Հունիսի 5-ին՝ Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում, կկայանա Շվեդիա-Հայաստան ընկերական հանդիպումը։
Խաղը կսպասարկեն ֆինլանդացի մրցավարները՝ Մատիաս Գեստրանիուսի գլխավորությամբ։
Նրան կօգնեն Միկո Ալակարեն և Միկա Լամպուն: Չորրորդ պաշտոնյան է Յոնի Հյուտիան։