23:32 13.05.2021
Ադրբեջանցի և հայ սահմանապահները բանակցություններ են վարում երկու երկրների միջև սահմանին իրավիճակի կարգավորման շուրջ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասվում է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
«Մայիսի 12-ից դեպքի վայր է գործուղվել Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարությունը, բանակցություններ են վարվում մյուս կողմի սահմանապահների հետ և քայլեր են ձեռնարկվում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:
ԱԳՆ-ում նշել են, որ «ադրբեջանական զորքերի տեղաշարժը տեղի է ունենում Ադրբեջանին պատկանող դիրքերում»:
«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ Հայաստանի հետ սահմանակից Լաչինի և Քարվաճառի շրջանների հատվածներում եղանակային պայմանների բարելավման կապակցությամբ տեղի է ունենում Ադրբեջանի սահմանապահ զորքերի ուժերի տեղակայում: Ուժերը տեղակայվում են մեր երկրին պատկանող դիրքերում։ Այդ գործընթացը տեղի է ունենում սովորական ռեժիմով և կրում է սիստեմատիկ բնույթ»,- ասված է հայտարարության մեջ։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ «երկու երկրների միջև սահմանի սահմանումը տեղի է ունենում կողմերի մոտ առկա քարտեզների հիման վրա»:
«Նման դեպքերը կարող են և պետք է լուծվեն երկու երկրների զինվորականների փոխադարձ շփումների և բանակցությունների միջոցով», – հայտարարել են գերատեսչությունում:
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 12-ին, ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ ադրբեջանական ԶՈՒ-ն «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում: Նույն օրը երեկոյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր։
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 13-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀԱՊԿ-ին դիմելու մասին։
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...
21:51 17.06.2025
«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլՇվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...
21:45 17.06.2025
Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմԻրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...
21:37 17.06.2025
Ի՞նչ է անապատացումը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...
21:32 17.06.2025
Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր ԱրևելքումՊենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...