Կարեն Գիլոյանն այցելել է Սյունիքի մարզ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+22.09 oC

Կարեն Գիլոյանն այցելել է Սյունիքի մարզ

16:53 14.06.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը երկօրյա աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ՝ ծանոթանալու մարզի համայնքների սպորտային ներուժին և ներկա գտնվելու Մալոյան եղբայրների (Լիպարիտ և Մանվել) անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն այցելել է Կապանի մարզադպրոցներ, Քաջարանի համալիր մանկապատանեկան մարզադպրոց ու նրա՝ Ագարակի մասնաճյուղ: Կարեն Գիլոյանը ծանոթացել է մարզական ենթակառուցվածքների պայմաններին, խնդիրներին, մարզիչների հետ քննարկել նրանց հուզող հարցերը, ներկայացրել ԿԳՄՍ նախարարության՝ ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և հավաստիացրել, որ կձեռնարկվեն անհրաժեշտ քայլերը արձանագրած խնդիրները հնարավորինս սեղմ ժամկետներում լուծելու համար:

Տարվա երիտասարդական մայրաքաղաք Կապանի քաղաքային մարզադաշտում ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Մալոյան եղբայրների անվան աթլետիկայի միջազգային 5-րդ հուշամրցաշարին, որը կազմակերպել է Սյունիքի աթլետիկայի ֆեդերացիան՝ Կապանի համայնքապետարանի աջակցությամբ։ Հանրապետության քաղաքներից ու Արցախից ժամանած աթլետները մրցել են հեռացատկ և եռացատկ մրցաձևերում։

Կարեն Գիլոյանը, ողջունելով մրցաշարի կազմակերպիչներին և մասնակիցներին, խոսել է նմանօրինակ մրցումների կարևորությունից. «Հենց այսպիսի մրցաշարերն են տրամադրում ապագա հաղթանակների: Պետք է մշտապես հիշել սպորտի զարգացման գործում ներդրում ունեցող երախտավորներին և կրկնել նրանց գրանցած հաջողությունները: Կապանը հրաշալի մարզական ավանդույթներ ունի: Վստահ եմ, որ նմանատիպ մրցումները կնպաստեն հետագա վառ հաղթանակներին»:

Մալոյան եղբայրների հուշամրցաշարի կանանց հեռացատկում լավագույն արդյունքը գրանցել է Յանա Սարգսյանը (Կապան, 6 մ 19 սմ), իսկ տղամարդկանց հեռացատկում՝ Արտակ Համբարձումյանը (Երևան, 7 մ 46 սմ): Եռացատկի տղամարդկանց պայքարում չեմպիոնի կոչմանն է արժանացել Լևոն Աղասյանը. Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած աթլետը գրանցել է 16 մ 76 սմ արդյունք, իսկ կանանց եռացատկում լավագույնը եղել է Յանա Սարգսյանը, որը գրանցելով 13 մ 25 սմ արդյունք՝ սահմանել է Հայաստանի ռեկորդ: Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով և հավաստագրերով։

Մրցաշարին հետևել են Մալոյան եղբայրների զավակները, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ԿԳՄՍ նախարարության, Սյունիքի մարզպետարանի, ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի աշխատակիցներ: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Կապանի մշակույթի կենտրոնի, Արվեստի մանկական դպրոցի պարային խմբերի և Մարմնամարզության մանկապատանեկան դպրոցի սաները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

12:49 17.06.2025

Ավարտվել է 2020 թվականին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 10 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը: Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ Հ․Ս-ն, Ս․Հ-ն, Ն․Մ-ն, Ա․Ջ-ն, Շ.Կ-ն, Ե.Ս-ն, Գ.Ղ-ն, Հ.Զ-ն, Մ.Ա-ն, Ս.Մ-ն 2020 թվականի նոյեմբերի […] ...

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

12:42 17.06.2025

Կենտրոնականի ոստիկանները ձերբակալել են մարմնական վնասվածք պատճառած երիտասարդին

Հիվանդանոցից ստացվել էր հաղորդում, որ հունիսի 9-ի կեսգիշերին «ստորին ծնոտի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 48-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է տանն ընկնելու հետևանքով։ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ: Միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ մայրաքաղաքի Իսրայելյան փողոցում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում նրան հարվածներ է հասցրել Ռուսթավելու […] ...

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

12:35 17.06.2025

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի հետ

Հունիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը ընդունել է Գորիսում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոս Կարմեն Ափունցին: Հանդիպմանը Դավիթ Կարապետյանը շնորհավորել է Կարմեն Ափունցին՝ պատվո հյուպատոսի պաշտոնում նշանակվելու կապակցության, երկուստեք կարևորվել է Սյունիքում Ֆրանսիայի պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը: ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը ընդգծել է ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Քննարկվել են […] ...

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

12:27 17.06.2025

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին համայնքապետը ձևական աճուրդ-վաճառքների միջոցով իր և մերձավորների անվամբ գրանցել է սեփականության և վարձակալության իրավունքներ

Արարատի մարզի Գոռավան բնակավայրի նախկին ղեկավարը 33 դեպքերով կազմակերպել և անցկացրել է Գոռավանում գտնվող հողատարածքների ձևական աճուրդ-վաճառքներ և մրցույթներ՝ իր, իր ընտանիքի անդամների և մերձավորների անվամբ գրանցելով նույն բնակավայրում գտնվող 543 հա հողատարածքների սեփականության և վարձակալության իրավունքները: Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է, որ Ա.Բ.-ն, 2006 թվականի հոկտեմբերի 1-ից 2021 թվականի դեկտեմբերի 17-ը […] ...

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:20 17.06.2025

Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա և Արագածոտն բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա, ժամը 11:30-ից մինչև 12:00-ը՝ Արագածոտն բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

12:14 17.06.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը

Բացահայտվել է 123 հանցագործություն, որոնցից 8-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ ☑️ 42 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, ☑️10 դեպք՝ խարդախության, ☑️8 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, ☑️7 դեպք՝ ֆիզիկական ներգործության, ☑️6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, ☑️4-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, […] ...

BACK_TO_TOP