09:57 15.05.2021
Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումն Իսրայելի հետ բանակցություններում միջնորդներին հայտնել է, որ է դեէսկալացիայի համար առաջնահերթ պահանջը կրակի դադարեցնումն է։ Այս մասին հայտնել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշաալը։
«Թուրքիան, Կատարն ու Եգիպտոսը ձեռնարկում են ջանքեր՝ ուղղված Գազայի հատվածում և Երուսաղեմում դեէսկալացիայի և իսրայելական հարվածների դադարեցման համար»,-ասել է նա TRT Arabic-ին տված հարցազրույցում։
ՀԱՄԱՍ-ը պահանջում է Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթից դուրս բերել իսրայելցի ուժայիններին, ազատ հասանելիություն ապահովել այնտեղ աղոթողների համար, դադարեցնել Շեյխ-Ջարրահ շրջանից արաբ բնակչության արտաքսումը և ազատ արձակել վերջին սրացման ընթացքում ձերբակալվածներին։
19:47 02.07.2025
70-ամյա տղամարդը Չարենցավանի բաժնում կամավոր հանձնել է ապօրինի հրազենՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները հետևողականորեն շարունակում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ բացատրական աշխատանքները։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 30-ին Աբովյան քաղաքի 70-ամյա բնակիչը բաժին է կամավոր ներկայացրել 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
19:42 02.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 3-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:30-16:00 Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, […] ...
19:33 02.07.2025
ՀԱՄԱՍ-ը խորհրդակցություններ է անցկացրել հրադադարի համաձայնագրի շուրջՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ խորհրդակցություններ է անցկացնում՝ քննարկելու միջնորդների առաջարկները՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի հասնելու համար։ Շարժումը նշել է, որ միջնորդները ջանքեր են գործադրում «շրջանակային համաձայնագրի հասնելու և լուրջ բանակցություններ սկսելու» համար։ «Մենք գործում ենք մեծ պատասխանատվությամբ և անցկացնում ենք ազգային խորհրդակցություններ՝ քննարկելու միջնորդ եղբայրների առաջարկները՝ համաձայնության հասնելու համար, որը կերաշխավորի ագրեսիայի դադարեցումը […] ...
19:24 02.07.2025
Հանձնաժողովի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախագծերՏնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հուլիսի 2-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ ընդունվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: ««Տրանսպորտի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է սահմանվել լիազորող նորմեր. այն հնարավորություն կընձեռի Կառավարությանն ուղեւորափոխադրումների եւ բեռնափոխադրումների զարգացմանն ուղղված աջակցության ծրագրեր մշակել: Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի […] ...
19:16 02.07.2025
Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆԲաքվում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրա դեմ բողոք է ներկայացվել՝ կապված ռուսական կողմի «ոչ բարեկամական քայլերի հետ»։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Հուլիսի 2-ին Ադրբեջանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Միխայիլ Եվդոկիմովը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Փոխնախարար Արազ Ազիմովի հետ […] ...
19:08 02.07.2025
Գևորգ Պապոյանը հետևել է ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 2-ին այցելել է Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Արզական բնակավայր՝ ծղրիդների դեմ պայքարի միջոցառումների ընթացքին հետևելու նպատակով։ ՀՀ ԷՆ «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից իրականացվել են պայքարի աշխատանքներ Արզական բնակավայրի անտառամերձ և հարակից տարածքներում (50 հեկտարի չափով)։ Արզական բնակավայրում դրոնով պայքարի միջոցառումներ իրականացնելու համար համայնքին նախարարության կողմից անհատույց տրամադրվել […] ...