19:35 05.06.2021
Մինչև 2035 թվականը Իրաքը կարող է ջրի պաշարների լուրջ պակաս ունենալ։Պատճառը տարածաշրջանում կլիմայի փոփոխության և Տիգրիս ու Եփրատ գետերի ջրերի անխնա սպառման պատճառով։ Այս մասին շաբաթ օրը հայտարարեց Հանրապետության Նախագահ Բարհամ Սալեհը՝ խոսելով Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կապակցությամբ:
«Վերջին 40 տարվա ընթացքում Իրաքը ենթարկվել է տարբեր ցնցումների: Պատերազմը, պատժամիջոցները, ահաբեկչությունը և ներքին բախումները սպառնում են երկրի կայունությանը և իր քաղաքացիների բարեկեցությանը:
«Անապատացումը սպառնում է Իրաքի տարածքի 39% -ին, և մեր հողերի 54% -ը վտանգված են, կորցնում ենք գյուղատնտեսական ներուժը : Իսկ ամբարտակների կառուցումը Տիգրիս և Եփրատ գետերի վերին վտակներում նվազեցրեց ջրի հոսքը։», – ասել է նախագահը:
Բացի դրանից, ըստ պետության ղեկավարի, 2050 թվականին երկրի բնակչությունը ներկայիս 38 միլիոնից կհասնի 80 միլիոն, ինչը կբարձրացնի տնտեսական և սոցիալական ռիսկերը, եթե կլիմայի փոփոխության խնդիրը մատնվի անուշադրության:
Տիգրիսին և Եփրատին բաժին է ընկնում Իրաքի բոլոր հիմնական ջրային ռեսուրսների շուրջ 98% -ը: Վերջին տարիներին երկրի որոշակի շրջաններում, մասնավորապես ՝ Հարավային Բասրա նահանգում, որի կլիմայական պայմանները մինչև վերջերս համեմատվում էին Հարավային Եվրոպայի հետ,այժմ օդի ջերմաստիճանը ամռան ամիսներին գերազանցում է 50 աստիճան Ցելսիուսը։
Եվրոպացի փորձագետների գնահատմամբ, տարածաշրջանում միջին ջերմաստիճանը մինչև 2050 թվականը կբարձրանա 4 աստիճանով, նույնիսկ եթե մոլորակի միջին ջերմաստիճանի բարձրացումը չգերազանցի 2 աստիճանը: ՄԱԿ-ի փորձագետների կարծիքով, առաջիկայում Իրաքում տարեկան կարող են գրանցվել 120-ից 300 ավազային փոթորիկներ:
21:00 02.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Վիետնամը ստորագրել են առևտրային համաձայնագիրՎաշինգտոնը և Հանոյը համաձայնության են եկել երկկողմ առևտրային հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես հենց նոր առևտրային համաձայնագիր կնքեցի Վիետնամի հետ։ Մանրամասները՝ ավելի ուշ», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։ Ապրիլի 4-ին Թրամփը հայտարարեց, որ Վիետնամի ղեկավարությունը պատրաստակամություն է հայտնել վերացնել ամերիկյան ապրանքների վրա դրված բոլոր մաքսատուրքերը։ ԱՄՆ իշխանությունների […] ...
20:44 02.07.2025
Հռոմի պապը նոյեմբերին կայցելի ԹուրքիաՀռոմի պապ Լևոն XIV-ը նախնական այցով պլանավորում է Թուրքիա այցելել 2025 թվականի նոյեմբերի վերջին։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը ՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին։ Թուրքիա այցելելու ծրագրերը քննարկվել են Վատիկանում Թուրքիայի նախագահի կնոջ՝ Էմինե Էրդողանի և պապի հանդիպման ժամանակ։ Լևոն XIV-ը առաջին տիկնոջն ասել է, որ «կցանկանար Հռոմի պապի պաշտոնում իր առաջին […] ...
20:29 02.07.2025
«Ֆլումինենսեն» ծաղրել է «Ինտերին»«Ինտերի» դեմ աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչի խաղում «Ինտերին» հաղթելուց հետո «Ֆլումինենսեն» սոցիալական հարթակներում ծաղրական գրառում է արել: «Այսօր պիցցայի վրա կետչուպը շատ է»,- գրել է բրազիլական ակումբը: «Ֆլումինենսեն» մրցաշարի քառորդ եզրափակչում կխաղա «Ալ Հիլալի» հետ, որը պայքարից դուրս էր թողել «Մանչեսթեր Սիթիին»: É MUITO KETCHUP NA PIZZA HOJE — Fluminense F.C. (@FluminenseFC) June […] ...
20:15 02.07.2025
Հուլիսի 3-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումըՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի, Հաղթանակ 1-ին փողոցի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 3-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Ս․Գևորգյան, Մելքումովի փողոցների մի հատվածի առանձնատների, Օղակաձև և Սոսեի փողոցների առանձնատների գազասպառողների […] ...
19:54 02.07.2025
Հայտնի բլոգեր Ջեյք Փոլը WBA-ի վարկածով լավագույն 15 բռնցքամարտիկների շարքում էԱմերիկացի հայտնի բլոգեր Ջեյք Փոլը ընդգրկվել է բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) վարկածով առաջին ծանր քաշային կարգի (մինչև 90,72 կգ) լավագույն 15 բռնցքամարտիկների ցանկում։ Նա 14-րդ տեղում է։ Հունիսի 29-ին Փոլը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Խուլիո Սեզար Չավես-կրտսերին։ WBA-ի վարկանիշային աղյուսակում ընդգրկվելու շնորհիվ 28-ամյա Փոլը հետագայում կարող է հնարավորություն ստանալ մենամարտելու […] ...