Բաց նամակ բնապահպանության նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+33.09 oC

Բաց նամակ բնապահպանության նախարարին

13:39 07.07.2018

«Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ գործադիր տնօրեն Ռոման Մելիքյանը բաց նամակով դիմել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին: Նամակում նշված է.

«Հարգելի պարոն Գրիգորյան,
«Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, հիմնվելով 110 ներդրողների մտահոգությունների, դժգոհությունների և բողոքդիմումների վրա, խիստ մտահոգություն է հայտնում վերջին շրջանում ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ձեռնարկված և ձեռնարկվող ջրօգտագործողների՝ ի դեմս ՓՀԷԿ-երի իրավունքները խախտող ու շահերը խաթարող քայլերի, որոշումների և նախաձեռնությունների վերաբերյալ, մասնավորապես՝  ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվության երկարաձգման կարգը չի ապահովվում
և անժամկետ ձգձգվում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից այն պարագայում, երբ դրա տրամադրումը կոնկրետ ժամկետներում սահմանված և ամրագրված է ՀՀ Ջրային օրենսգրքով և համապատասխան օրենքներով:

Գետերի բնապահպանական թողքի գնահատման վերաբերյալ ՀՀ 2011թ.-ի հունիսի 30-ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու և ավելի մեծ չափաքանակ սահմանելու մասին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նախաձեռնված և արդեն ընդունված նախագիծը, որը խիստ հարցականի տակ է դնում, ավելին՝ խախտում է
ներդրողների՝ հատկապես ՓՀԷԿ-երի պետության կողմից տրամադրված և ամրագրված իրավունքները: Ըստ էության, նման կարգի նախագծերի մշակումը, հանրային և մասնագիտական քննարկումն ու հաստատումը ոչ միայն բխում են օրենսդրական պարտականություններից, այլ նաև պարտադրում են ներգրավել բոլոր անհրաժեշտ շահառուներին և շահագրգիռ կողմերին, ինչը տվյալ դեպքում պատշաճ մակարդակով չի իրականացվել՝ հարցականի տակ դնելով պետականության և ժողովրդավարության ապահովման ամենաարժեքային և կատեգորիալ հիմքերից
մեկը՝ Իրավունքի գերակայությունը:

Համաձայն ՀՀ Ջրային օրենսգրքի և օրենքների՝ ՀՀ բնապահպանության նախարարության կողմից ջրօգտագործողներին տրամադրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք այսօր ոչ միայն վերջինիս կողմից չեն ապահովվում, այլ նաև խախտվում են: Մենք բազմիցս անրադարձել ենք այդ խնդրին, սակայն այն դեռևս
անտեսվում է:

Ելնելով վերոնշյալից՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն, համաձայն ՀՀ Սահմանադրության 51 հոդվածի և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` պահանջում է տրամադրել հստակ և ամբողջական տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ՝

1. Որո՞նք են ՀՀ 2011թ.-ի հունիսի 30-ի N927-Ն որոշումը փոփոխության ենթարկելու, ավելի մեծ չափաքանակ սահմանելու, հարցի շուրջ առանց խորքային հանրային և գիտական խորն ուսումնասիրություններ և հետազոտություններ անցկացնելու, գետերի առանձնահատկությունների ու յուրահատկությունների նշանակությունն
անտեսելու մասին իրական հիմքերն ու մասնագիտական և փորձագիտական հիմնավորումները, քանի որ սույն որոշումը մեծապես հակասում է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրամադրված ջրօգտագործման
թույլտվությունների օրինական հիմքերին, ինչի պատճառով ՀՀ-ում մեկ հարյուրից ավել տնտեսվարող ներդրողների գործունեությունը խիստ վտանգված է:

2. Համաձայն 30 հունվարի 2003 թվականի N75-Ն ՀՀ կառավարության որոշմանը՝ ՀՀ-ում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմինը համարվում է ՀՀ բնապահպանության նախարարությունը: Սակայն այսօր վերջինիս կողմից որևէ ձևով չեն ապահովվում օրինական շահառուների՝ ներդրող
ջրօգտագործողների իրավունքները, ավելին՝ նոր և անիրատեսական էկոթողքի սահմանումներով, ոլորտին պատճաշ կարգով չհետևելու և չնպաստելու հետևանքով, ճիշտ, անաչառ և ժամանակակից ջրաչափական եղանակների բացակայության պայմաններում ջրերի կառավարման ոլորտը դառնում է էլ ավելի խոցելի:
Ստեղծված իրավիճակում ՀՀ բնապահպանության նախարարությունն ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է պատրաստվում նախաձեռնել նման կարգի թերությունները շտկելու ուղղությամբ:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ «Հայաստանի Հանրապետության վերականգնվող էներգիա արտադրողների ասոցիացիա» ՀԿ-ն հարկ է համարում իրազեկել, որ վերոնշյալ ջրօգտագործող սուբյեկտները պատրաստվում են նախաձեռնել կոնկրետ քայլեր՝ հանրային լայն լսումներ, մեծ ասուլիսներ, վերահսկողական հետաքննություն, օրենսդրական և իրավական բարեփոխումներ՝ վերհանելու իրողությունը և օրենքի ողջ խստությամբ
պատասխանատվության ենթարկելու օրինախախտներին՝ պաշտպանելով Հայաստանի Հանրապետությունում ներդրողների և ջրօգտագործողների լիիրավ իրավունքներն ու շահերը:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն`քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում ենք տեղեկություն ստանալու հարցմանը պատասխանել օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

Կանխավ շնորհակալ եմ` Ռոման Մելիքյան»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

12:20 05.08.2025

Հնդկաստանը պնդում է, որ Թրամփի մաքսատուրքերից չի տուժի տեքստիլ արդյունաբերությունը

Հնդկաստանի տեքստիլ շուկան որևէ խնդրի չի բախվի ԱՄՆ-ի կողմից երկրի արտադրանքի վրա բարձր մաքսատուրքեր սահմանելուց հետո, հայտարարել է Հնդկաստանի առևտրականների համադաշնության նախագահ Չամպալալ Բոթրան: «Հնդիկ տեքստիլ առևտրականները այնքան ուժեղ են, որ կարող են իրենց շուկան ստեղծել աշխարհի ցանկացած վայրում», – ասել է նա ANI-ին:  Նրա խոսքով, չնայած Դոնալդ Թրամփի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելուն, տեքստիլ […] ...

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

12:09 05.08.2025

Ռուտտեն կոչ է անում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ֆինանսավորել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշնակիցներին հետևել Նիդերլանդների օրինակին և ֆինանսավորել ԱՄՆ-ում արտադրված զենքի մատակարարումն Ուկրաինային։ «Լավ է տեսնել, թե ինչպես է Նիդերլանդները նախաձեռնություն ցուցաբերում և հովանավորում Ուկրաինայի համար ԱՄՆ զենքի առաջին փաթեթը՝ ՆԱՏՕ-ի նախաձեռնության շրջանակներում։ Ես շուտով սպասում եմ նմանատիպ նշանակալի հայտարարությունների այլ դաշնակիցներից», – գրել է Ռյուտեն X սոցիալական ցանցում։ […] ...

SHANTNEWS

12:00 05.08.2025

SHANTNEWS

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

11:51 05.08.2025

Ֆինլանդիայի նախագահը հիշեցրել է Ուկրաինայում Թրամփի կողմից սահմանված հրադադարի վերջնաժամկետի մոտենալը

Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, նրանք քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ֆինլանդիայում սառցահատների կառուցումը։ «Նախագահ Թրամփի կողմից հրադադարի վերաբերյալ սահմանված վերջնաժամկետը մոտենում է։ Ֆինլանդիան աջակցում է անհապաղ հրադադարի հասնելու բոլոր ջանքերին», – երկուշաբթի օրը գրել է Ստաբը սոցիալական ցանցերում։ Խոսելով սառցահատների կառուցման մասին՝ նա նշել է, […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:40 05.08.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի (M) բռնկում, որն արդեն չորրորդն է օգոստոսի ընթացքում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից: «Օգոստոսի 5-ին 4168 արևային բծերի խմբում (N04E03) գրանցվեց M1.2 ուժգնությամբ 30 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Գիտնականները նախկինում կանխատեսել էին խոշոր բռնկումների բարձր ռիսկեր օգոստոսի առաջին շաբաթավերջին: Երեքշաբթի […] ...

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

11:30 05.08.2025

Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել էին գումար և հեռախոսը․ ավազակությունը բացահայտվել է

Ավազակության վերաբերյալ հաղորդումը ստացվել էր դեռևս մայիսի 29-ին: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Բագրատունյաց պողոտայում դանակի սպառնալիքով օտարերկրացի մի առաքչից վերցրել են գումար և հեռախոսը։ Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել էր հաղորդում, և Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ` ավազակության հատկանիշներով։ Քրեական […] ...

BACK_TO_TOP