18:38 11.06.2021
«Լոս-Անջելեսի» հարձակվող Դիեգո Ռոսի Մարաշլյանը հնարավոր է կարիերան շարունակի Անգլիայում: 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար պայքարում են «Տոտենհեմն» ու «Էվերթոնը»: Այս մասին գրում է talkSPORT-ը: Սպասվում է, որ տրանսֆերը կկազմի 10 մլն ֆունտ ստեռլինգ:
Աղբյուրը Դիեգոյին ներկայացրել է՝ որպես «նոր Լուիս Սուարես», քանի որ խաղաոճերում նմանություն է տեսնում: «Էվերթոնը» ցանկանում է Մարաշլյանով փոխարինել Ջոշուա Քինգին, որը հեռացել է ակումբից, իսկ «Տոտենհեմը» հարձակումն ուժեղացնելու կարիք ունի:
Մարաշլյանը ներկայացրել է Ուրուգվայի բոլոր տարիքային հավաքականները, սակայն չի հրավիրվել ազգային հավաքական: Նա առաջարկ է ստացել Հայաստանի հավաքականից, բայց մերժել է այն, քանի որ դեռ հույս ունի խաղալ Ուրուգվայի ընտրանու կազմում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կրասնոդարը» նույնպես պատրաստ է գնել հարձակվողի տրանսֆերը՝ պայմանով, որ նա խաղա Հայաստանի հավաքականում, քանի որ այդ դեպքում Ռուսաստանում չի համարվի լեգեոներ:
Դիեգոն մայրական կողմից է հայ, իսկ նրա հայրը իտալացի է, և դրա շնորհիվ ֆուտբոլիստն ունի նաև Իտալիայի քաղաքացիություն:
2020 թվականին Դիեգոյի հարազատ եղբայրը՝ Նիկոլասը, հրավեր է ստացել Հայաստանի Մ19 հավաքականից և ընդունել է այն:
«Լոս-Անջելեսի» կազմում Մարաշլյանը 107 խաղ է անցկացրել, որոնցում 57 գոլ է խփել և 21 գոլային փոխանցում կատարել:
14:22 17.06.2025
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության նորանշանակ ղեկավար Ալեքսանդր Թիմանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման մեկնարկին փոխվարչապետը շնորհավորել է Ալեքսանդր Թիմանին հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առթիվ՝ վստահություն հայտնելով ԱՄՀ հետ ձևավորված երկարամյա արդյունավետ համագործակցության շարունակականության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել ՀՀ մակրոտնտեսական քաղաքականությանը և տնտեսական վերջին զարգացումներին […] ...
14:17 17.06.2025
Հայաստանը պատրաստ է Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունից բխող տարբեր սցենարների. ՌուբինյանԻրանում տեղի ունեցող ռազմական գործողությունները սպառնալիք են ողջ տարածաշրջանի կայունության համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով Իրանի և Իսրայելի միջև լարվածությանը։ «Երբ հարևան երկրում ռազմական գործողություններ են, դա ինքնին արդեն սպառնալիք է տարածաշրջանային կայունությանը, և դրանից բխող տարբեր սցենարներ կարող են լինել։ Ես չեմ խոսելու այդ սցենարներից, […] ...
14:06 17.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում հունիսի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը և կեսօրից հետո, 21-22-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին, 21-22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 […] ...
13:55 17.06.2025
ՀՀ ՊՆ պատվիրակությունը Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցինՀունիսի 16-17-ը ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանի գլխավորությամբ Վիեննայում մասնակցել է Վասենաարյան համաձայնագրի տեխնիկական ընդլայնված ճեպազրույցին, որը վերաբերում էր ռազմական նշանակության արտադրանքի վերահսկմանն ու ցանկերի թարմացման գործընթացին։ ՀՀ պատվիրակությունն առանձին հանդիպում է ունեցել Վասենաարյան համաձայնագրի նախագահող երկրի՝ Ճապոնիայի դեսպան Կայֆու Ատսուշիի և Վասենաարյան համաձայնագրի քարտուղարության ղեկավար ու դեսպան Գեորգի Մոլնարի […] ...
13:46 17.06.2025
Գեղարքունիքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կան տուժածներԱյսօր՝ հունիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:45-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում բախվել են «Mitsubishi» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Nissan»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, իսկ «Mitsubishi»-ն՝ ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն: Վթարի […] ...
13:35 17.06.2025
Թրամփը հայտարարել է, որ տրամադրված չէ Իրանի հետ բանակցելու. ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանձնապես չի ցանկանում բանակցություններ վարել Իրանի հետ և կարող է ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին՝ Իրանի հետ բանակցություններ վարելու համար, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփը հայտարարել է, որ այդքան էլ չի ցանկանում բանակցել Իրանի հետ… Նա ասել է, […] ...