15:38 14.06.2021
Այսօր տեղի է ունեցել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի պաշտոնական վերաբացման արարողությունը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությանը կից Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության (ԱՖԿԳ) տնօրեն Օլիվիե Բրոշեն, դպրոցի աշակերտներ, ծնողական համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պատվավոր հյուրեր:
Ողջույնի խոսքում դեսպան Լաքոտը՝ ընդգծելով, որ կրթահամալիրի շենքի վերաբացմանը մասնակցում է հուզմունքով, շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը` դպրոցի շենքի տրամադրման և ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը` կրթահամալիրի ծրագրին աջակցելու համար:
«Մենք նախատեսել էինք նոր շենք տեղափոխվել 2021 թվականի սեպտեմբերին, սակայն շնորհիվ ներդրված ջանքերի՝ հաջողվել է աշխատանքներն ավարտել մայիսին` ամբողջապես համապատասխան մեր պահանջներին: Ես առանձնակի բարձր եմ գնահատում կատարվածը, քանի որ աշխատանքները տեղի են ունեցել Հայաստանի համար շատ բարդ ժամանակահատվածում` պայմանավորված համավարակով և հատկապես Լեռնային Ղարաբաղի պատերազմով»,- նշել է դեսպանը` վստահություն հայտնելով, որ սեպտեմբերից ֆրանսիական կրթահամալիրը կկարողանա հյուրընկալել ավելի շատ աշակերտների. լինեն նրանք ֆրանսիացիներ, այլ օտարերկրացիներ, թե հայաստանցիներ:
«Մենք այսօր ունենք ֆրանսիական կրթահամալիր, որը, ինչպես Շարլ Ազնավուրը կասեր, 100 տոկոս ֆրանսիական է, միաժամանակ՝ 100 տոկոս հայկական»,- իր խոսքն ամփոփել է Ժ. Լաքոտը` շնորհակալություն հայտնելով նաև այն ծնողներին, որոնք իրենց երեխաների կրթությունը վստահում են ֆրանսիական կրթահամալիրին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, կարևորելով ֆրանսիական կրթահամալիրի գործունեությունը, նշել է, որ Հայաստանում ֆրանսերենի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է, և ԿԳՄՍ նախարարության կողմից տարվող աշխատանքներն այդ ուղղությամբ ընդլայնվում են:
«Կրթահամալիրի գոյությունն իրապես խորհրդանշական է և հայ-ֆրանսիական բարեկամության ամրապնդման ապացույց: Վստահ եմ, որ համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ, ինչպես նաև հիմք կհանդիսանա նոր նախաձեռնություններ իրականացնելու համար՝ ի նպաստ մեր երկու պետությունների զարգացմանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը` երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման համար շնորհակալություն հայտնելով բարեկամ Ֆրանսիային՝ ի դեմս արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի:
«2020 թվականին կրթահամալիրին տրվել է լիցենզիա գրական հայերենով, միջնակարգ հանրակրթական ծրագրով գործունեություն իրականացնելու համար: Վստահ եմ, որ կրթահամալիրը հնարավորություն կունենա իրականացնելու նաև զարգացման նոր ծրագրեր՝ ուղղված կրթության որակի և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կրթամշակութային տարբեր միջոցառումներ՝ ներգրավելով հանրապետության դպրոցների աշակերտներին և ուսուցիչներին: Հաշվի առնելով ֆրանսերենի ուսուցման առանձնահատկությունը՝ լիահույս եմ, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կրթահամալիրը կիրականացնի նաև ծրագրային նոր նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների շարունակական զարգացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը` Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի տնօրինությանը և մանկավարժներին մաղթելով հաջողություններ:
Հյուրերը դպրոցի վերաբացումը խորհրդանշող կարմիր ժապավենը կտրելուց հետո դիտել են կրթահամալիրի սաների պատրաստած ներկայացումը, այնուհետև շրջել դպրոցում:
Արտերկրում ֆրանսիական կրթության գործակալության տնօրեն Օլիվիե Բրոշեն և «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր» հիմնադրամի նախագահ Զառա Նազարյանը ստորագրել են համաձայնագիր` կրթահամալիրի հետագա գործունեության վերաբերյալ:
«Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր» հիմնադրամը գործում է 2007 թվականից և ՀՀ-ում գործող միակ հաստատությունն է, որն ունի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության կողմից տրված լիցենզիա, որը ճանաչված է Ֆրանսիայի ու Հայաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրով: Դպրոցում ուսուցումն իրականացվում է Ֆրանսիայի Հանրապետության կրթական ծրագրերին և կրթահամալիրի կանոնադրությանը համապատասխան:
Կրթական ծրագրերն իրականացվում են նախակրթարանի, տարրական, միջին և ավագ դպրոցների մակարդակներում: 2020 թվականին կրթահամալիրին տրվել է լիցենզիա՝ գրական հայերենով միջնակարգ հանրակրթական ծրագրով գործունեություն իրականացնելու համար: Դպրոցում այժմ գործում է 2 բաժին՝ ֆրանսիական և հայկական։ Ֆրանսիական բաժինն ապահովում է ամբողջական և համապարփակ կրթական ծրագիր՝ 2-18 տարեկան սովորողների համար։ Ֆրանսիական բաժնի աշակերտները ստանում են միջազգայնորեն ընդունված Բակալորեա դիպլոմը։ Հայկական բաժնում իրականացվում է ավագ դպրոցի կրթական ծրագիր։
Նշենք, որ 2019 թվականին «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամը վերանվանվել է «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր» հիմնադրամի: 2020 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ նախկին N 16 դպրոցի շենքը հատկացվել է կրթահամալիրին՝ անհատույց օգտագործման իրավունքով: Դրանով ՀՀ կառավարությունն իր ներդրումն է ունեցել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում՝ իրականացնելով նաև Ֆրանկոֆոնիայի հանդեպ հանձնառությունը:
23:59 13.07.2025
«Կկենտրոնանանք բանակի ամրապնդման վրա»․ Մակրոնը հայտարարել է, որ Փարիզը կավելացնի պաշտպանական ծախսերըՖրանսիայի իշխանությունները մտադիր են արագացնել պաշտպանական ծախսերի աճը առաջիկա տարիներին. 2027 թվականին դրանք կկազմեն 64 միլիարդ եվրո, ինչը կրկնակի ավելի է, քան 2017 թվականին։ Այս մասին հայտարարել է Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում։ «Չնայած մենք պլանավորել էինք մինչև 2030 թվականը կրկնապատկել ռազմական բյուջեն, մենք դա կանենք մինչև 2027 թվականը», – ասել […] ...
23:41 13.07.2025
Հրդեհ Գրիբոյեդով գյուղումՀուլիսի 13-ին, ժամը 19։27-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն, ահազանգ է ստացել, որ Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում գտնվող անասնագոմում ( մոտ 400 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:14-ին, […] ...
23:30 13.07.2025
Կանադայի վարչապետը զգուշացրել է երկրի արևելքում անտառային հրդեհների ահագնանալու մասինԿանադայի վարչապետ Մարկ Քարնին զգուշացրել է վերջին օրերին երկրի արևելքում բռնկվող լայնածավալ անտառային հրդեհների ակտիվացման մասին։ «Անտառային հրդեհները սաստկանում են, մասնավորապես Մանիտոբայում, Սասկաչևանում և Օնտարիոյում: Բոլոր կանադացիների անունից ես խորին շնորհակալություն եմ հայտնում այս ճգնաժամի առաջնագծում գտնվող մեր բոլոր առաջին արձագանքողներին: Կառավարությունը համագործակցում է բնակիչների և պետական գործակալությունների հետ՝ այս ավերիչ հրդեհների դեմ պայքարելու և […] ...
23:07 13.07.2025
Գրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերումԳրոսմայստեր Արամ Հակոբյանը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը «Biel Chess Festival 2025» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված երկու մրցաշարերում՝ ֆիշերի շախմատում և արագ շախմատում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Լավագույն եռյակը ֆիշերի շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ տեսքը՝ 1-ին տեղ՝ Ռինատ Ջումաբաև 2-րդ տեղ՝ Արամ Հակոբյան 3-րդ տեղ՝ Դանիել Դարդհա Լավագույն եռյակը արագ շախմատի մրցաշարում ունեցավ հետևյալ […] ...
22:46 13.07.2025
Իսպանիան ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում ավելացնում է զինվորականների թիվըԻսպանիայի կառավարությունը մինչև 2035 թվականը երկրի զինված ուժերում զինվորականների թվաքանակը կավելացնի 14,000-ով՝ ՆԱՏՕ-ի առջև երկրի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, ուրբաթ օրը հաղորդել է «Pais» թերթը։ «Իսպանիան մինչև 2035 թվականը իր զինվորական անձնակազմի ընդհանուր թիվը կավելացնի 14,000-ով՝ համապատասխան ՆԱՏՕ-ի առջև կառավարության ստանձնած պարտավորությունների։ Համալրման մի մասը տեղի կունենա 2025-2029 թվականներին, մյուս մասը՝ 2030-2034 թվականներին», – գրում է […] ...
22:22 13.07.2025
Զախարովան ներկայացրել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասներըՈւկրաինայի հակամարտության հետ կապված հարցերն առաջնահերթություն էին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտարարել է Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ «Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի թեման առաջնահերթ էր», – ասել է նա։ Զախարովան հավելել է, որ քննարկվել են նաև այլ հարցեր և նշել, որ հանդիպումը […] ...