19:40 14.05.2021
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրի կառուցման աշխատանքները մեկ ամսից կսկսվեն: Կառավարությունը պետական բյուջեից 500 միլիոն դրամ հատկացումով, ըստ ծրագրի, այս տարի նախատեսվում է սպորտային բազայի միայն առաջին փուլի շինարարությունն ավարտել:
Մասնագիտական խումբն ավարտել է սպորտային համալիրի նախագծման աշխատանքները, տեղի են ունեցել հանրային քննարկումներ, կատարվել է տեղանքի ուսումնասիրություն։ Շինարարության մեկ տարով հետաձգման պատճառները մի քանիսն են՝ փաստաթղթային ձևակերպումներ, ֆինանսավորման խնդիր, համավարակ և պատերազմ։ Ըստ ծրագրի՝ այս տարի նախատեսվում է սպորտային բազայի միայն առաջին փուլի շինարարությունն ավարտել:
Մուշ 2 և Անի թաղամասերի միջանկյալ տարածքը քաղաքի գլխավոր հատակագծում նշված է որպես կանաչ գոտի: 30 տարի, սակայն, հսկայական տարածքը մնաց անխնամ, որտեղ շինարարները կուտակել են այն սևահողը, որը դուրս էր բերվել 1988-ից հետո՝ Անի թաղամասի կառուցման ընթացքում։
Հիմա այս հողատարածքը այլ նշանակություն է ստանում։ ՀՀ վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանը տեղանքում ցույց է տալիս այն կառույցների ու մարզասրահների դասավորությունը, որոնք նախատեսված են սպորտային բազայի գործունեության համար:
«10 հեկտար հող է տրամադրված, շատ մեծ տարածք է ստացվում։ Շենքերի ուղղությամբ ճանապարհն է լինելու, գենպլանով գնալու ենք հասնենք մինչև Մուշ և Անի թաղամասերն իրար միացնող փողոցի մոտ»,- ասում է Գյումրիի Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի մարզադպրոցի տնօրեն Գևորգ Ալեքսանյանը։
10 հեկտարի վրա կկառուցվեն Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի մրցումային դահլիճները տարբեր սպորտաձևերի համար։ Կանաչ գոտու նշանակությունը, ամեն դեպքում, պահպանվելու է։ Մարզահամալիրը ունենալու է կանաչապատ տարածքներ:
Ծրագրի ընդհանուր արժեքը 5 միլիարդ դրամ է գնահատված, այս տարվա շինարարության նպատակին հատկացումը 500 միլիոն դրամ է: Ըստ ֆինանսավորման չափի էլ, այս տարի միայն առաջին փուլով նախատեսված շինարարությունը կավարտեն։
«Էս նախատեսված գումարը ծախսվելու է առաջին հերթին տարածքի պարսպապատման նպատակով։ Էստեղ պետք է փորվեն ֆունդամենտները հիմնական կառույցների՝ մրցումային դահլիճների ու մարզադահլիճների համար, հետո կամաց-կամաց կկառուցեն հյուրանոցային համալիրն ու մարզադաշտը»,- նշել է Գևորգ Ալեքսանյանը։
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ Գևորգ Ալեքսանյանը կառուցվող նոր համալիրը գնահատում է իր տեսակի ու ենթակառուցվածքների բազմաֆունկցիոնալությամբ Հայաստանում եզակի, այստեղ հնարավոր է անցկացնել տարբեր սպորտաձևերի միջազգային մրցաշարեր, ինչի հնարավորությունը գործող մարզաբազաները չունեն: Շինարարի մրցույթը ևս ավարտված է։ Ըստ մարզիչի՝ շահել է Հայաստանում հայտնի շինարարական ընկերություն, որի հետ հստակեցվել են նաև աշխատանքների մեկնարկի ժամկետները։
«Գործընթացն արդեն 1,5-2 տարի է սկսվել է, գծագրողներն իրենց աշխատանքը ավարտել են, փաստաթղթերը հանձնել, շինարարի մրցույթը կայացել է, շինարարը հայտնի է, պայմանագիրը կազմված է, էս վերջերս հայտարարվեց վերահսկող կազմակերպության մրցույթ, շատ կազմակերպություններ մասնակցեցին, արդեն շահողը կա։ Մոտ օրերս շինաշխատանքները կսկսվեն»։
Շինարարական հաստատված ծրագիրը հնարավոր է այս ընթացքում նախագծային փոփոխությունների ենթարկվի։ Առաջարկներից մեկը, որն արվել է, վերաբերում է մարզական բազայի տարածքում նաև միջազգային չափորոշիչներին համապատասխան լողավազան կառուցելուն, որը հնարավորություն կտա այս մարզաձևի մրցաշարերը ևս տեղափոխել Գյումրի։
Նոր մարզաբազայի կառուցումից հետո էլ օլիմպիական չեմպիոնի անվան մարզադպրոցը կշարունակի գործել նույն տեղում, որի շենքային պայմանները մեղմ է ասած, որ վատն են։ Հին շենքի վերանորոգման համար ևս նախագծեր կան, որի գործնական փուլը կախված է ներդրողներից։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...