19:59 08.06.2021
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական լայնածավալ ծրագրի երկրորդ տրանշի երրորդ փուլի շինաշխատանքները Գյումրիում մեկնարկել են։ Ըստ ծրագրի՝ նախատեսված է 19 կմ ընդհանուր երկարության փողոց ու հրապարակ: Դրանից բացի, 8 փողոցի և մեկ հրապարակի վերանորոգումն ընդգրկված է սուբվենցիոն ծրագրում, որոնց մեկնարկի հավանական ժամկետ նշվում է օգոստոսը։
Ծրագրի երկրորդ տրանշի անցած տարվա աշխատանքները մնացել էին անավարտ, ծրագրում էին 15 փողոցներ, որոնցից երեքի շինարարությունը 2020-ին այդպես էլ չսկսվեց։ Հետաձգված շինարարությունը հիմա է ընթանում։
Այս տարվա երրորդ փուլի փողոցաշինական ծրագրի ցանկում է նաև կայարանամերձ հրապարակնը, բայց հողային աշխատանքները սկսելու հետ մեկտեղ խնդիրներն իրար հետևից բացվել են։ Կոյուղատարները խանգարում են, իսկ դրանք փոխել կամ տեղափոխել անհնար է։
«Այս դեպքում բավականին խնդիրը բարդանում է։ Ջրագիծը կարելի է փոխել, ինչ-որ չափով տեղաշարժել, բարձրացնել կամ ցածրացնել, իսկ կոյուղին հնարավոր չէ, որովհետև կոյուղագիծը մի փոքր եթե թեքությունից շեղվի, չի գործի»,- SHANTNEWS.am-ին ասել է Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կնյազ Մանասյանը։
Կայարանամերձ հրապարակում ջրահեռացման նորմալ գործող համակարգ էլ չկա, տեղումներից հետո այս տարածքն ամբողջությամբ ջրածածկվում է՝ կաթվածահար անելով երթևեկությունը։
Եթե հրապարակի շինարարությունը շարունակվի, նոր ջրահեռացման համակարգ կկառուցվի, նախագծով դա հաստատված է, նույնը վերաբերում է ևս մի քանի փողոցների, որոնցում ջրահեռացման ցանց չի էլ եղել։ Ջրահեռացման խնդիրը կլուծվի նաև Գյումրիի հին ու հայտնի Սլաբոտկա թաղամասի հարող ու խաչվող փողոցներում։ Բայց այդ հատվածի փողոցների հիմնանորոգումը Համաշխարհային բանկի ծրագրով է։ Մեկնարկի ժամկետներն ուշ են, այժմ նախագծային աշխատանքներն են գնում։
Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող փողոցաշինական ծրագրերի դեպքում քաղաքապետարանը պատվիրատու չի հանդիսանում։ Անելիքը սահմանափակվում է միայն նախագծային աշխատանքներում առաջարկներ ներկայացնելով կամ ընթացքին հետևելով։ Նույնը վերաբերում է քաղաքի գլխավոր՝ 50-ամյակի կամրջին, որի ամրացումն ու հիմնանորոգումն, ըստ կոմունալ բաժնի պետի, հրատապ է։
«Այստեղ լուրջ խնդիրներ կան, շատ լուրջ խնդիրներ։ Մի քանի անգամ մենք դիմել ենք արդեն կառավարությանը, որ գոնե լիարժեք հետազոտություն կատարվի, և միջոցներ ձեռնարկեն, որ հանկարծ ինչ-որ մի դեպք չպատահի։ Ցավոք, քանի որ դա մեր քաղաքապատկան կառույցը չէ, հանրապետական նշանակության կառույց է, դրա վերանորոգումով պետք է զբաղվի «Կամուրջշին» կազմակերպությունը։ Ուսումնասիրության համար կառավարությունը պետք է հանձնարարական տա ինչ-որ մեկին, պատվեր իջեցնի, միջոցներ հատկացնի, որ կարողանանք կամրջի հիմնանորոգման աշխատանքներ կատարենք»,- նշել է Կնյազ Մանասյանը։
Քաղաքի կենտրոնական հատվածներն իրար կապող, ինտենսիվ երթևեկությամբ կամուրջը խորքային ուսումնասիրության չի ենթարկվել, իսկ այդպիսի առաջարկներ վերջին տարիներին ներկայացվել են։ Ուսումնասիրություն, ինչպես նաև մասնագիտական եզրակացություն չկա, որով պարզ կդառնար կամրջի տեխնիկական վիճակի իրական նկարագիրը։ Իսկ համայնքային բյուջեով միայն ասֆալտաշերտի մասնակի նորոգումներ են կատարվել։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
22:16 06.08.2025
Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետԻնչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:08 06.08.2025
Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներԱխուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...
21:52 06.08.2025
«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...
21:46 06.08.2025
AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցելԱնհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...
21:36 06.08.2025
Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվելՕգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...