ԱՊՀ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 15-ին Մինսկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

ԱՊՀ գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 15-ին Մինսկում

15:31 27.05.2021

ԱՊՀ գագաթնաժողովը նախատեսված է հոկտեմբերի 15-ին Մինսկում, տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոն ասել է, որ Մինսկում հանդիպման հնարավորությունը վերջերս քննարկվել է նաև տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում։

«Մենք ծրագրել էինք, որ նախօրեին կանցկացնենք ԵԱՏՄ նիստ. նախագահները կհանդիպեն, կքննարկեն որոշակի հարցեր, որոնք կան, որոնք պետք է քննարկել։ Եվ հաջորդ օրը, ինչպես ծրագրված է, մենք կհանդիպենք ԱՊՀ շրջանակում։ Ես պատրաստ եմ ձեզ հետ այստեղ դիմավորելու պետությունների ղեկավարներին առկա ռեժիմով և ներկայացնել լուրջ թեմաներ խոսակցության համար»,- ասել է նախագահը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 08.07.2025

SHANTNEWS

ՀՀ Միպ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

14:53 08.07.2025

ՀՀ Միպ-ին փաստաբաններից ստացվել են ահազանգեր, որ ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին

2025 թվականի հուլիսի 8-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին տարբեր փաստաբաններից ստացվել են մի շարք ահազանգեր այն մասին, որ նախաքննական մարմնի կողմից ժամեր շարունակ չի ապահովվում իրենց մուտքը վարույթն իրականացնող մարմին և տեսակցումն իրենց ձերբակալված վստահորդների հետ։ Պաշտպանը մշտապես ընդգծել է, որ փաստաբանի մուտքն ու վստահորդին տեսակցելն ուղղված են անձի իրավունքների լիարժեք իրացման […] ...

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

14:45 08.07.2025

Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 9-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում և Բյուրեղավան քաղաքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Բաքուն պատասխանել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում ռազմական օգնության վերաբերյալ հարցին

14:38 08.07.2025

Բաքուն պատասխանել է ՌԴ-Ուկրաինա հակամարտության ընթացքում ռազմական օգնության վերաբերյալ հարցին

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն «անվտանգ հեռավորություն է պահպանում» ռուս-ուկրաինական հակամարտության մեջ ռազմական բաղադրիչների մատակարարումից։ «Բաքուն անվտանգ հեռավորություն է պահպանում այս հակամարտության ընթացքում որևէ ռազմական բաղադրիչի մատակարարումից։ Մենք միայն մարդասիրական օգնություն ենք տրամադրում Ուկրաինային, հիմնականում՝ երեխաներին։ Մենք նաև մատակարարում ենք որոշ անհրաժեշտ սարքավորումներ, ինչպիսիք են՝ […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

14:30 08.07.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-8-ը

Բացահայտվել է 111 հանցագործություն, որոնցից 14-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 14 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք` թմրանյութի հայտնաբերման, 8 դեպք` անձնական ունեցվածքի գողության, 7 դեպք` բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, 6 դեպք` մարմնական վնասվածք պատճառելու, 5-ական դեպք` հոգեկան ներգործության, խարդախության, 4-ական […] ...

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

14:20 08.07.2025

Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ, որտեղ բնակվում և աջակցություն են ստանում ծնողական խնամքից զրկված 70 երեխա։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանն ու կից տեսանյութ տեղադրել։ ...

BACK_TO_TOP