Ֆլորիդայում տուգանքներ կգործեն սոցիալական կայքերի դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+19.09 oC

Ֆլորիդայում տուգանքներ կգործեն սոցիալական կայքերի դեմ

19:54 26.05.2021

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի հանրապետական նահանգապետ Ռոն Դեսանտիսը ստորագրել է տուգանքներ սահմանող օրենք այն սոցիալական կայքերի համար, որոնք ամսական ունեն ավելի քան 100 մլն օգտատեր և արգելափակում են նախընտրական քարոզարշավների մասնակիցների օգտահաշիվները,- հաղորդում է Twitter-ը:
«Այսօր Ֆլորիդայի բնակիչները երաշխավորված պաշտպանություն են ստացել խոսքի, մտքի և բովանդակության սահմանափակման դեմ»,- ասվում է հաղորդման մեջ:
Օրենքի համաձայն՝ եթե խոսքը Ֆլորիդայի թեկնածուի մասին է, ապա տուգանքը կազմում է օրական 250 հազար դոլար, 25 հազար դոլար՝ մյուս թեկնածուների դեպքում: Ընդ որում՝ 100 մլն օգտատեր ունեն միայն խոշոր սոցիալական կայքերը՝ Facebook-ն ու Twitter-ը: Օրենքը նաև պարտավորեցնում է սոցիալական կայքերին՝ 7 օր առաջ տեղեկացնել քաղաքական գործիչներին, որ իրենց օգտահաշիվները կարող են արգելափակվել: Օգտատերերը կարող են  դատի տալ սոցիալական կայքերին նման խախտումների դեպքում:
  Ինչպես հաղորդում է CNN-ը՝ նմանատիպ օրենսդրական առաջարկներ են քննարկվում նաև Արքանզաս, Կենտուկի, Օքլահոմա և Յութա նահանգներում:
Հիշեցնենք՝ սոցիալական կայքերը քննադատության թիրախ դարձան, երբ արգելափակեցին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշիվները հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումից հետո: Twitter-ը հայտարարել է, որ այդ օգտահաշիվը արգելափակել է մեկընդմիշտ, իսկ Facebook-ը դեռ չի վերաբացել:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից կախվածությունից. Newsweek

20:42 03.05.2025

Եվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից կախվածությունից. Newsweek

Եվրոպական երկրները ցանկանում են ազատվել ԱՄՆ-ից զենքի մատակարարման իրենց կախվածությունից, սակայն չեն ցանկանում ամբողջությամբ դադարեցնել դրա ներմուծումը ԱՄՆ-ից, գրում է Newsweek ամսագիրը՝ վկայակոչելով եվրոպական ռազմական աղբյուրը։ «Ցանկություն կա հնարավորինս ազատել Եվրոպան ԱՄՆ-ի կախվածությունից, բայց ամբողջովին չդադարեցնել ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների հասանելիությունը»,-ասվում է հրատարակության մեջ։ Ինչպես հետեւում է ամսագրի հրապարակումից, մասնավորապես, այս առումով եվրոպական երկրներն աշխատում են […] ...

Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա, կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49856  գործիք

20:30 03.05.2025

Շաբաթօրյակին ներգրավվել է 1194 միավոր տեխնիկա, կիրառվել է մաքրման տարբեր տեսակի շուրջ 49856 գործիք

Այսօր՝ 2025 թվականի մայիսի 3-ին, կազմակերպվել է համապետական շաբաթօրյակ։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն ամփոփել է կայացած համապետական շաբաթօրյակի արդյունքները: «Ըստ ՀՀ մարզերից ստացված տեղեկատվության՝ ընդհանուր առմամբ ՀՀ մարզերում շաբաթօրյակին մասնակցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ու համայնքային ենթակայության հիմնարկների, մասնավոր ընկերությունների աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, դպրոցականներ, ուսանողներ և բազմաթիվ կամավորներ /շուրջ՝ […] ...

Newsweek. Եվրոպան նոր կործանիչ է ստեղծում F-35-ի մատակարարումների անորոշության պատճառով

20:22 03.05.2025

Newsweek. Եվրոպան նոր կործանիչ է ստեղծում F-35-ի մատակարարումների անորոշության պատճառով

ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցները լրացուցիչ խթան են ստացել նոր սերնդի կործանիչներ մշակելու համար, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը նրանց անորոշ է թողել ԱՄՆ-ից F-35-ների մատակարարման հարցում, հաղորդում է Newsweek-ը՝ վկայակոչելով աղբյուրներին: Թրամփը բազմիցս քննադատել է Եվրոպային ՆԱՏՕ-ի պաշտպանունակության մեջ նրա ցածր ներդրման համար և բոլոր անդամ երկրներից պահանջել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի […] ...

ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասին

20:10 03.05.2025

ԱՄՆ ներքին գործերի նախարարը զգուշացրել է էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատման վտանգի մասին

Միացյալ Նահանգները կարող է մեծ դժվարությունների հանդիպել էլեկտրաէներգիայի արտադրության հետ կապված հսկայական խնդիրների պատճառով, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դագ Բուրգումը։ «Մենք տեսանք, թե ինչ եղավ այս շաբաթ Իսպանիայում: Դա կարող է տեղի ունենալ Ամերիկայում այս ամառ», -ասել է նա: Ըստ Բուրգումի՝ ԱՄՆ-ը ներկայումս բախվում է ահռելի խնդիրների էլեկտրաէներգիայի արտադրության […] ...

SHANTNEWS

20:00 03.05.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

19:50 03.05.2025

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ոսկեպար այցից և հայտնել, որ ճանապարհին մոմ են վառել Ոսկեպարի եկեղեցում։   ...

BACK_TO_TOP