ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ զեկուցողին. ընդգծվել է հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է ԵԽԽՎ զեկուցողին. ընդգծվել է հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը

19:19 21.05.2021

Մայիսի 21-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է ԵԽ խորհրդարանական վեհաժողովի Միգրացիայի, փախստականների և տեղահանված անձանց հանձնաժողովում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Պոլ Գավանին (Իռլանդիա), որը զեկույցի նախապատրաստական շրջանում Հայաստանում է գտնվում փաստահավաք առաքելությամբ:

Ավետ Ադոնցը ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: ԱԳ նախարարի տեղակալը նաև կարևորել է միջազգային կառույցների՝ ներառյալ Եվրոպայի խորհրդի իրավասու մարմինների մուտքն Արցախ, որը, սակայն, հնարավոր չի լինում իրականացնել Ադրբեջանի կողմից արհեստական խոչընդոտների ստեղծման պատճառով:

Երկուստեք ընդգծվել է հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձի անհրաժեշտությունը: Այդ համատեքստում, անընդունելի է համարվել Ադրբեջանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները չկատարելու և վերջինիս հետ չհամագործակցելու հանգամանքը:

Ներկայացնելով ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ պետական սահմանին սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրադրությունը` Ավետ Ադոնցն անթույլատրելի է համարել միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:

Տեսադարան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 03.05.2025

SHANTNEWS

Al Jazeera. Առնվազն 17 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքով

11:50 03.05.2025

Al Jazeera. Առնվազն 17 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքով

Առնվազն 17 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում Իսրայելի օդային հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Խան Յունիս քաղաքի ռմբակոծության զոհերի թվում երեք երեխա կա։ Բացի այդ, նրա շրջակայքը՝ Էլ-Մավասի հումանիտար գոտին և Բենի Սուհեյլա բնակավայրը, ենթարկվել են զանգվածային ավիահարվածների։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում՝ զանգվածային […] ...

Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

11:39 03.05.2025

Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այցի ընթացքում ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը, առանձազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս իրավունքների իրացման վիճակին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Ուսումնասիրվել […] ...

Ynet. Նեթանյահուն պաշտպանության և գլխավոր շտաբի ղեկավարների հետ քննարկել է Գազայում գործողության ընդլայնումը

11:32 03.05.2025

Ynet. Նեթանյահուն պաշտպանության և գլխավոր շտաբի ղեկավարների հետ քննարկել է Գազայում գործողության ընդլայնումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ քննարկել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Վարչապետի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ Կացը և Զամիրը Նեթանյահուին ներկայացրել են իրենց նախապես հավանության արժանացած ծրագիրը՝ ուժեղացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման […] ...

Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են

11:20 03.05.2025

Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են։   ...

Հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն․ Արայիկ Հարությունյան

11:12 03.05.2025

Հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն․ Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի լրագրողներ, լրատվամիջոցներ և լրագրողական միություններ, այսօր հետևել եմ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի լուրջ առաջընթացի վերաբերյալ հրապարակումների մեկնաբանություններին: Հաստատ լուրջ մտորելու տեղ ունեք, որովհետև ակնհայտ է, որ հանրությունն արձանագրել է, որ պետությունն ապահովել է մամուլի աննախադեպ ազատություն, բայց ձեր կողմից այդ ազատությունը մեկնաբանվում […] ...

BACK_TO_TOP