18:45 27.05.2021
Գյումրիում և Ախուրյանում ավարտին են մոտենում հրշեջ փրկարարական ջոկատների նոր շենքերի կառուցման աշխատանքները: Փրկարարական ծառայության համար ժամանակակից պահանջներին համապատասխան նոր շենքերի շինարարությունը սկսվեց 2020-ի ամռանը։ Մեկ տարի անց երկու շենքերն էլ շահագործման կհանձնվեն։ Նոր կայանների կառուցումն ու Գյումրիում հրշեջ փրկարարական ջոկատի տեղակայման վայրի փոփոխությունը դեպքերի արագ արձագանքումն ապահովելու պայման է։ Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։
Հրշեջ փրկարարական Գյումրիի ջոկատի նոր շենքը կառուցվում է Անի և Մուշ թաղամասերի միջանկյալ հատվածում: Տարածքի ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով երկու թաղամասերի խիտ բնակեցված լինելը, ինչպես նաև 3-5 կմ շառավղում գտնվող շրջակա գյուղերի սպասարկումը կդառնա ավելի արդյունավետ:
Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատը մոտ երեք տարի է՝ ժամանակավոր տեղակայված է Հայաստանի էլեկտրացանցերին պատկանող տարածքում: Անհրաժեշտություն է նաև Գյումրիում ունենալ երկրորդ ջոկատը։
«Միանշանակ Գյումրիին անհրաժեշտ է երկրորդ հրշեջ փրկարարական ջոկատը, էդ ուղղությամբ աշխատանքներ են մեր կողմից տարվում, զեկուցել ենք մեր վերադասին։ Երբ որ երկու ջոկատները սկսեն գործել, քաղաքը բաժանելու ենք սեկտորների, ամեն մեկն ունենալու է իրեն սպասարկման տարածքը»,- ասել է ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Կարեն Եղշատյանը։
Նորակառույց շենքում փրկարարների համար ստեղծվում են վարժանքների և ծառայության համար բոլոր պայմանները: Հրշեջ և փրկարարական ավտոմեքենաները վերջապես կունենան համապատասխան ստանդարտներով ավտոտնակ։ Շենքն ամբողջությամբ արտաքինից նաև ջերմամեկուսացվում է:
Հրշեջ փրկարարական ջոկատի տարածքում կառուցվում է ջրավազան, որը նախատեսված է ռեզերվային ջրերի կուտակման համար: Մինչ այժմ այսպիսի ենթակառուցվածք մարզի հրշեջ կայանները չեն ունեցել:
Իսկ Ախուրյանի հրշեջ փրկարարական ջոկատի նոր շենքը կառուցվում է հին շենքի տեղում: Կայանը տեխնիկական միջոցներով, հրշեջ ավտոմեքենաներով ապահովված է, բայց կայանման ու ձմեռային սպասարկման համար բավարար պայմաններ չունեին։
«Ավտոտնակ ունեինք, բայց փոքր էր, հիմա չափերով մեծացրել են, ավելի լուսավոր ու ավելի հարմարավետ է դարձել, նաև կունենանք մշտական լոկալ ջեռուցման համակարգ»,- նշել է ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ախուրյանի ՀՓՋ պետ Հրաչ Սերոբյանը։
Ախուրյանի և Գյումրիի հրշեջ փրկարարական ջոկատներից բացի, նախատեսվում է նաև Աշոցքի փրկարարական ջոկատի համար ևս նոր շենք կառուցել։
«Աշոցքի ՀՓՋ շենքը գտնվում է վթարային վիճակում, հողն այնտեղ նստում է։ Աշխատանքներն էս տարի նախատեսվում է սկսել, նոր տարածքում կառուցվելու է Աշոցքի փրկարարական ջոկատի նոր շենք»,- ասել է Կարեն Եղշատյանը։
Գյումրիի և Ախուրյանի նորակառույց շենքերը շահագործման կհանձնվեն հուլիսին։ Այսպիսով, Շիրակի մարզային փրկարարական վարչության տարածքային 5 կառույցներից 4-ի շենքային նոր պայմաններով ապահովումը լուծված կհամարվի, կմնա միայն Ամասիայի ջոկատի խնդիրը լուծել։ Քննարկվում է նոր շենքի կառուցման հարցը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...