13:01 30.05.2021
2021թ. առաջին չորս ամսիներին Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում 78 անձի կողմից կամովին հանձնվել է 57 ինքնաձիգ, 8 ատրճանակ, 3 գնդացիր, 5 նռնականետ, 9 հրացան, 53 նռնակ, նռնակի 42 պայթուցիչ, 1 ական, ինքնաձիգի 98 պահեստատուփ, 2 սվին-դանակ, ատրճանակի, ինքնաձիգի և գնդացրի 19671 փամփուշտ, նռնականետի 3 պայթուցիչ և 1 արկ: Այս մասին տեղեկացնում է Արցախի դատախազությունը։
«Հարգելի հայրենակիցներ, շրջանառությունն արգելված նման առարկաներ ունենալու դեպքում խնդրում ենք դրանք հանձնել ոստիկանության մարմիններին: Միաժամանակ հիշեցնում ենք, որ ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերը և պայթուցիկ սարքերը կամովին հանձնած անձը ենթակա չէ քրեական պատասխանատվության: Դատախազությունը ևս հասկանում է առանձին դեպքերում զենքը կամ ռազմամթերքը արտաքին վտանգներից պաշտպանվելու նպատակով պահելու քաղաքացիների շարժառիթն ու նպատակը: Այդուհանդերձ, վստահ ենք, որ առավել վտանգի աղբյուր հանդիսացող նման առարկաները քաղաքացիներին պետք է հատկացվեն բացառապես պետական վերահսկողության շրջանակում` զենք պահելու կամ կրելու իրավունք հայցող անձի անհատական բոլոր բնութագրիչները հետազոտելուց հետո: Հետևաբար կրկին հորդորում ենք համագործակցել իրավապահ մարմինների հետ և նրանց հանձնել պոտենցիալ վտանգի աղբյուր հանդիսացող` ապօրինի պահվող զենքը, ռազմամթերքը, պայթուցիկ նյութերն ու սարքերը»,- ասվում է դատախազության հաղորդագրության մեջ:
11:40 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհուրդը Իրանի հարցով նիստ կանցկացնի. ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհուրդը հունիսի 23-ին նիստ կանցկացնի՝ քննարկելու Իրանում ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածներից հետո ստեղծված իրավիճակը, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Հաշվի առնելով Իրանում ստեղծված արտակարգ իրավիճակը՝ վաղը ես հրավիրում եմ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտակարգ նիստ», – գրել է Գրոսսին X-ում։ Հունիսի 22-ի […] ...
11:28 22.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․97 դրամ: ...
11:00 22.06.2025
Կատարվելու են պայթեցման աշխատանքներ. «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 12.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...
10:45 22.06.2025
Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հնարավոր պատասխան գործողություններինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածին, և առաջիկա 48 ժամը կլինի հատկապես մտահոգիչ, հաղորդում է NBC-ն՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյաների։ Հիշեցնենք՝ կիրակի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանի երեք միջուկային օբյեկտներին՝ Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարվածը նպատակ ուներ սահմանափակել երկրի […] ...
10:24 22.06.2025
ԱՄՆ-ն պատերազմ է սկսել՝ միջուկային օբյեկտներին հարվածելով. Իրանի ԱԳՆՄիացյալ Նահանգները պատերազմը սկսեց՝ հարվածելով Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Աշխարհը չպետք է մոռանա, որ հենց Միացյալ Նահանգներն էր, որ դիվանագիտական գործընթացի ընթացքում դավաճանեց դիվանագիտությանը, աջակցեց Իսրայելի ագրեսիվ և դավաճանական գործողություններին, իսկ այժմ, օրենքի խախտումն ավարտելով և սիոնիստական ռեժիմի հանցագործությունները լրացնելով, վտանգավոր պատերազմ է սկսել Իրանի դեմ», – ընդգծել է […] ...
10:11 22.06.2025
Իրանը հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքներըԻրանն այսօր հրթիռակոծել է Իսրայելի Թել Ավիվ և Հայֆա քաղաքները: Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իրանի կողմից արձակվել է մոտ 20 հրթիռ։ «Իսրայելում կիրակի առավոտյան Իրանից հրթիռակոծության հետևանքով վիրավորվել է առնվազն 11 մարդ»,- հայտնել է Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունը: ...