07:41 31.01.2018
«Լիդիանի» պատմությունը հերթական սխալ ձևակերպված կամ սուտ լուրերից մեկն է»,- այս մասին «Շանթ»-ին տված բացառիկ հարցազրույցի ընթացքում ասել է նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք «Լիդիան Արմենիայի» բաժնետեր լինելը շահերի բախում չի՞ առաջացնում պետական աշխատանքի հետ:
«Ես, իմ ընտանիքի որևէ անդամ, ընտանիքի հետ կապված որևէ կազմակերպություն, ընկերություն երբեք՝ նախկինում, այսօր և, ամենայն հավանականությամբ, վաղը այդ ընկերության բաժնետեր չեն եղել, չեն լինելու և չեն: Սա կարճ ձևակերպումն է: Շատ հստակ: Երկրորդ՝ եթե ուզում եք բացեմ այս պատմությունը, կարող եմ ասել. «Լիդիան» ընկերության կամ Ամուլսարի պատմության հետ վերջին անգամ շփվել եմ հինգ տարի առաջ: Երրորդ՝ «Լիդիանը» Կանադայում բորսայում գրանցված ընկերություն է, այսինքն՝ բարձր ընկերություն է: Կանադան, լինելով աշխարհի լավագույն պետություններից մեկը, որտեղ լեռնարդյունաբերությունը շատ լավ համբավ ունի և շատ լավ կազմակերպված է, բաց ընկերության բոլոր բաժնետերերը հստակ են: Դուք կարող եք գուգլ անել և տեսնել՝ արդյոք ես եղե՞լ եմ բաժնետեր կամ ինչ-որ մեկը՝ ինձ հետ կապված: Կարող է որևէ մեկը հարցում անել «Լիդիանին» կամ Կանադայի համապատասխան մարմիններին՝ արդյոք Արմեն Սարգսյանը, իր որդիները, կինը կամ հորաքրոջ տղան, հորեղբոր որդին կամ որևէ ընկերություն կապված բաժնետեր եղե՞լ են, թե՞ ոչ: Եվ պատասխանը լինելու է՝ «ոչ»:
Սարգսյանի խոսքով՝ իրեն խնդրել են խորհուրդ տալ, թե ինչպես կարող է «Լիդիան» ընկերությունը Հայաստանում գործունեություն ծավալել:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...