Իտալիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Իտալիայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ԱԳ նախարարի տեղակալին

17:31 27.05.2021

Մայիսի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունել է ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Ալֆոնսո դի Ռիզոյին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ։

Շնորհավորելով Ալֆոնսո դի Ռիզոյին նշանակման կապակցությամբ՝ Ավետ Ադոնցը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ուրույն ներդրումը կունենա հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում։

Դեսպան Դի Ռիզոն իր հերթին կարևորել է երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ներկայացնելով Հայաստանում իր ապագա գործունեության հիմնական գերակայությունները։

Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Մասնավորապես, ԱԳ նախարարի տեղակալը դեսպանի ուշադրությունն է հրավիրել ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցած ադրբեջանական զորամիավորումների սադրիչ գործողությունների վրա՝ ակնկալելով գործընկեր երկրների առավել ակտիվ և հասցեական արձագանքը։

Ավետ Ադոնցը ներկայացրել է նաև Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, հրատապ խնդիրների հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և մտահոգություն հայտնել Ադրբեջանի կողմից մարդասիրական աջակցության տրամադրման գործընթացի քաղաքականացման և արհեստական խոչընդոտների ստեղծման առնչությամբ:

Տեսադարան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին. Տիգրան Ավինյան

12:14 03.05.2025

Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է. «Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին»։   ...

Վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը․ ՀՀ ԱԳՆ

12:04 03.05.2025

Վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը X-ի իր էջում գրել է․ «Մամուլի ազատության համաշխարհային օրը մենք վերահաստատում ենք մեր ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը՝ որպես մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանության կարևոր բաղադրիչ: Նույն նպատակով մենք շարունակում ենք ապատեղեկատվությանը հակազդելու և տեխնոլոգիական արագ առաջընթացի հետ կապված խնդիրները լուծելու ջանքերը Հայաստանը նշանակալի նվաճումներ է գրանցել, այդ թվում՝ «Մամուլի ազատության ինդեքս» […] ...

SHANTNEWS

12:00 03.05.2025

SHANTNEWS

Al Jazeera. Առնվազն 17 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքով

11:50 03.05.2025

Al Jazeera. Առնվազն 17 պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի հետևանքով

Առնվազն 17 մարդ է զոհվել Գազայի հատվածի հարավում Իսրայելի օդային հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Խան Յունիս քաղաքի ռմբակոծության զոհերի թվում երեք երեխա կա։ Բացի այդ, նրա շրջակայքը՝ Էլ-Մավասի հումանիտար գոտին և Բենի Սուհեյլա բնակավայրը, ենթարկվել են զանգվածային ավիահարվածների։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները պաղեստինյան անկլավում՝ զանգվածային […] ...

Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

11:39 03.05.2025

Անահիտ Մանասյանը այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 2-ին այց է իրականացրել Սևանի հոգեկան առողջության կենտրոն։ Այցի ընթացքում ուսումնասիրվել է նշված հաստատության առումով նախկինում Կանխարգելման ազգային մեխանիզմի կողմից վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ Պաշտպանի առաջարկների կատարման վիճակը, առանձազրույցներ են տեղի ունեցել շահառուների հետ, Պաշտպանը տեղում ծանոթացել է վերջիններիս իրավունքների իրացման վիճակին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Ուսումնասիրվել […] ...

Ynet. Նեթանյահուն պաշտպանության և գլխավոր շտաբի ղեկավարների հետ քննարկել է Գազայում գործողության ընդլայնումը

11:32 03.05.2025

Ynet. Նեթանյահուն պաշտպանության և գլխավոր շտաբի ղեկավարների հետ քննարկել է Գազայում գործողության ընդլայնումը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի և Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրի հետ քննարկել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընդլայնման ծրագրերը։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը։ Վարչապետի հետ մի քանի ժամ տևած հանդիպման ժամանակ Կացը և Զամիրը Նեթանյահուին ներկայացրել են իրենց նախապես հավանության արժանացած ծրագիրը՝ ուժեղացնել ռազմական ճնշումը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման […] ...

BACK_TO_TOP