաղադրիչն է համարվում  վեցամսյա դասընթացի ավարտից հետո աշխատատեղով և կայուն եկամուտով ապահովումը։

«Մեր մոտիվացիան այն է, որ ընկերություններին օգնենք՝ լավ մասնագետներ ձեռք բերեն, իսկ ծրագրի մասնակիցներին էլ օգնենք՝ աշխատանք գտնեն։ Ասեմ, որ նաև դիտարկում ենք այն տարբերակը, որ մասնակիցները ֆրիլանսով կարողանան տանից աշխատել»,- ասում է Բելլա Հարությունյանը։

Ծրագրի  մասնակիցներին հնարավորություն է տրված ներկայացնել իրենց մտահղացումները, ստեղծված ժամանակակից տեխնոլոգիական գաղափարներն ու նախագծեր։ Ուսուցման ծրագրի առաջին՝ պիլոտային փուլի մասնակիցները Գյումրիում 24-ն են, նույնքան մասնակից ընդգրկված է  նաև Լոռու մարզի տեխնոլոգիական կենտրոնում:

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP