Այսօր պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեությունը․ Արտակ Բեգլարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+19.09 oC

Այսօր պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեությունը․ Արտակ Բեգլարյան

10:11 01.06.2021

Այսօր պաշտոնապես մեկնարկում է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի գործունեությունը (www.hfc.am, https://www.facebook.com/hfcarmenia/): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։

«Այս տարի ծանր պայմաններում ենք դիմավորում երեխաների պաշտպանության միջազգային օրը, քանի որ բազում երեխաներ կորցրել են իրենց հայրերին ու հարազատներին, հազարավորները տեղահանվել են իրենց սիրելի բնակավայրերից, տասնյակհազարավորները դեռ երկար ժամանակ կրելու են պատերազմի ֆիզիկական ու հոգեբանական դաժան հետևանքները: Ես ինքս տեսել եմ պատերազմի արհավիրքը՝ նախորդ պատերազմում կորցնելով զինվոր հայրիկիս, այնուհետև՝ տեսողությունս: Երբ վեց տարեկանում ստեփանակերտյան մեր բակում հայտնված ականի պայթյունից ծանր վիրավորվեցի ու զրկվեցի տեսողությունից, օրեր շարունակ բժիշկները պայքարում էին կյանքիս համար: Դրանից հետո նույնպես քիչ զրկանքների չեմ առերեսվել, սակայն կարողացա սերտել կյանքի գլխավոր դասը, այն է՝ ոչ մի զրկանք չի կարող կոտրել մարդու երազելու և պայքարելու կամքը, ընդհակառակը՝ զրկանքները նաև հնարավորություններ են կյանքն արժեվորելու, բարին գործելու և կամքը կոփելու համար:

Եվ իմ ողջ գիտակից կյանքում, անկախ կարողություններից ու կարգավիճակից, առաջնորդվել եմ նաև այդ դասով ու այլոց հանդեպ սրտացավությամբ՝ առաջնահերթ ուշադրության տակ պահելով խոցելի երեխաների խնդիրները: Մեկ անգամ իմ կյանքը փրկվել է բժիշկների նվիրյալ ջանքերով, և ես վստահ եմ, որ ոչ մի երեխայի կյանք չպետք է ընդհատվի նյութական միջոցների կամ մասնագիտական կարողությունների սղության պատճառով:

Այժմ մեր սիրելի Արմեն Արմոս Մարտիրոսյանի նախաձեռնությամբ և մի խումբ ընկերների աջակցությամբ հիմնվել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը, և թիմի կողմից հոգաբարձուների խորհրդի նախագահ եմ ընտրվել ես, ինչը մեծ պատիվ ու պատասխանատվություն է ինձ համար: 11 տարվա ընթացքում Արմենի շուրջ բազմաթիվ ընկերներ ու սրտացավ անձինք են հավաքվել՝ անհատական դրամահավաքների միջոցով աջակցելով կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող մոտ 400 երեխայի և զգալիորեն նպաստելով նրանցից շատերի կյանքի փրկության սուրբ գործին: Այսուհետ այդ ջանքերը ստանում են շատ ավելի ինստիտուցիոնալ ու արդյունավետ բնույթ՝ և՛ դրամահավաքների կազմակերպման, և՛ միջազգային կապերի ստեղծման, և՛ մասնագիտական կարողությունների զարգացմանն ու պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանն աջակցելու առումներով:
***
Այսպիսով, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն օգնելու է Հայաստանի ու Արցախի այն երեխաներին, որոնք ունեն մանկական քաղցկեղ և արյան խնդիրներ, երիկամի և լյարդի փոխպատվաստման կարիք, քրոնիկ շնչառական խնդիրներ, իմունային համակարգի խանգարումներ և կյանքին վտանգ սպառնացող այլ հիվանդություններ:

Հիմնադրամի գործունեության վերաբերյալ բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով մեր պաշտոնական կայք՝ www.hfc.am հասցեով:

Ահռելի գործ ունենք անելու, որը հնարավոր կդառնա միմիայն բոլորիդ շնորհիվ, յուրաքանչյուր աջակցությունը՝ լինի ֆինանսական, մասնագիտական, կամավորական, թե մեկ այլ տեսքով, չափազանց կարևոր է: Հիմնադրամի գործունեությանն առնչվող ցանկացած հարցով կարող եք գրել Արմենին, մեծ սիրով պատրաստ ենք քննարկել համագործակցության տարբեր ձևաչափեր, որոնք կարող են օգնել հիմնադրամի նպատակների իրագործմանը: Մեզ համար կարևոր է, որ դուք այս ամենը համարեք ձեզնից յուրաքանչյուրինը, ձեզ համարեք այս հարթակի անբաժան մասը:

www.hfc.am կայքում հնարավորություն ենք ստեղծել նաև բաժանորդագրվելու և միանվագ ու ամսական պարբերական նվիրատվություններ կատարելու, որի միջոցով կարող եք Ձեր ներդրումն ունենալ կյանքի համար պայքարող երեխաներին ապրելու հնարավորություն տալու կարևոր գործում:

Շնորհակալություն, որ մեզ հետ եք: Վստահ եմ, որ միասին մեծ հաջողությունների ենք հասնելու՝ փրկելով ու բարելավելով բազմաթիվ երեխաների կյանքեր:

Շնորհավո՛ր Երեխաների պաշտպանության միջազգային օրը. թո՛ղ ոչ մի երեխա այլևս չտեսնի արհավիրքներ, զրկանքներ ու հիվանդություններ»,-գրել է Բեգլարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

23:59 15.08.2025

Օգոստոսին փոթորիկների սեզոնը հասնում է իր գագաթնակետին Ատլանտիկայում

Փոթորիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար տևում է վեց ամիս՝ հունիսից մինչև նոյեմբեր, սակայն գոյություն ունի փոթորիկների ակտիվության շրջան, որը սկսվում է օգոստոսին և շարունակվում մինչև հոկտեմբեր։ Միջին հաշվով, յուրաքանչյուր տարի 11-12 փոթորիկ է գրանցվում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Մեքսիկական ծոցի կամ ԱՄՆ արևելյան ափերին հարվածած փոթորիկների 93%-ը տեղի […] ...

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

23:54 15.08.2025

Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհահատվածում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել Արագածոտնի մարզի Հարթավան բնակավայրի 1.2կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

23:48 15.08.2025

Թրամփ-Պուտին բանակցությունները մեկնարկել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել են եռակողմ ձևաչափով բանակցություններ։ Զրույցը տեղի է ունենում Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայի սենյակներից մեկում։ Նախագահները հանդիպման սկզբում լրատվամիջոցների համար որևէ հայտարարություն չեն արել։ Ֆոտոլրագրողներին թույլ տալով մի քանի լուսանկար անել, առաջնորդները, նստած միմյանց դեմ, անցել են բանակցություններին, որոնք ընթանում են փակ դռների ետևում։ Պետությունների ղեկավարներից բացի, զրույցին […] ...

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

23:42 15.08.2025

Երևանում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները

Մայրաքաղաքում մեկնարկել են միջին նորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են նաև անձրևընդունիչների, դիտահորերի նիշերի ուղղում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանում մինչև տարեվերջ նախատեսված է կատարել շուրջ 280.000 քմ մակերեսով ասֆալբետոնե ծածկույթի փոխարինում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

23:36 15.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը Անի Միքայելյանին դատավոր է նշանակել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել դատավոր նշանակելու մասին: ՀՀ նախագահի հրամանագրով Անի Միքայելյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր։ «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի օգոստոսի 11-ի ԲԴԽ-53-Ո-101 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Անի ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ նշանակել Երևան քաղաքի […] ...

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

23:32 15.08.2025

Պուտին-Թրամփ գագաթնաժողովը մեկնարկել է ԱՄՆ նախագահի լիմուզինում անձնական զրույցով

Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմական բազայի օդանավակայանում լուսանկարվելու արարողությունից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին գնալ բանակցությունների վայր իր զրահապատ Cadillac One լիմուզինով, որը հայտնի է «Գազան»(The Beast) անունով: Այսպիսով, առաջնորդները սկսել են իրենց դեմ առ դեմ զրույցը բանակցությունների գլխավոր վայր գնալու ճանապարհին։ ...

BACK_TO_TOP