Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը և գնահատման չափորոշիչները կփոխվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը և գնահատման չափորոշիչները կփոխվեն

17:15 15.05.2021

Կփոխվեն քաղաքացիներին հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգերը:  «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում կատարված փոփոխություններով  ու լրացումներով  կփոխվեն քաղաքացու ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները, նաև տրամադրվող արտոնությունների ցանկը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մշակվում են օրենքի կիրառության համար անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերը: Այժմ բժշկասոցիալական փորձագիտական  հանձնաժողովները շարունակում են աշխատել ծանրաբեռնված՝ պայմանավորված պատերազմում վիրավորում ստացած զինվորների ու քաղաքացիների դիմելիությամբ։

«1556  փորձաքննված քաղաքացիներից մոտ 400 անձ  մերժվել է՝ հաշմանդամություն ունեցող անձ չի ճանաչվել։Ամբողջի մեջ բողոքարկման կարգով փորձաքննվել է 160 մարդ,բողոքներից 7 դեպք է, որ որոշման փոփոխություն է եղել»,-SHANTNEWS-ի հետ զրույցում նշել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Ռիմա Եգանյանը։

 

Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովներին ուղղված քաղաքացիների  դժգոհությունները և մերժումները նվազագույնի հասցնելու  համար հաշմանդամության կարգ սահմանելու գործընթացում կարվեն փոփոխություններ: 1-ին, 2-րդ, 3-րդ կարգերի փոխարեն  կսահմանվեն ֆունկցիոնալության գնահատման աստիճաններ:

«Փոփոխության արդյունքում ներկայումս գործող կարգերի փոխարեն կլինեն շեմեր,այսինքն՝ էն մարդիկ, ովքեր կդիմեն  փորձաքննության համար, կգնահատվեն ֆունկցիոնալ կարողություններով։ Կգնահատվի, թե քանի տոկոսով են կորցրել իրենց կարողությունները։ Մինչև 5% ֆունկցիոնալության խանգարումը համարվում է, որ անձը խնդիր չունի, 5-25 %-ը համարվում է, որ անձն ունի թեթև խնդիր, 25-50 %-ը համարվում է միջին ծանրության խնդիր, 50-75%-ը համարվում է ծանր խնդիր, իսկ 75%-ից բարձր խախտումը կդիտարկվի խորը խնդիր»,-նշել է Ռիմա Եգանյանը։

Ֆունկցիոնալության աստիճանների գնահատումով  կսահմանվեն նաև հաշմանդամներին տրվող արտոնությունները: Նոր փոփոխությամբ՝ ներկայում գործող ստանդարտ արտոնություններից շատերը կփոխարինվեն անհատական  կարիքների հիման վրա տրամադրվող օժանդակությունների։ Իսկ քաղաքացիների կարիքների գնահատման գործընթացում  հանձնաժողովներում ընդգրկված բժիշկներին կմիանան նաև այլ մասնագետներ, որոնք կիրականացնեն նեղ մասնագիտական ախտորոշումներ:

«Եթե էսօր ԲՍՓ գործընթացին մասնակցում են միայն բժիշկ մասնագետները, օրենքի ընդունումից և փոփոխություններից  հետո  հանձնաժողովին կմիանան նաև հարբժշկական մասնագետներ՝ վերականգնողաբաններ, հոգեբաններ, լոգոպետներ, էրգոթերապիստներ՝ այնպիսի մասնագետներ, ովքեր կկարողանան ամբողջությամբ գնահատել անձի կարողությունները»,- ասել է  Ռիմա Եգանյանը։

Նոր փոփոխված կարգով փորձաքննությունները կներդրվեն աստիճանաբար, ԲՍՓ հանձնաժողովները կտեղակայվեն միասնական սոցիալական կենտրոններում: Համավարակով պայմանավորված՝ մինչև հոկտեմբեր երկարաձգվել է նաև օն լայն դիմումների հիման վրա, առանց փորձաքննության, հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը, որից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն սահմանված հաշմանդամության կարգեր։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP