15:05 20.05.2021
Ազգայնական ուղղվածություն ունեցող, ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ Parti) ղեկավար Մերալ Աքշեների և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռակա բանավեճը շարունակվում է: Քաղաքական գործիչները շատ կոշտ հռետորաբանություն են որդեգրել՝ փոխադարձ մեղադրանքներ և միմյանց հասցեին վիրավորական խոսքեր հնչեցնելով։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Աքշեները, անդրադառնալով պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջին զարգացումներին, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին անվանել էր «Էրդողանի իսրայելական վերսիա»: Իսկ Էրդողանը, ի պատասխան այդ ընդդիմադիր կուսակցապետի այդ հայտարարությանը, նրան «թշվառ» և «բարոյազրկվող քաղաքական գործիչ» է անվանել: Էրդողանը նաև նշել է, որ Աքշեները չգիտի, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Պաղեստինը:
Աքշեներն էլ, իր հերթին պատասխանելով Էրդողանի խոսքերին, ասել է. «Թշվառությունն այն է, որ 8 տարի է չեն կարողանում գնալ Գազա: Թշվառությունն այն է, որ հպարտորեն պարանոցին կրում են սիոնիստական մեդալը: Իրական թշվառությունն այն է, որ չեն կարողանում անել, այն ինչ հարկավոր է և դատարկաբանում են: Թշվառությունը նաև այն է, որ Իսրայելի դեմ հոխորտում են, իսկ Չինաստանի առաջ՝ խեղճանում»:
10:13 18.06.2025
Հրդեհ Լվովյան փողոցում․ տուժածներ չկանՀունիսի 17-ին, ժամը 18:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի մոտակա ձորում՝ շինությունում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լվովյան փողոցի թիվ 25/43 հասցեում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։14-ին, մարվել՝ 19։59-ին։ […] ...
10:08 18.06.2025
Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնիցՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արմեն Աբազյանին Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից ազատելու մասին։ Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ 1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: 2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես […] ...
10:00 18.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
21:57 17.06.2025
Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասություններըԻրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...