18:08 15.05.2021
Պետություն- համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող այս տարվա սուբվենցիոն հայտերում ընդգրկվել է համայնքների գազաֆիկացմանն ուղղված երկու ծրագիր։Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը shantnews-ին տված հարցազրույցում անդրադառնալով գազաֆիկացման ծրագրերին, նշել է, որ նախորդ տարի սուբվենցիայով հնարավոր է եղել բնական գազով ապահովել Բայանդուր համայնքը, որը ապագայում հնարավորություն կտա գազաֆիկացումից օգտվել նաև հարակից բնակավայրերին։
«2020 թվականին մենք ունեցել ենք Բայանդուր համայնքում գազաֆիկացում: Էդ խողովակը նպատակային այնպիսի տարողությամբ ենք անցկացրել, որ հետագայում, որոշակի ներդրում ունենալով, նաև կարողանան էդ գազատարից օգտվեն այդ համայնքները և ևս գազաֆիկացվեն»,-նշել է Բադիշյանը։
Այս տարի մարզում գազաֆիկացման սուբվենցիոն 2 ծրագրով աշխատանքներ են իրականացվելու Աշոցք և Մեծ Մանթաշ համայնքներում։ Իսկ ավելի հեռավոր, բարձր լեռնային հատվածներում, գազաֆիկացման փոխարեն, Կարեն Բադիշյանի խոսքով, ավելի նպատակահարմար է ֆոտովոլտային կայանների տեղադրումը․
«Այն համայնքները, որոնք ավելի ծայրամասային են ու էդ ծախսերը՝ գազի անցկացման և տեղադրման, շատ ավելի մեծ են ստացվելու, ավելի նպատակահարմար է էդտեղ ֆոտովոլտային կայաններ տեղադրել։ Այդ պարագայում մենք կարող ենք ասել, որ դա ավելի էֆեկտիվ է, ավելի արդյունավետ է, որ ծախսերի տնտեսված գումարներով այլ ծրագրեր իրականացնեն, որովհետև գազի անցկացումը դեռ չի նշանակում, որ ծախսերը զրոյացվում են, պետք է (համայնքները խմբ․) իրենց բյուջեներում ունենան համապատասխան ծախսեր»։
Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը նաև ընդգծեց , որ համայնքներում այս թեմային շուրջ անցկացվել են հանրային քննարկումներ և բնակիչների համար ֆոտովոլտային կայաններ տեղադրելու առաջարկների հետ համաձայն են։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...
10:45 06.07.2025
Այրվել է ավտոմեքենա. կա տուժածՀուլիսի 5-ին, ժամը 21:59-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գառնի գյուղի գլխավոր խաչմերուկում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Գառնու երկու կամավորական հրշեջ–փրկարարական խումբ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գառնի գյուղի Գևորգ Մարզպետունու փողոցում։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:17-ին, մարվել՝ 22:27-ին: Այրվել է «Lada» մակնիշի ավտոմեքենան: ...