14:25 02.06.2021
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար։
Ներկայացվել են առաջիկա երկու տարվա համար հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ուսումնական պարապմունքները սկսելու, ավարտելու, ինչպես նաև արձակուրդների ժամկետները: Առանձին հավելվածներով տրված են ուսումնական հաստատությունների օրինակելի ուսումնական պլանների նախագծերը, որոնց վերաբերյալ ներկայացվել են ընդհանրական պարզաբանումներ: Ուսպլանի նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունիսի 15-ը:
Փոփոխություններ
Միանգամից երկու տարվա ուսպլանի հաստատումը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը փորձարկումից հետո կներդրվի բոլոր դպրոցներում, որից հետո ԿԳՄՍ նախարարությունն օրինակելի ուսումնական պլաններ չի հաստատի: Ուսումնական պլանը կդառնա դպրոցի կողմից հաստատման ենթակա փաստաթուղթ՝ դպրոցին տալով ինքնավարության հնարավորություն:
ԿԳՄՍ նախարարությունը կհաստատի միայն ընդհանուր մեթոդական ցուցումներն ու ուղեցույցը։ Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ, որ դպրոցն ուսումնական պլան հաստատի ամեն տարի, քանի որ շատ կարգավորումներ և մոտեցումներ շարունակական են։ Այս տրամաբանությամբ էլ ներկայացված նախագիծը միաժամանակ 2 ուստարիների համար է՝ հաշվի առնելով, որ 2022-2023 ուստարվա համար փոփոխության ենթակա են միայն ժամկետների վերաբերյալ կարգավորումները:
Կարևոր փոփոխություն է առաջարկվող նոր ձևաչափը. նախկինում տրված էին ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրերի համար առանձին ուսումնական պլաններ: Մինչդեռ դրանք իրարից տարբերվում էին մի քանի մասնավոր դեպքերում, որոնք առաջարկվող նախագծում ներառված են նույն հավելվածի մեջ՝ նշելով տարբերակվող կետերը։
Նոր չափորոշչի ներդրում
Ուսումնական պլանի առաջարկվող նախագծում կատարվել են մի շարք այլ փոփոխություններ ևս՝ նոր չափորոշչի ներդրումն աստիճանական և դյուրին դարձնելու նպատակով:
Փոփոխություն թեմատիկ գրավոր աշխատանքի ձևաչափում
Առաջարկվում է փոփոխության ենթարկել թեմատիկ գրավոր աշխատանքներ կազմակերպելու ձևը: Թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ՝ համավարակի պայմաններում) այն նախատեսվում է կազմակերպել բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։
Գնահատման փոփոխություն
Գնահատման փոփոխությունը վերաբերում է գնահատման հաճախականությունը որոշելուն. դպրոցներին այս հարցում տրվում է ինքնուրույնություն։ Բանավոր հարցումների, գործնական աշխատանքների, թեմատիկ աշխատանքների նվազագույն թիվը կիսամյակի ընթացքում սահմանում է ուսումնական հաստատությունը՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ, առաջնորդվելով նախարարության կողմից հաստատված առարկայի ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։
Հավասար հնարավորություններ
Ստեղծվում են նախադրյալներ առանձին գործող ավագ և միջնակարգ դպրոցներում սովորողների հավասար հնարավորությունների համար: Ըստ այդմ` հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում, ֆինանսական միջոցների առկայության դեպքում, հնարավորություն է տրվում առաջնորդվել առանձին գործող ավագ դպրոցների տրամաբանությամբ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշման հնարավորություն։
Հաշվի առնելով, որ գյուղական դպրոցների մեծ մասը միջնակարգ դպրոցներ են, ակնկալվում է, որ այս կարգավորումը կմեծացնի գյուղական բնակավայրերի սովորողների՝ բուհերում սովորելու հնարավորությունը։
Դասավանդման նոր մոտեցում
«Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանը այլևս կարող է բաժանվել ոչ թե տղաների և աղջիկների խմբերի, այլ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Սա սովորողներին հնարավորություն է տալիս ընտրել այն ուսումնական նյութը, կարողությունները, որոնք ցանկանում են զարգացնել։
Հնարավորություն է տրվում արվեստի և սպորտի դասաժամերը դասացուցակում բաշխել այնպես, որ այդ առարկաների՝ ուսումնական պլանով սահմանված շաբաթական կամ ամսական ժամերն իրականացվեն շաբաթվա նույն օրը։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բեռնաթափել ուսումնական շաբաթվա օրերից մեկը, և վերը նշված առարկաների ուսուցման համար զույգ ժամերի շնորհիվ ավելացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը
12-րդ դասարանում սովորողն իր տնօրինմանը հատկացված շաբաթական 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ դպրոցում կամ այլ հաստատություններում: Սա նշանակում է, որ դպրոցները կարող են արդյունավետ համագործակցություն զարգացնել արտադպրոցական տարբեր հաստատությունների, մասնագիտացված կառույցների հետ՝ հիմքեր ստեղծելով կրեդիտային համակարգի ներդրման համար։
Առաջիկայում հանրային քննարկման կդրվի նաև նոր չափորոշիչը փորձարկող դասարանների համար ուսումնական պլանի նախագիծը։
14:35 15.07.2025
Ռյաբկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման շուրջՈւկրաինայում հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղին նախընտրելի է ռուսական կողմի համար. Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները ուկրաինական կարգավորման վերաբերյալ։ «Մենք պետք է կենտրոնանանք քաղաքական և դիվանագիտական աշխատանքի վրա։ Ռուսաստանի Դաշնության նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցել, […] ...
14:25 15.07.2025
Լավրովը Հնդկաստանի արտգործնախարարի հետ քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակըՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։ «Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ և միջազգային օրակարգի կարևոր թեմաներ, ինչպես նաև առաջիկա շփումների […] ...
14:18 15.07.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 15-20-ըԵրևանում հուլիսի 15-ի երեկոյան ժամերին, 16-17-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսի 18-20-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ հուլիսի 15-ին՝ 19-23 մ/վ, հուլիսի 16-20-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 15-ին և 18-20-ին կեսօրից հետո, 16-17-ին գիշերը և կեսօրից հետո […] ...
14:10 15.07.2025
Կալասը հայտնել է, թե երբ ԵՄ-ն կարող է համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրները կարող են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի շուրջ արդեն երեքշաբթի օրը։ «Ես ակնկալում եմ, որ այսօր մենք կկարողանանք հասնել քաղաքական լուծման պատժամիջոցների 18-րդ փաթեթի վերաբերյալ։ Մենք շատ մոտ ենք դրան։ Այսօր կամ վաղը, բայց ես ակնկալում եմ, որ դա կլինի այսօր», – ասել […] ...
14:03 15.07.2025
Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի հետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտՀունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 34 հազար 223 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1119 քաղաքացի) ետ է ստացել 3 միլիարդ 24 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +97 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ […] ...
13:55 15.07.2025
Շտապողականությունը կարող է կյանք արժենալ․ Ոստիկանությունը հորդորում է ճանապարհն անցնել դրա համար նախատեսված հատվածներովՈրպես ճանապարհային երթևեկության լիիրավ մասնակիցներ՝ հետիոտների իրավունքներն ու պարտականությունները ամրագրված են օրենսդրությամբ։ Օրինակ՝ հետիոտն ունի ճանապարհը սահմանված հատվածով անցնելու, հետիոտնային անցման ժամանակ առաջնահերթություն ունենալու և մի շարք այլ իրավունքներ։ Միևնույն ժամանակ նա պարտավոր է ճանապարհն անցնել միայն թույլատրելի հատվածներով, չխոչընդոտել տրանսպորտային միջոցների երթևեկությանը, հետևել սահմանված կանոններին, ենթարկվել լուսացույցի և երթևեկությունը կարգավորողի ցուցումներին և այլն։ «Սակայն, […] ...