Ֆրանսիան Վրաստանին է հանձնել Թբիլիսիում հայ ընտանիքի աղմկահարույց սպանության ևս մեկ մեղադրյալի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+18.09 oC

Ֆրանսիան Վրաստանին է հանձնել Թբիլիսիում հայ ընտանիքի աղմկահարույց սպանության ևս մեկ մեղադրյալի

09:29 21.05.2021

Ֆրանսիայի իշխանությունները Վրաստանին են արտահանձնել 1994 թվականին Թբիլիսիում Մինասյանների ընտանիքի աղմկոտ սպանության գործով մեղադրյալներից մեկին: Նա գործով անցնեղ երկրորդ մեղադրյալն է, որը ֆրանսիական իշխանությունների կողմից արտահանձնվել է Վրաստանին: Այս մասին ասված է Վրաստանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ, փոխանցում է Sputnik Geօrgia-ն։

Արտահանձնված հանցագործը 2018 թվականից հետախուզվել է Ինտերպոլի կարմիր շրջաբերականով: Նա մեղադրվում է 1994թ-ին Թբիլիսիում Մինասյան ընտանիքի 3 անդամներին՝ Նշան և Ֆլորա Մինասյաններին և նրանց որդի Վազգենի սպանության, և դստերը՝ Գայանեին վիրավորելու մեջ։

Վրաստանի ՆԳՆ-ն այս հանցագործության բացահայտման մասին հայտարարել էր 2011-ի սեպտեմբերին: Գործի քննությամբ պարզվել էր, որ 1994 թվականի հունվարի 18-ին յոթ հոգուց բաղկացած հանցավոր խումբն առևանգել է Վազգեն Մինասյանին և ազատ արձակել միայն 75 հազար դոլար գումարի փրկագին ստանալուց հետո: Սակայն մի քանի օր անց հանցագործները որոշել են սպանել Մինասյանների ընտանիքին ՝ առևանգման փաստը թաքցնելու համար:

Ոստիկանությանը հաջողվել էր անմիջապես ձերբակալել 7 մեղադրյալներից 3-ին, այդ ընթացքում մեկը մահացել է, իսկ մյուս 3-ին հաջողվել էր փախչել: Մինչ օրս մեկ մեղադրյալ մնում է հետախուզման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:00 18.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

BACK_TO_TOP