11:16 18.05.2021
Մայիսի 17-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7332 քաղաքացու հետազոտություն, որից 854-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2738 դեպք: Կատարվել է 24 784 թեստավորում:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
08:30 14.08.2025
Սևիկյանը կրկին բացակայել է «Ֆերենցվարոշի» կազմիցՉեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Ֆերենցվարոշը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լուդոգորեցին»։ «Ֆերենցվարոշում» հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը, որը բաց է թողել հանդիպումը։ 24-ամյա հարձակվողը բացակայում էր նաև առաջին խաղում։ «Լուդոգորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Բուդապեշտը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի որակավորման […] ...
08:22 14.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:17 14.08.2025
Նիդեռլանդներում օդապարիկի վայրէջքի հետևանքով մեկ մարդ զոհվել է, վեցը՝ վիրավորվելՆիդեռլանդների Ֆրիզլանդ նահանգում օդապարիկի վթարային վայրէջքի հետևանքով մեկ մարդ մահացել է, վեցը՝ վիրավորվել, հաղորդում է NOS հեռուստաալիքը՝ հղում անելով տարածաշրջանային արտակարգ ծառայություններին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել Դե Հևե գյուղի մոտակա դաշտում՝ տեղական ժամանակով մոտավորապես 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 22:00): Հոլանդական թագավորական ավիացիոն ասոցիացիայի տվյալներով՝ վայրէջքի ժամանակ օդապարիկը կտրուկ ընկել է քամու ուժեղ պոռթկման […] ...
08:07 14.08.2025
ՃՏՊ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհինՕգոստոսի 13-ին, ժամը 19։21-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին՝ Մրգաշատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Արմավիր-Մրգաշատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին բախվել են «Nissan», «VAZ» և «Volkswagen» […] ...
08:00 14.08.2025
Բարսեղյանի ճակատագրական վրիպումը. «Սլովանը» լքում է ՉԼ-ն«Կայրաթը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Բրատիսլավայում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել է «Սլովանին» (4:3)։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ «Սլովանի»։ 30-րդ րոպեին տանտերերի միակ գոլը խփել է կիսապաշտպան Ռոբերտ Մակը։ «Սլովանի» կազմում ամբողջ խաղին մասնակցել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Վերջինս չի կարողացել արդյունավետ իրացնել 11 մետրանոցը դուրս թողնելով «Սլովանին» […] ...
23:59 13.08.2025
Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակերԵրևանի քաղաքապետարանը հետևողականորեն շարունակում է համայնքային հողերն ապօրինի կառուցված ավտոտնակներից, ինքնակամ կառույցներից և զավթված հողատարածքներից ազատելու գործընթացը։ Աջափնյակ վարչական շրջանի մի շարք հասցեներում անխնամ և զավթված տարածքների փոխարեն արդեն կառուցվել են բարեկարգ բակեր՝ խաղահրապարակներով և կանաչապատ գոտիներով։ Նույն աշխատանքներն իրականացվեցին նաև Հալաբյան փողոցի 31 հասցեում․ ապամոնտաժվեցին ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, և տարածքում կկառուցվի նոր, հարմարավետ […] ...