13:18 15.06.2021
Միլանի «Ինտերի» և Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը, որը սրտի կանգ է ունեցել Եվրոպայի առաջնությանը Ֆինլանդիայի դեմ խաղում, խոսել է իր ինքնազգացողության մասին:
«Ողջույն բոլորին, շատ շնորհակալ եմ ամբողջ աշխարհից եկող ձեր հաճելի և զարմանալի մաղթանքների և հաղորդագրությունների համար: Դա մեծ նշանակություն ունի իմ ու ընտանիքիս համար: Լավ եմ՝ հաշվի առնելով հանգամանքները: Հաջորդ խաղերում ես աջակցելու եմ Դանիայի ազգային հավաքականի տղաներին»,- Instagram-ում գրել է կիսապաշտպանը:
Նա նաև ավելացրել է, որ հիվանդանոցում ստիպված է մի քանի հետազոտություն անցնել, բայց լավ է զգում:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Կոպենհագենում տեղի ունեցող Եվրոպայի առաջնության Դանիայի և Ֆինլանդիայի ազգային հավաքականների միջև խմբային փուլի հանդիպման առաջին խաղակեսի վերջում դանիացի կիսապաշտպանը կորցրել է գիտակցությունը և ընկել խոտածածկին:
View this post on Instagram
12:14 17.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 16-17-ը12:08 17.06.2025
Իրանը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասինԻրանի բանակը հայտարարել է Իսրայելի ռազմավարական դիրքերի ոչնչացման մասին Թել Ավիվում և Հայֆայում, հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար Կիյումարս Հեյդարին։ «Անցած օրվա ընթացքում տարբեր տեսակի ճշգրիտ և ավերիչ անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են Իսրայելի ռազմավարական դիրքերը Թել Ավիվում և Հայֆայում», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռարձակող IRIB-ը։ ...
11:54 17.06.2025
Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է․ Կիվուն՝ Մխիթարյանի մասինՌումինացի մասնագետ Քրիստիան Կիվուն «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո՝ իր առաջին ասուլիսին, անդրադարձել է միլանյան թիմի 36-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, հաղորդում է Inter Xtra-ն: «Տարիքը կարևոր չէ. կարևորը խաղային որակն է։ Տարիքը պարզապես թիվ է, մոտիվացիան կարևոր է։ Հենրիխը ամեն ինչ անում է իր խաղով և վերաբերմունքով։ Նա միշտ ունի էներգիա և մոտիվացիա»,- […] ...
11:47 17.06.2025
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության 1,5 մլրդ դրամի թերհայտարարագրման դեպքՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում օրերս բացահայտել է շուրջ 1.5 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարածքային թիվ 14-րդ բաժին օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանում գործող` պարենային և ոչ պարենային ապրանքների առևտրով զբաղվող ընկերությունը վաճառված ապրանքների դիմաց վերցնում […] ...
11:42 17.06.2025
Քննարկվել է «Հայֆիլմի»-ի վերագործարկման հնարավորությունըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հայֆիլմ» կինոստուդիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, զրուցել աշխատակիցների հետ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի ուղեկցությամբ նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարածքում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կինոժառանգության արխիվին: Նախարարի դիտարկմամբ՝ կինոժառանգության պահպանման գործընթացն անհրաժեշտ է իրականացնել պետության […] ...
11:33 17.06.2025
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...