Եղբայրները ձերբակալվել են՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+24.09 oC

Եղբայրները ձերբակալվել են՝ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով

11:33 14.06.2021

Հունիսի 13-ին 32-ամյա տղամարդը ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ գիշերը, իրեն անծանոթ 2 անձինք նստել են իր կողմից վարվող տաքսի ավտոմեքենան և պատվիրել իրենց տեղափոխել Էջմիածին քաղաք։ Հասնելով նշված վայր՝ ուղևորներն իր կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով ու սպանության սպառնալիքներ տալով` վերցրել են իր մոտ եղած գումարն ու բջջային հեռախոսը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, ովքեր 35 և 32-ամյա եղբայրներ են։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով: Վերջիններս ձերբակալվել են:

32-ամյա տաքսու վարորդը ճանաչվել է տուժող:

Նախաքննությունը շարունակվում, է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

23:00 22.08.2025

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում

Ինչո՞ւ շենքերի «կանաչապատումը» կենսական նշանակություն ունի կլիմայի փոփոխությանը հակազդելու գործում: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը: Մեքենաների աղմուկին զուգահեռ, շատ քաղաքների ձայնային ֆոնի անբաժանելի մասն է շինարարների աղմուկը։ Փաստացի, աշխարհում յուրաքանչյուր հինգ օրը մեկ կառուցվում են Փարիզի չափ տարածք զբաղեցնող շինություններ։ Սակայն, փորձագետների կարծիքով, այն եղանակը, որով մարդկությունը կառուցում և շահագործում […] ...

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

22:58 22.08.2025

Արթիկի համայնքային ոստիկանները Հոռոմում հայտնաբերել են կանեփի 113 բույս

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հոռոմ գյուղի 31-ամյա բնակիչը կանեփ է աճեցնում։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 31-ամյա երիտասարդի բնակության վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են կանեփի 113 բույս: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ […] ...

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

22:52 22.08.2025

Վարձով եք տալիս Ձեր անշարժ գույքը՝ իմացեք ինչ պետք է անել

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, եթե անշարժ գույքը վարձակալության տրամադրելիս պետական գրանցում չի ստացել, ապա անհրաժեշտ է Հարկային մարմին ներկայացնել հայտարարություն և եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագիր, ինչպես նաև պետական բյուջե վճարել 10 տոկոս եկամտային հարկ։ Հայտարարությունը կարող եք ներկայացնել www.e-request.am հարթակին էլեկտրոնային դիմում ուղարկելու կամ Հարկային մարմնի ցանկացած սպասարկման սրահ այցելելու միջոցով։ Իսկ եկամուտների հայտարարագիրը […] ...

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

22:48 22.08.2025

Արթուր Մկրտիչյանցը որոնվում է որպես անհետ կորած

Որպես անհետ կորած որոնվում է 1976 թվականին ծնված Արթուր Մկրտիչյանցը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

22:39 22.08.2025

Երևանում 4.2 հա մակերեսի վրա հիմնվում է իր տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի

Երևանի քաղաքապետարանը, մասնավորի հետ գործակցությամբ, Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տորք Անգեղի արձանին հարակից տարածքում հիմնում է իր տեղանքով տարբերվող ու տեսակով եզակի քաղաքային նոր զբոսայգի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 4.2 հա մակերես զբաղեցնող ձորափնյա զբոսայգում լինելու են կանաչ գոտիներ, խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, ամֆիթատրոն, ինչպես նաև ճեմուղիներ և հեծանվուղիներ: ...

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

22:34 22.08.2025

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի. դեսպանատուն

ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում բռնարարք, կողոպուտ կամ գողություն կատարելը իրավական հետևանքներից զատ կարող է հանգեցնել վիզայի հետկանչի և վիզա ստանալու հետագա հնարավորություններից զրկման։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Միացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։ ...

BACK_TO_TOP