Տեղի է ունեցել Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Տեղի է ունեցել Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը

14:02 27.05.2021

ՀՀ Կենտրոնական բանկում տեղի է ունեցել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 17-րդ նիստը: Ծրագիրը, որը մեկնարկել է 2014 թվականին, վերանայվել է՝ հաշվի առնելով նախորդ 5 տարիների ընթացքում կուտակված փորձը և 2019 թվականին իրականացված «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների գնահատում» հետազոտության արդյունքները:

Ծրագրի իրականացման աշխատանքները համակարգել են ՀՀ կենտրոնական բանկը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Նիստին ներկա ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ առողջ ֆինանսներ ունենալու մշակույթը պետք է դրվի դեռևս վաղ հասակում:

«Դպրոցներում ֆինանսական կրթման բաղադրիչի ներդրումն առանցքային կարևորություն ունի հետագա սերունդների շրջանում ֆինանսական բարեկեցության համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ և վարքագիծ ձևավորելու համար։ Ֆինանսական կրթության թեմաները ներառվել են տարրական, միջին և ավագ դպրոցների չորս առարկաներում՝ «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն»: Այս տարի ֆինանսական կրթությունն արդեն կներդնենք ՀՀ բոլոր դպրոցներում»,- փաստել է փոխնախարարը։

Ծրագրի կարևորությունն ամփոփել է նաև հանձնաժողովի նախագահ, ԿԲ խորհրդի անդամ Հասմիկ Ղարամանյանը. «Հայաստանի բնակչության ֆինանսական ունակությունների ուժեղացումը համազգային խնդիր է, ուստի ԿԲ-ն կամ որևէ այլ կազմակերպություն չի կարող միայնակ հասնել ֆինանսական ունակությունների մակարդակի նշանակալի աճին: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը համախմբեն իրենց ջանքերը և աշխատեն համագործակցության ձևաչափում՝ աջակցելով 2021-25 թթ. գործողությունների ծրագրում ընդգրկված ֆինանսական կրթության միջոցառումների իրականացմանը»:

Նիստին ազդարարվել է նաև «Իմ ֆինանսների ամիս» բազմամիջոցառում ծրագրի մեկնարկը: Համաճարակով պայմանավորված ՝ ծրագիրն իրականացվում է առցանց: Այն ներառում է մրցույթներ, առցանց սեմինարների շարք, ֆինանսատնտեսական խաղ-մրցույթ, փողի միջազգային շաբաթ և այլ միջոցառումներ:

Նշենք, որ 2014-2019 թթ. իրականացված «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրի արդյունքում ֆինանսական կրթություն է իրականացվել 685 դպրոցում՝ ընդգրկելով հանրակրթական ուսհաստատությունների շուրջ 50%-ը: Ընդհանուր առմամբ՝ 220000 աշակերտ ստացել է ֆինանսական կրթություն, իսկ 4,951 ուսուցիչ՝ վերապատրաստվել: «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» ծրագրի շրջանակում սեմինարներ են կազմակերպվել Հայաստանի 10 մարզերի 158 գյուղական համայնքում, որոնց մասնակցել է 2518 անձ: «Իմ ֆինանսների ամիս» ամենամյա ծրագիրը 5 տարիների ընթացքում ունեցել է շուրջ 15000 մասնակից:

2021-25 թթ. ընթացքում շարունակվելու են ֆինանսական կրթման ծրագրերը՝ դպրոցականների, ուսանողների, աշխատողների, գյուղաբնակների, կանանց և ընտանիքների, միգրանտների և լայն հանրության համար։ «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ մինչև 2022-2023 ուսումնական տարին ընդգրկելով հանրապետության բոլոր դպրոցները և 4 առարկաների ուսուցիչներին: Կներդրվի նաև ուսուցիչների համար էլեկտրոնային ուսուցման հարթակ։ Արդյունքում՝ ՀՀ բոլոր մարզերի 1402 դպրոցների մոտ 10000 ուսուցիչներ հնարավորություն կստանան անհատական մոտեցմամբ շարունակաբար վերապատրաստվել, սովորել իրենց գործընկերներից և դասը մատուցել ժամանակին համահունչ մեթոդներով։

Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է բազմաթիվ գործընկերների համագործակցությամբ՝ պետական գերատեսչություններ և ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ ու միջազգային դոնոր ընկերություններ։ Դրանց թվում են՝ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, աշխատանքի և սոցիալական հարցերի, ֆինանսների, էկոնոմիկայի, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունները, Կրթության տեսչական մարմինը, Երևանի քաղաքապետարանը, Բանկերի և վարկային կազմակերպությունների միությունները, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, Ավտոապահովագրողների բյուրոն, Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը, «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ն, «ԱՅԲ» կրթական հիմնադրամը, «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոնը», Գերմանական խնայողական բանկերի հիմնադրամը, «ԱՔՌԱ» վարկային բյուրոն, Հայաստանի ֆոնդային բորսան, Կենտրոնական դեպոզիտարիա «ԱՐՔԱ» ազգային վճարային համակարգը, Ֆինանսական շուկայի անդամների ասոցիացիան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 08.07.2025

SHANTNEWS

ՀՀ Միպ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

14:53 08.07.2025

ՀՀ Միպ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […] ...

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:45 08.07.2025

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Բաքուն պատասխանել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում ռազմական օգնության վերաբերյալ հարցին

14:38 08.07.2025

Բաքուն պատասխանել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում ռազմական օգնության վերաբերյալ հարցին

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն «անվտանգ հեռավորություն է պահպանում» ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ռազմական բաղադրիչների մատակարարումից։ «Բաքուն անվտանգ հեռավորություն է պահպանում այս հակամարտության ընթացքում որևէ ռազմական բաղադրիչի մատակարարումից։ Մենք միայն մարդասիրական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային, հիմնականում՝ երեխաներին։ Մենք նաև մատակարարում ենք որոշ անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք են՝ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

14:30 08.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք` անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության, 4-ական […] ...

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

14:20 08.07.2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...

BACK_TO_TOP