Երևանում կայացել է գեղասահքի հայաստանյան առաջնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+13.24 oC

Երևանում կայացել է գեղասահքի հայաստանյան առաջնությունը

15:40 10.06.2021

Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում տեղի է ունեցել գեղասահքի Հայաստանի բաց առաջնությունը: Գեղասահքի ֆեդերացիայի որոշմամբ` այս տարի առաջնությունը նվիրվել է գեղասահքի մարզիչ, Հայաստանի լավագույն գեղասահորդներից Սլավիկ Հայրապետյանի մայրիկի՝ Արմինե Հայրապետյանի հիշատակին:

Առաջնությանը ներկա է եղել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Նա հանդես է եկել բացման խոսքով, ինչպես նաև հաղթողներին շնորհել է մրցանակներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ առկա պայմաններով հայկական գեղասահքը միայն վերելք կապրի, քանի որ դրա համար մենք ունենք պրոֆեսիոնալ մարզիչներ, ովքեր այլ երկրներում նույնպես արժանացել են բարձր գնահատականների. «Մենք ունենք մարզիչ, որն ԱՄՆ լավագույն մարզիչներից է, մենք ունենք մասնագետներ, ովքեր Ռուսաստանում շատ բարձր որակավորում ունեն: Այսօր էլ մրցավարական հանձնաժողովում նստածներից մի քանիսն ուղղակի շատ բարձր կարգի մրցավարներ են: Այսքանից հետո, նաև ունենալով այսպիսի սահադաշտ, մենք ուղղակի պարտավոր ենք կատարել հաջորդ քայլը ու գնալ առաջ՝ դեպի բարձր արդյունքներ»:

Նշենք, որ այս տարի գեղասահքի առաջնությանը տարբեր տարիքային խմբերում լավագույնի կոչմանն արժանանալու համար իրենց ուժերն են փորձել 90 մարզիկներ:

Տղամարդկանց մենասահքի չեմպիոն է դարձել մրցաձևի միակ մասնակից Սլավիկ Հայրապետյանը: Մեծահասակների կանանց պայքարում հաղթող է դարձել Վալերիա Սիդորովան, որը մրցաձևում ևս մրցակիցներ չուներ: Նույն պատկերն էր նաև պարային զույգերում: Հաղթել է Վիկտորիա Ազրոյան-Արթուր Գրուզդև զույգը: Երիտասարդների պայքարում առաջին տեղի մրցանակը ստացել է մենասահորդ Սեմյոն Դանիելյանցը, իսկ զույգերից՝ Ալիսա Կորնևա-Էդվարդ Տեր-Ղազարյան պարային զույգը:

Պատանի աղջիկների պայքարում առաջին տեղին է արժանացել Նարե Խաչատրյանը, իսկ երկրորդ տեղը զբաղեցրել է Էլեն Ղազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

23:59 16.06.2025

Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը

Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

23:55 16.06.2025

Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

23:49 16.06.2025

Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

23:44 16.06.2025

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

23:37 16.06.2025

Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ը

Հանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

23:30 16.06.2025

Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր

Լոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...

BACK_TO_TOP