17:57 17.05.2021
Մայիսի 17-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի է ունեցել ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։
Արտակ Ապիտոնյանը հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզեր, ադրբեջանական զինված ստորաբաժանումների ներխուժման արդյունքում ստեղծված իրադրությունը և դրա հանգուցալուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նշված սադրիչ գործողությունները շարունակությունն են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության, որը զուգակցվում է մայիսի 16-ին Ադրբեջանում մեկնարկած զորավարժություններով, որոնք անց են կացվում առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ։
Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար, և այդ համատեքստում Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության համապատասխան արձագանքը:
«Հայաստանի Հանրապետությունն իրեն իրավունք է վերապահում պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ համաձայն ՄԱԿ կանոնադրության»,- ավելացրել է ԱԳ նախարարի տեղակալը։
12:04 03.05.2025
Վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը․ ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջում գրել է․ «Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ: Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը Հայաստանը նշանակալի նվաճումներ է գրանցել, այդ թվում՝ «Մամուլի ազատության ինդեքս» […] ...
11:50 03.05.2025
Al Jazeera. Առնվազն 17 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքովԱռնվազն 17 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում Իսրայելի օդային հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Խան Յունիս քաղաքի ռմբակոծության զոհերի թվում երեք երեխա կա։ Բացի այդ, նրա շրջակայքը՝ Էլ-Մավասի հումանիտար գոտին և Բենի Սուհեյլա բնակավայրը, ենթարկվել են զանգվածային ավիահարվածների։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում՝ զանգվածային […] ...
11:39 03.05.2025
Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոնՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այցի ընթացքում ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը, առանձազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս իրավունքների իրացման վիճակին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Ուսումնասիրվել […] ...
11:32 03.05.2025
Ynet. Նեթանյահուն պաշտպանության և գլխավոր շտաբի ղեկավարների հետ քննարկել է Գազայում գործողության ընդլայնումըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ քննարկել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Վարչապետի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ Կացը և Զամիրը Նեթանյահուին ներկայացրել են իրենց նախապես հավանության արժանացած ծրագիրը՝ ուժեղացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման […] ...
11:20 03.05.2025
Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել ենԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են։ ...