Գյումրիում անցկացվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի պատանիների առաջնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+32.09 oC

Գյումրիում անցկացվել է սպորտային մարմնամարզության Հայաստանի պատանիների առաջնությունը

19:43 08.06.2021

Գյումրիում  անցկացվել է սպորտային մարմնամարզության պատանիների Հայաստանի առաջնությունը։ Մեկ տարվա դադարից հետո անցկացված մրցաշարին  մասնակցել են 100 մարզիկ-մարզուհիներ։ 9-13 տարեկան տղաները  մրցել են վեց գործիքաձևերում՝ նժույգաթափեր, օղակներ, հենացատկ, զուգափայտեր, պտտաձող և ազատ վարժություններ, իսկ աղջիկները  պայքարել են  հենացատկ, տարբեր բարձրությունների զուգափայտ, հավասարակշռության գերան և ազատ վարժություններ գործիքաձևերում։

Մարզիչները գնահատում են մարմնամարզիկների պոտենցիալը և շեշտում, որ  նրանցից լավագույնները  մի քանի տարի հետո կհամալրեն  ազգային հավաքականի շարքերը։ Հայաստանի  սպորտային մարմնամարզության ազգային հավաքականը  միջազգային վարկանիշային աղյուսակում համարվում է աշխարհի լավագույն թիմերից մեկը։

«Շատ կան լավ ու որակյալ երեխաներ, ինձ թվում է՝ էլ ավելի լավ արդյունքներ կունենանք էս սպորտաձևում, մեր նոր աճող սերնդի հետ կապված մեծ սպասելիքներ ունենք։ Եթե լինեն նոր մարզադահլիճներ, ավելի նորացված մարզագույք, ապա արդյունքները կլինեն ավելի լավը»,- նշում է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը։

«Մենք ունենք  բարձրակարգ մարզիկներ, դա ցույց տվեց երկու ամիս առաջ անցկացված Եվրոպայի առաջնությունը, որտեղ մենք մասնակցեցինք հինգ  մարզիկներով և ունեցանք հինգ եզրափակչի մասնակից, դա շատ-շատ մեծ հաջողություն է մեզ համար, երբ, օրինակ, Ֆրանսիան եզրափակչում ունեցավ ընդամենը մեկ մասնակից»,- նշում է սպորտային մարմնամարզության ՀՀ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը։

«Առաջնայինը ես կուզենայի, որ մեր մարզադպրոցները Եվրոպայի ստանդարտներին համապատասխանեին։ Ինձ թվում է՝ մարզիկին դա է պետք, որ իր գործիքը թարմ լինի, լավը լինի, էն գործիքներից լինի, որոնցով դու մրցումներին ես մասնակցում, որովհետև դու պարապում ես մի ուրիշ գործիքի վրա, գնում ես էնտեղ և ուրիշ գործիքի վրա ես  վարժությունները կատարում, դա ազդում է արդյունքների վրա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը։

 

Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը պատրաստվում է արդեն երրորդ անգամ Հայաստանը ներկայացնել Օլիմպիական խաղերին։ Մեկ տարով օլիմպիադայի խաղերի  հետաձգումը, ասում է՝ իր օգտին է եղել, ունեցած վնասվածքն է բուժել, հիմա էլ աշխատում է նախորդ Օլիմպիական խաղերում թույլ տված սխալների շտկման  ուղղությամբ։

«Էն սխալները, ինչ որ  նախորդ Օլիմպիական խաղերին արել եմ, հիմա աշխատում եմ դրանց  ուղղման վրա։ Իմ երկրորդ ցատկը մի քիչ էդքան էլ լավ չեմ կարողանում  կատարել, մի քիչ խնդիրներ կան, աշխատում ենք դրա վրա առաջնայինը․․․ Հիմա ինձ դա է պետք, որ իմ երկիրը կարողանամ լավագույնս ներկայացնել Օլիմպիական խաղերին ու մեդալներ նվաճեմ»,- նշել է Արթուր Դավթյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

22:16 06.08.2025

Ի՞նչ սպասել Փաշինյան-Թրամփ-Ալիև հանդիպումից. զրույց Արամ Սարգսյանի հետ

Ինչպես արդեն հայտնի է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախ առանձին, ապա եռակողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ, ի վերջո, ստորագրվելու է խաղաղության պայմանագիրը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

22:08 06.08.2025

Ախուրյան համայնքում ընթանում են 10․000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման աշխատանքներ

Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն այսօր հետևել է Ազատան բնակավայրի 10 0000 գծամետր երկարությամբ միջբնակավայրային և դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, բարեկարգման աշխատանքերին: Այս մասին հայտնել են Ախուրյանի համայնքապետարանից։ Այսուհետև Ախուրյան համայնքի Ազատանը Արևիկին և Այգաբացին միացնող ճանապարհը հարթ ու անցանելի կլինի: Խճավազային խառնուրդը համայնքին է տրամադրում Գյումրի-Արևիկ-Այգաբաց ճանապարհահատվածի հիմնանորոգումն իրականացնող շինարարական կազմակերպությունը, իսկ հարթեցման աշխատանքներն իրականացվում […] ...

SHANTNEWS

22:00 06.08.2025

SHANTNEWS

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

21:52 06.08.2025

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդում է կազմը «Նոայի» դեմ խաղից առաջ

«Լինկոլն Ռեդ Իմփսն» ամրապնդել է կազմը Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ։ Ջիբրալթարի չեմպիոնը հայտարարել է հարձակվող Բուբակար Սադիք Դաբոյի տրանսֆերի մասին: Սենեգալցին Պիրինեյան թերակղզի է վերադարձել ազատ գործակալի կարգավիճակում: Նախկինում նա խաղացել է Իսպանիայում: Նրա նախորդ ակումբը ֆարերյան «Ստրեյմուրն» էր: Ֆարերյան կղզիներում մրցաշրջանը սկսվել է գարնանը: Այս ընթացքում 27-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 17 խաղի, […] ...

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

21:46 06.08.2025

AP. ԱՄՆ Ջորջիա նահանգի ռազմաբազայում հրաձգություն է տեղի ունեցել

Անհայտ անձը կրակ է բացել Ջորջիա նահանգի Ֆորտ Ստյուարտ ամերիկյան ռազմաբազայում, ռազմական օբյեկտը մասամբ փակ է եղել։ Այս մասին հայտնել է Associated Press-ը։ «Մենք ներկայումս գնահատում ենք իրավիճակը, բայց կարող ենք հաստատել կրակողի հետ միջադեպը», – գործակալությունը մեջբերում է փոխգնդապետ Անգել Թոմկոյի խոսքերը։ Միջադեպի զոհերի և դրա դրդապատճառների մասին տեղեկություններ առայժմ չկան: Գործակալությունը նշում է, […] ...

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

21:36 06.08.2025

Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Օգոստոսի 6-ին, ժամը 20։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։18-ին։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ ...

BACK_TO_TOP