19:59 03.06.2021
Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը աշխարհի առաջնությանը մասնակցեց 7 մարզիկներով, նրանցից երեքը հայրենիք վերադարձան մեդալներով։ 17-ամյա գյումրեցի ծանրորդ Գարիկ Կարապետյանը, որն առաջին անգամ էր հանդես գալիս երիտասարդական հավաքականում, 96 կգ քաշային կարգում, երկամարտի 355 կգ ընդհանուր արդյունքով նվաճեց չեմպիոնական տիտղոսն ու կանգնեց պատվո հարթակի առաջին հորիզոնականում։
Ոգևորությունն ու հպարտությունը մի քանի անգամ կրկնապատիկ են դառնում, երբ շնորհավորանքներ է ստանում։ Նորից մարզումների է անցել, որի համար պայմանները հեռու են նույնիսկ բավարար համարելուց։ Մարզադահլիճի հատակն ու պատերը քայքայված են, մարզագույքն էլ՝ հին։ Գարիկի չեմպիոնության ճանապարհն էլ այստեղով է անցել։ 17-ամյա մարզիկը անկեղծանում է՝ այս մարզաձևով հետաքրքրված չի եղել, եղել է ծանրամարտիկ հոր ազդեցությունը։
«Ծանրամարտով զբաղվում եմ 9 տարեկանից, չսիրելով եմ հաճախել, բայց հիմա արդեն կսիրեմ։ Պապայիս պատիվը, պապայիս հաղթանակները ստիպեցին, որ գամ ծանրամարտի»,- նշում է աշխարհի չեմպիոնը։
Հայրը՝ Ալեքսան Կարապետյանը, որդու անձնական մարզիչն է։ Գարիկը երբ փոքր էր, որոշել էր տղային ըմբշամարտի տանել, բայց մի քանի անգամ մարզումներին հետևելուց հետո համոզվել է, որ այդ մարզաձևը Գարիկի համար չէ։
Գարիկը 15 տարեկանում մասնակցել է պատանիների Եվրոպայի առաջնությանը, հռչակվել չեմպիոն։ Իսկ 2019 թվականի աշխարհի պատանիների առաջնությանը դարձել է փոխչեմպիոն։ 2020 թվականին, համավարակի պատճառով, հետաձգվեց Երիտասարդական խաղերի աշխարհի առաջնությունը։ Փակ մարզադպրոցների ու մարզադահլիճների պայմաններում Գարիկը չի ընդհատել մարզումները, մարզվել է իրենց ավտոտնակում։
Գարիկն իր հաղթանակը նվիրել է Արցախյան պատերազմում զոհված տղաներին։ Երբ հնչել է հայոց օրհներգը, պատվո հարթակին կանգնած հուզվել է։ Չեմպիոն դառնալու երազանքներով այս նույն մարզադահլիճում մարզվել է գյումրեցի հայտնի ծանրամարտիկների հետ։
«Տիգրան Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Աղվան և Ռաֆիկ Մելիքյանները ինձ համար օրինակ են եղել, այս մարզադպրոցում շատ ուժեղ ծանրորդներ են եղել, բոլորից էլ մի բան սովորել եմ»,- ասում է Գարիկը։
Հպարտության օրինակ ծանրորդներից մեկն իր հայրն է։ Ալեքսան Կարապետյանը Հայաստանը բազմիցս ներկայացրել է հեղինակավոր միջազգային մրցաշարերում, ապա հանդես է եկել Ավստրալիայի դրոշի ներքո։ 2006 թվականին Մելբուռնում կայացած «Բարի կամքի խաղերին» 86 պետությունների կազմում դարձել է չեմպիոն։ Այդ օրը պատվո հարթակ է բարձրացել որդու հետ։ Գարիկն այդ ժամանակ երեք տարեկան էր։
«Գարիկիս գրկեցի ու կանգնեցի պատվո հարթակին, և բոլորը զարմացել էին, առաջին անգամ այդպիսի դեպք եղավ, որ հայր ու տղա կանգնեն առաջին տեղում։ Ինձ նայելով էլ նորզելանդացի մարզիկը իր 2-3 ամսական տղայի հետ բարձրացավ պատվո հարթակ։ Դա մի ուրիշ զգացողություն էր, որը մինչ օրս չեմ կարողանում մոռանալ»,- հիշում է Գյումրիի Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջի ծանրամարտի մարզիչ Ալեքսան Կարապետյանը։
12 տարի անց, նույն օրն ու նույն ամսին, Գարիկը կրկնել է չեմպիոն հայրիկի ցուցանիշը՝ դառնալով Եվրոպայի չեմպիոն։ Ավստրալիայից տարիներ առաջ են վերադարձել հայրենի քաղաք Գյումրի։ Մարզիչ հայրիկի նպատակը մեկն է, որ որդին միջազգային ասպարեզում միայն ու միայն ներկայացնի Հայաստանը։
17-ամյա աշխարհի չեմպիոնը մասնակցելու է աշնանը Ֆինլանդիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, պատրաստվում է ռեկորդներ սահմանել։ Հետո ասպարեզ կբացվի դեպի Օլիմպիական խաղեր։ Հաջորդ օլիմպիադային մասնակցելու համար պետք է ավելացնի անձնական քաշը և փորձի հանդես գալ 109 քաշային կարգում։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...