13:58 03.06.2021
Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի և ՀՀ սնանկության դատարանի դատավորների թվակազմն ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը, վերաբաշխում կատարել պետբյուջեի օրենքում և փոփոխություններ և լրացումներ՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ դատարանների գերծանրաբեռնվածությունը ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի իրացման հիմնական խոչընդոտներից է: Վերաքննության կարգով բողոքարկվող գործերի քանակական, ինչպես նաև անավարտ գործերի տարեկան աստիճանական աճի պայմաններում շարունակում է անփոփոխ մնալ դատավորների թվաքանակը: Մասնավորապես՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում ներկայումս գործում է 5 դատական կազմ (դատարանի նախագահ և 15 դատավոր), որը Դատական օրենսգրքով տվյալ դատարանի համար սահմանված դատավորների թվակազմի նվազագույն շեմն է: 2019 թ. ընթացքում ստացվել է 6360 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2018-ից փոխանցվել է 808 անավարտ գործ, ընդհանուր առմամբ՝ 7168 գործ, որից ավարտվել է 6674 գործ, անավարտ է մնացել՝ 494 գործ: 2020 թ. ընթացքում ստացվել է 6417 վերաքննիչ բողոք, ընդ որում, 2019-ից փոխանցվել է 790 անավարտ գործ, ընդհանուր առմամբ՝ 7207 գործ, որից ավարտվել է 6651 գործ, անավարտ է մնացել՝ 556 գործ:
Այսպիսով՝ դատարանների ընդհանուր ծանրաբեռնվածության թեթևացման և գործերի քննության արդյունավետության բարձրացման նպատակով նախատեսվում է ավելացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական և ՀՀ սնանկության դատարաններում դատավորների թվաքանակը։ Ներկայումս նախատեսվում է ավելացնել 4 դատավոր ՀՀ սնանկության դատարանում և 3-ական դատավորներ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վերաքննիչ վարչական դատարաններում։ Դատավորների թվակազմի ավելացումը նախատեսված է նաև Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությամբ:
Կառավարությունը սահմանել է Սնանկության գործով կառավարչի կողմից միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով տեղեկատվություն ստանալու կարգը: Հիմնավորման համաձայն՝ «ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թթ. ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» որոշմամբ, որպես ռազմավարական նպատակ, առանձնացվել է «Էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի ներդրումը», և որի շրջանակում որպես առանձին ռազմավարական գործողություն հստակեցվել է սնանկության էլեկտրոնային հարթակի (e-bankruptcy) ներդնումն ու գործարկումը: Այսպիսով, կատարված փոփոխություններով նախատեսվել են իրավական հիմքեր՝ պետական մարմինների և սնանկության վարույթի մասնակիցների, այդ թվում՝ սնանկության գործով կառավարչի միջև տեղեկատվություն ստանալու, տվյալներ փոխանակելու և հարցումներ իրականացնելու կարգն արդյունավետ լուծումներով և չափանիշներով միասնական իրավական ակտով սահմանելու համար: Այսպիսով՝ որոշմամբ սահմանվել են Սնանկության գործով կառավարչի և պետական մարմինների, մասնավորապես՝ Կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության, Սոցիալական ապահովության ծառայության, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության և Իրավաբանական անձանց պետական ռեգիստր կատարվող հարցումները և դրանց իրականացման կարգը:
09:15 15.07.2025
Ճապոնիան մտահոգված է Հյուսիսային Կորեայի կողմից գերձայնային զենքի մշակմամբՀյուսիսային Կորեան մշակում է գերձայնային զենք, ինչը լուրջ մտահոգություն է առաջացնում Ճապոնիայում, ասվում է Ճապոնիայի պաշտպանության նախարարության ամենամյա «Սպիտակ գրքում»։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը նաև կարծիք է հայտնել, որ Փհենյանի կողմից գերձայնային զենքի մշակումը նպատակ ունի «խոչընդոտել պոտենցիալ թշնամու արձագանքը» ԿԺԴՀ-ի մասնակցությամբ ռազմական հակամարտության դեպքում։ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը քննադատել է Փհենյանի կողմից միջուկային հրթիռային ծրագրի մշակումը՝ […] ...
09:08 15.07.2025
Զելենսկին ասել է, որ Թրամփը իրեն պատմել է Ռյուտեի հետ հանդիպման մասինՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում իրեն պատմել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ «Ես խոսեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Շատ լավ զրույց էր։ Նախագահ Թրամփը խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ իր հանդիպման մասին։ Կարևոր է, որ մենք ունենք այդքան լավ հարաբերություններ, […] ...
09:00 15.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:55 15.07.2025
Ֆրանսիան մինչև 2030 թվականը Եվրոպայում լայնածավալ հակամարտության հավանականություն է տեսնումՖրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղարությունը հրապարակել է պաշտպանության և անվտանգության ոլորտի թարմացված դոկտրին՝ «Ազգային ռազմավարական վերանայում 2025»-ին (RNS 2025): Փաստաթղթում խոսվում է մինչև 2030 թվականը Եվրոպայում լայնածավալ զինված հակամարտության բարձր հավանականության մասին, որին կներգրավվեն ինչպես Ֆրանսիան, այնպես էլ նրա դաշնակիցները։ «Առաջիկա տարիներին, մասնավորապես՝ մինչև 2030 թվականը, Ֆրանսիայի և եվրոպացիների համար գլխավոր սպառնալիքը կլինի […] ...
08:45 15.07.2025
Պիստորիուս. Գերմանիան և ԱՄՆ-ը պատրաստվում են Կիևին մատակարարել երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգԲեռլինը և Վաշինգտոնը պատրաստվում են Կիևին մատակարարել մոտ 2 միլիարդ եվրո արժողությամբ երկու Patriot հակաօդային պաշտպանության համակարգ։ Ինչպես հաղորդում է DPA գործակալությունը, այս մասին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Սակայն վերջնական տեխնիկական, լոգիստիկ և ֆինանսական մանրամասները դեռ պետք է պարզաբանվեն», – մեջբերում է գործակալությունը նրա խոսքերը։ Պիստորիուսը հավելել […] ...
08:35 15.07.2025
Լավրովը կմասնակցի ՇՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստինՌուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Չինաստանում։ Լավրովը Չինաստան է ժամանել ԿԺԴՀ-ից։ Ավելի վաղ նա այցելել էր Մալայզիա։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հանդիպումը կդառնա Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի նախապատրաստման կարևոր փուլ, որը տեղի կունենա օգոստոսի 30-ից սեպտեմբերի 1-ը Տյանցզինում։ Նախարարները […] ...