19:59 01.06.2021
Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն են սկսել տարածքային ընտրական հանձնաժողովները։ Շիրակի մարզը բաժանված է 4 ընտրատարածքների, ըստ այդմ՝ դարձյալ կգործեն չորս տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ թիվ 30, 31, 32 և 33։ Աշոցք, Ախուրյան, Ամասիա խոշորացված համայնքներն ու Գյումրի քաղաքն ընդգրկված են թիվ 30, 31 և 32 ընտրատարածքներում, իսկ Արթիկի և Անիի տարածաշրջանների բնակավայրերն ընդգրկված են թիվ 33-ում։ Մարզը կունենա 220 ընտրատեղամաս։ Ընդհանուր ընտրողների թիվը՝ ըստ հրապարակված նախնական ընտրացուցակների, 227․484 է:
Տեխնիկական սարքերը սպասարկող մասնագետների համար արդեն մեկնարկել են դասընթացները, գործնականում են ներկայացվում այն գործողությունները, որոնք ընտրատեղամասերում իրականացնելու են կենտրոնական ընտրական հանձնաժողովից նշանակված մասնագետները։ Ծրագրային նորամուծություն է կատարվել, որն այս արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջին անգամ է կիրառվելու։
«Սարքի մեջ ֆունկցիա է ավելացվել, որը ստուգում է սարքի վիճակը՝ սարքին է, թե ոչ։ Այս ֆունկցիայի օգնությամբ խուսափում ենք սխալից, իսկ սխալն էլ այն է, որ ռիսկ կա, որ ընտրության օրը առավոտ էդ զրոյական թուղթը, որը շատ կարևոր է ընտրությունը սկսելու համար, հնարավոր է չտպվի, ու մենք չիմանանք՝ մինչ այդ ընտրող եղել է, թե ոչ, իսկ նոր ֆունկցիայով վերահսկողությունն ավելի է բարձրացել»,- նշում է տեխնիկական սարքավորումների սպասարկման մասնագետ-դասընթացավար Դավիթ Հակոբյանը։
Հաջորդ փոփոխությունը մատնահետքով նույնականացումը հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունից ելնելով է կատարվել: Սպասարկող մասնագետները, բացի բուն գործառույթներից, ընտրության օրը զբաղվելու են սարքերի ախտահանումով։
«Ամեն ընտրողից հետո պետք է մատնահետքերի տեղը աշխատակիցն անձեռոցիկով մաքրի, մատնահետքերի դաշտն անպայման անհրաժեշտ է ախտահանել»,- նշել է դասընթացավար Ալեքսան Կիրակոսյանը:
Ախտահանիչ անձեռոցիկներով յուրաքանչյուր ընտրողից հետո սարքի սենսորային հատվածը չախտահանելը կհամարվի ընտրակարգի խախտում: Արդեն տեխնիկական սարքեր են մուտքագրվել ընտրությունների մասնակիցների տվյալների բազան, իսկ նախնական ցուցակները մայիսի 31-ից փակցվել են ընտրատեղամասերի պատուհաններին: Այս ընթացքում հաստատվել են տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների կազմերը:
Թիվ 31 ընտրատարածքը միակն է, որ ամբողջությամբ ընդգրկում է Գյումրիի կենտրոնական թաղամասերը և ունի 58 ընտրատեղամաս, որից երեքի տեղակայման վայրերը փոխվել են։ Փոփոխության մասին ընտրողներին հանձնաժողովը կտեղեկացնի ծանուցագրերի միջոցով։ Գյումրիից տեղամասեր ունի նաև թիվ 32 տարածքայինը։
«Թիվ 32 տարածքային հանձնաժողովը իր մեջ ընդգրկում է 24 քաղաքային և 20 գյուղական համայնքներ, ընդգրկված են հիմնականում Ազատանի, Ախուրյանի, ինչպես նաև Գյումրիի մի մասը»,- նշել է թիվ 32 տարածքային հանձնաժողովի նորանշանակ նախագահ Ներսես Մարգարյանը։
Ընտրողների նախնական թվերի ու տեղամասային հանձնաժողովների ձևավորման աշխատանքները թիվ 30 տարածքային հանձնաժողովում ընթանում էին դիտորդների ներկայությամբ։ Գերմանիայից են ժամանել՝ երկարաժամկետ դիտորդական առաքելությամբ։ Այս ընտրատարածքն ընդգրկում է Աշոցք, Սարապատ, Ամասիա, Արփի և Մարմաշեն խոշորացված համայնքները և ունեն 63 տեղամաս։
«Մեզ համար ամենակարևորն է, թե ինչպես են իրականացվում նախընտրական ժամանակաշրջանում նախապատրաստական աշխատանքները։ Ազնվորեն ասեմ՝ մեզ ընտրությունների արդյունքները չեն հետաքրքրում, մեզ համար կարևոր է հասկանալ, թե ընտրություններն ինչպես են ընթացել։ Հայաստանում 12-րդ անգամ ենք առաքելություն իրականացնում, ոչ մի անգամ մենք չենք համեմատել ընտրությունները, քանի որ ամեն անգամ թե՛ քաղաքական ընդհանուր պատկերը, թե՛ Ընտրական օրենսգիրքն է փոխվում, ընտրությունները տարբերվում են մեկը մյուսից, և դրանք համեմատելը սխալ է»,- ասել է երկարաժամկետ դիտորդ Ինգո Բուետնեն։
Դիտորդներին հետաքրքրում էր նաև, թե ինչպես են ընտրություններին մասնակցելու հաշմանդամություն կամ տեղաշարժման խնդիրներ ունեցող քաղաքացիները, իսկ ընտրատեղամասերի գերակշիռ մասը ապահովված չեն անհրաժեշտ պայմաններով։
Այս ընտրություններին հանված է գրչի կիրառությունը, քվեաթերթիկներում չկա բոլորին դեմ եմ նշումը, չի կիրառվելու նաև շրջիկ քվեատուփ: Տեղամասային ընտրական հանձնաժողովների ձևավորումից հետո հանձնաժողովներին կտրամադրվի տեղամասերի կահավորման նոր ուղեցույց, որն այս անգամ հարմարեցված է լինելու հակահամաճարակային կանոնների պահանջներին:
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...