Գյուղապահովագրության ծրագրում ներառված մշակաբույսերի ցանկն ու ռիսկերը ընդլայնվել են․ Շիրակի մարզում ավելացել են ապահովագրվող ցանքատարածքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Գյուղապահովագրության ծրագրում ներառված մշակաբույսերի ցանկն ու ռիսկերը ընդլայնվել են․ Շիրակի մարզում ավելացել են ապահովագրվող ցանքատարածքները

18:54 03.06.2021

Նախորդ տարի գյուղապահովագրության ծրագրում ներառվեց նաև Շիրակի մարզը։ Գյուղացիական տասնյակ տնտեսություններ, որոնք տուժել էին անցած տարվա կարկտահարությունից և մասամբ ցրտահարությունից, փոխհատուցվել են։ Այս տարի մարզի գյուղական համայնքներն ընդլայնել են ապահովագրվող  ցանքերը։

2020 թվականին մարզի 28 համայնքներում կարկտահարվել է մոտ 5000 հեկտար ցանքատարածություն, իսկ ընդհանուր վնասը գնահատվել է 3 միլիարդ դրամ: Վնասը  գույքագրվել էր, բայց փոխհատուցում ստացան միայն այն հողատերերը, որոնք նախորդ տարի ապահովագրել էին իրենց ցանքատարածությունները։

Ապահովագրվող գումարի 50 տոկոսը վճարում է գյուղացին, իսկ  մյուս մասը սուբսիդավորում է պետությունը: Գյուղապահովագրությամբ մարզում զբաղվում է երեք կազմակերպություն։ Պայմանագրային պարտավորությունները բոլորի մոտ գրեթե նույնն են, պետությունը ցանքատեսակներից ու ռիսկերից յուրաքանչյուրի համար ներկայացնում է հստակ պահանջներ, սահմանված նվազագույն ու առավելագույն  գնահատման արժեքները խախտել ընկերությունները չեն կարող:

«Պետության կողմից ծրագրով սահմանված է, թե ինչ գումարների մասին է խոսքը: Օրինակ՝ հացահատիկն ապահովագրելու  համար նախատեսված է մինչև 200-250 հազար դրամի չափով փոխհատուցում, իսկ կարտոֆիլի համար շուրջ 70-80 հազար դրամ է հասնում գումարը մեկ հեկտարի դիմաց, իսկ փոխհատուցումը հնարավոր է մինչև 3-4 միլիոն  լինի»,-SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Անդրանիկ Նալբանդյանը:

Ապահովագրական ընկերությունները գյուղապահովագրության ոլորտը դիտարկում են ռիսկային, մասնավորապես Շիրակի մարզում աշխատում են վնասով, թեև, նախորդ տարվա համեմատ, ապահովագրող ցանքերը շատացել են:

«Շիրակի մարզն՝ ըստ ռիսկային սանդղակի գոտիների, գտնվում է 3-5-րդ  բարձր ռիսկային գոտում, նախորդ տարի մենք երեք անգամ ավելի փոխհատուցում ենք տրամադրել՝ մոտ 10 միլիոն դրամի չափով: Ե՛վ տրված հատուցումները, և՛ իրականացված աշխատանքները բերեցին նրան, որ այս տարի թվերն ավելացել են, մեր ֆերմերներն ու գյուղացիներն ավելի շատ սկսեցին վստահել ու ապահովագրել իրենց ցանքատարածությունները»,- նշել է  ապահովագրական ընկերության Գյումրիի մասնաճյուղի գործակալական խմբի ղեկավար Արման Թորոսյանը:

Կարկտահարված կամ ցրտահարված ցանքատարածքների ու այգիների վնասը գնահատում են անկախ փորձագետները, երբեմն գնահատման գործընթացը կատարվում է կարկտահարությունից օրեր անց կամ բերքահավաքի ժամանակ: Գյուղացիներից ու ֆերմերներից այս տարի ապահովագրական ընկերությունները, հողի սեփականության վկայականից բացի, պարտադիր պահանջել են կադաստրային բաժնից տրամադրված արբանյակային տեղորոշման գծանկարները:

Ընկերությունները պարզել են, որ մշակվող որոշ հողատարածքներ քարտեզագրված չեն, հողօգտագործողները չունեն սեփականության վկայագրեր, շատերը հողակտորները  օգտագործում են վարձակալական հիմունքներով։ Նման դեպքերում ապահովագրական ընկերությունները գյուղացիներից  պահանջում են  վարձակալության պայմանագիր, իսկ  գյուղապետարանից՝ հողօգտագործման իրավունքը հաստատող տեղեկանք:

Ընդհանուր առմամբ, մեկ տարվա ընթացքում հանրապետությունում ապահովագրվել է շուրջ 2500 հեկտար այգի ու ցանքատարածք, կնքված պայմանագրերի թիվը հասել է 1550-ի։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP