16:37 20.05.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի զեկուցող Փոլ Գավանին:
Ողջունելով հյուրին` Ազգային ժողովի նախագահն ընդգծել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս ԵԽԽՎ-ին և բարձր է գնահատում այս կառույցում տեղի ունեցած քննարկումներն Արցախի ու հայ ռազմագերիների վերաբերյալ:
Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործություններին, եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձնելու` Ադրբեջանի պարտավորության չկատարմանը, պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող հայատյացության քաղաքականությանը, որի վերջին դրսևորումներից մեկը տխրահռչակ պուրակի բացումն էր:
Խորհրդարանի խոսնակը ներկայացրել է նաև ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելու մասին տեղեկատվություն` հավելելով, որ վերջին օրերին Ադրբեջանում անցկացված զորավարժությունների մասին պատշաճ կարգով նախապես չի հայտարարվել, ինչն էլ միջազգային իրավունքի մեկ այլ կոպտագույն խախտում է:
Փոլ Գավանը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին ընդունելության և իր փաստահավաք աշխատանքները Հայաստանում կազմակերպելու ուղղությամբ տրամադրած աջակցության համար և վստահեցրել, որ նախապատրաստվող զեկույցը, որը պիտի ներկայացվի ԵԽԽՎ-ում, ամբողջությամբ արտացոլելու է առկա իրականությունը:
Արարատ Միրզոյանը ցավով է փաստել, որ ադրբեջանական կողմը խնդիրներ է ստեղծում զեկուցողի` Արցախ այցելության համար, ապա համոզմունք հայտնել, որ ԵԽԽՎ տարածքում չեն կարող լինել գորշ գոտիներ և անհրաժեշտ է արցախահայերի իրավունքների խախտմանը ծանոթանալ հենց տեղում:
Ի պատասխան գործընկերոջ հարցին` Ազգային ժողովի նախագահը նշել է, որ հայկական կողմը հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում է միջազգային մանդատ ունեցող միակ ֆորմատի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում այն բանից հետո, երբ Ադրբեջանը կվերադարձնի բոլոր հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, դուրս կբերի զինված ուժերը Հայաստանի տարածքից և վերջ կտա իրականացվող հայատյաց քաղաքականությանը:
11:32 03.05.2025
Ynet. Նեթանյահուն պաշտպանության և գլխավոր շտաբի ղեկավարների հետ քննարկել է Գազայում գործողության ընդլայնումըԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ քննարկել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Վարչապետի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ Կացը և Զամիրը Նեթանյահուին ներկայացրել են իրենց նախապես հավանության արժանացած ծրագիրը՝ ուժեղացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման […] ...
11:20 03.05.2025
Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել ենԵրևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են։ ...
11:12 03.05.2025
Հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն․ Արայիկ ՀարությունյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցներ և լրագրողական միություններ, այսօր հետևել եմ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի լուրջ առաջընթացի վերաբերյալ հրապարակումների մեկնաբանություններին: Հաստատ լուրջ մտորելու տեղ ունեք, որովհետև ակնհայտ է, որ հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, բայց ձեր կողմից այդ ազատությունը մեկնաբանվում […] ...
11:06 03.05.2025
Մտահոգիչ եմ համարում լրագրողների թիրախավորման և նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դեպքերի առկայությունը․ ՄԻՊՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ․ «Զանգվածային լրատվության միջոցների սիրելի’ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ առիթ է բարձրաձայնելու ձեր բարդ ու պատասխանատու առաքելության կարևորությունը և վերահաստատելու ձեր աշխատանքի բացառիկ նշանակությունը ժողովրդավարության ու իրավունքի գերակայության ամրապնդման գործում: Մարդու […] ...
11:00 03.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
10:30 03.05.2025
Ռուբիոն համատեղելու է պետքարտուղարի և նախագահի օգնականի պաշտոնները․ PoliticoՍպիտակ տունը նախատեսում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն առնվազն վեց ամիս կզբաղեցնի և՛ պետքարտուղարի, և՛ ազգային անվտանգության խորհրդականի պաշտոնները։ Այս մասին հաղորդում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Մարկո Ռուբիոն, ըստ Սպիտակ տան երեք բարձրաստիճան պաշտոնյաների, կծառայի որպես պետքարտուղար և ազգային անվտանգության հարցով խորհրդական առնվազն վեց ամիս, և նախագահ Դոնալդ Թրամփի մի քանի […] ...